«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 մայիսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 05009202
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
30 մարտի 2009 թ. |
թիվ 70-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԹԻՎ 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի ««Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» Կանոնակարգ 13-ը հաստատելու մասին» թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» Կանոնակարգ 13-ը լրացնել 77.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«77.1 Վարկային կազմակերպությունը, վարկային կազմակերպության մասնաճյուղը արտարժույթի առուվաճառքի գործառնություններ իրականացնելիս փոխարժեքներն արտացոլող վահանակը տեղադրում է միայն իր դրամարկղում: Վարկային կազմակերպությունը, վարկային կազմակերպության մասնաճյուղը դրամարկղի ներսում փոխարժեքներն արտացոլող վահանակը տեղադրում է այնպես, որպեսզի այն փակ տարածքից դուրս տեսանելի չլինի: Վարկային կազմակերպությունը, վարկային կազմակերպության մասնաճյուղը դրամարկղից դուրս վահանակ ունենալու դեպքում, վահանակի վրա նշում է միայն լիցենզավորված անձի անվանումը, լիցենզիայի համարը, աշխատանքային օրերը և ժամերը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2009 թ. ապրիլի 3 ք. Երևան |