ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 2009 թվականի N 229-Ա
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և հիմք ընդունելով 2009 թվականի մարտի 2-ին Արժույթի միջազգային հիմնադրամի հետ կնքված հուշագրի II բաժնի 8-րդ կետը`
Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացումներին հետևելու և գնահատելու, շարունակվող տնտեսական մարտահրավերներին հակազդելու քաղաքականությունը համակարգելու նպատակով uտեղծել հանձնաժողով` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. մարտի 18 Երևան |
Հավելված |
Հ Ա Ն Ձ Ն Ա Ժ Ո Ղ Ո Վ Ի Կ Ա Զ Մ
Տ. Սարգսյան | - ՀՀ վարչապետ |
Ն. Երիցյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար |
Տ. Դավթյան | - ՀՀ ֆինանսների նախարար |
Գ. Խաչատրյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ |
Ա. Ջավադյան |
- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Ջանջուղազյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ - գլխավոր գանձապետ |
Վ. Արամյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Ա. Չիլինգարյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ |
Ա. Ստեփանյան |
- ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ (համաձայնությամբ) |
Ա. Նախշիկյան | - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վարչության պետ (համաձայնությամբ) |
Ա. Մկրտչյան | - ՀՀ կենտրոնական բանկի տնտեսական հետազոտությունների վարչության պետ (համաձայնությամբ) |
(Հավելվածը խմբ. 31.03.09 N 265-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.03.2009, N 265-Ա | 01.04.2009, N 229-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|