ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2009 թվականի N 461-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 116-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին, «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 19-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 5-ի «Երևանի քաղաքապետարանին գումար հատկացնելու մասին» N 116-Ա որոշման մեջ «եռամսյակում հատկացնել 300,000.0 հազ. դրամ» բառերը փոխարինել «կիսամյակում հատկացնել 428,000.0 հազ. դրամ, որից 300,000.0 հազ. դրամը` առաջին եռամսյակում» բառերով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. մայիսի 7 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի N 461-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Բաժինը |
Խումբը |
Դասը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը | ||
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
- |
- |
- | |||
այդ թվում՝ |
||||||
04 |
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
(128,000.0) |
(128,000.0) |
(128,000.0) | ||
այդ թվում՝ |
||||||
09 |
Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող) |
(128,000.0) |
(128,000.0) |
(128,000.0) | ||
այդ թվում՝ |
||||||
01 |
Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող) |
(128,000.0) |
(128,000.0) |
(128,000.0) | ||
01. Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր |
(128,000.0) |
(128,000.0) |
(128,000.0) | |||
Երևանի քաղաքապետարան |
(128,000.0) |
(128,000.0) |
(128,000.0) | |||
որից՝ |
||||||
Հողի օտարումից միջոցների ստացում |
(128,000.0) |
(128,000.0) |
(128,000.0) | |||
11 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
128,000.0 |
128,000.0 |
128,000.0 | ||
այդ թվում` |
||||||
01 |
ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ |
128,000.0 |
128,000.0 |
128,000.0 | ||
այդ թվում` |
||||||
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
128,000.0 |
128,000.0 |
128,000.0 | ||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
128,000.0 |
128,000.0 |
128,000.0 | |||
ՀՀ կառավարություն |
128,000.0 |
128,000.0 |
128,000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |