ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2009 թվականի N 96-Ա
Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՅՈՒ. ՄԱՆՎԵԼՅԱՆԻՆ ՍՎԵՐԴԼՈՎՍԿԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանին և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության իրավաբանական բաժնի պետ Յու. Մանվելյանին 2009 թվականի փետրվարի 15-18-ը գործուղել Սվերդլովսկի մարզ (Ռուսաստանի Դաշնություն)` պայմանագրային հարաբերություններ հաստատելու համար:
2. Ա. Ղահրամանյանի և Յու. Մանվելյանի` Սվերդլովսկի մարզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի պահպանման համար Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Ղահրամանյանի և Յու. Մանվելյանի` Սվերդլովսկի մարզ մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սվերդլովսկի մարզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. փետրվարի 16 Երևան |
|
