ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2009 թվականի N 287-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` Շիրակի մարզպետարանի հաշվեկշռում գտնվող Մեղրաշատի, Ողջիի և Հայկավանի գյուղական համայնքներում տեղակայված հակակարկտային 6 կայանքի աշխատունակությունն ուսումնասիրելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին`
1) 2009 թվականի կարկտային սեզոնի ընթացքում ուսումնասիրել Շիրակի մարզպետարանի հաշվեկշռում գտնվող հակակարկտային 6 կայանքի աշխատանքի սկզբունքը, մեթոդն ու տեխնոլոգիան, տեխնիկական վիճակը, դրանց հետագա շահագործման համար անհրաժեշտ գործառույթները.
2) ուսումնասիրության արդյունքների հիման վրա մինչև 2009 թվականի հուլիսի 15-ը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. ապրիլի 8 Երևան |
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Գաբրիելյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր (hանձնաժողովի նախագահ) |
Ս. Գալստյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Ա. Սարգսյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության տարածքային զարգացման ծրագրերի բաժնի պետ |
Հ. Սարոյան | - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի օդերևութաբանության և մթնոլորտի աղտոտվածության մոնիթորինգի բաժնի պետ |
Ռ. Տերտերյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի գլխավոր խորհրդական |
Ա. Սաղաթելյան | - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն |
Է. Սիմոնյան | - ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության կապիտալ շինարարության բաժնի պետ (պատվիրատուի ներկայացուցիչ) |
Տ. Անանիկյան | - ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության 1-ին կարգի մասնագետ |
Վ. Ներսիսյան | - «Բարվա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (կապալառուի ներկայացուցիչ) |
Ռ. Հովսեփյան | - «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն |
Ա. Սարգսյան | - «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության փոխտնօրեն |
Ս. Հովսեփյան | - «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ |
Ա.Կարապետյան | - «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության Արագածոտնի հակակարկտային կենտրոնի պետ |
Խ. Գալստյան | - «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության Լոռու ռադիոլոկացիոն դիտարկումների կենտրոնի պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |