Գլխավոր տեղեկություն
Номер
N 445-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.05.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.01.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.04.2009
Дата вступления в силу
01.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունվարի 2009 թվականի N 445-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության, Լինսի հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև կնքված պահպանման ծախսերի երկրորդ համաձայնագրին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» և «Դպրոցաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկների 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պահպանման ծախսերի մի մասի ֆինանսավորման նպատակով և ըստ համաձայնագրի Լինսի հիմնադրամից ԱՄՆ-ի դոլարով ստացվող միջոցները Հայաստանի Հանրապետության դրամի փոխարկելու ժամանակ ԱՄՆ-ի դոլար-Հայաստանի Հանրապետության դրամ փոխարժեքի փաստացի ձևավորված մեծության` Հայաստանի Հանրապետության կառավարության, Լինսի հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև կնքված պահպանման ծախսերի երկրորդ համաձայնագրի 2-րդ հոդվածի 2.2-րդ մասի «բ» կետով սահմանված պահպանման ծախսերի նախահաշվով համանման հաշվարկային մեծությունը զիջելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության` դրամով արտահայտված ծախսերի գծով ֆինանսական ռեսուրսների առաջացող պակասուրդը փոխհատուցելու նպատակով «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» և «Դպրոցաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկներին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը հատկացնել 35,011.8 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով), այդ թվում` «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին` 8,643.4 հազ. դրամ (որից` 2009 թվականի առաջին կիսամյակում` 3,000.0 հազ. դրամ, ինն ամսում` 8,643.4 հազ. դրամ) և «Դպրոցաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին` 26,368.4 հազ. դրամ (որից` 2009 թվականի առաջին կիսամյակում` 20,300.0 հազ. դրամ, ինն ամսում` 26,368.4 հազ. դրամ):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. ապրիլի 30
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան