Գլխավոր տեղեկություն
Номер
N 227-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.03.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
18.03.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.03.2009
Дата вступления в силу
19.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մարտի 2009 թվականի N 227-Ա

 

Լ. ՌՈՒԽԿՅԱՆԻՆ ԱՆԿԱՐԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին 2009 թվականի մարտի 24-25-ը գործուղել Անկարա (Թուրքիայի Հանրապետություն)` Կենտրոնական Ասիայում և Կովկասում ձկնային տնտեսությունների կառավարման տարածաշրջանային կազմակերպության ստեղծման նպատակով կազմկոմիտեի հանդիպմանը մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Լ. Ռուխկյանի` Անկարա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Լ. Ռուխկյանի` Անկարա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Անկարա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 18

Երևան