ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2009 թվականի N 416-Ա
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԾՐԱԳՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կանոնադրության 23-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող Գյուղական ճանապարհահատվածի ծրագրի և Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2009 թվականի մարտի 31-ին (արձանագրություն N 01/09) հաստատված ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքների գնման մրցույթների (լոտեր 1-10) արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով հետևյալ կազմակերպություններն ըստ լոտերի`
1) լոտ 1՝ «Կապավոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն`
1691076525 դրամ պայմանագրային արժեքով.
2) լոտ 2՝ «Արարատ-Ճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն`
1563187932 դրամ պայմանագրային արժեքով.
3) լոտ 3՝ «Կապավոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն`
1065646883 դրամ պայմանագրային արժեքով.
4) լոտ 4՝ «Արարատ-Ճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն`
1597000000 դրամ պայմանագրային արժեքով.
5) լոտ 5՝ «ԱԱԲ Պրոեկտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն`
690480000 դրամ պայմանագրային արժեքով.
6) լոտ 6՝ «Կոտայքի ՃՇՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն`
637496929 դրամ պայմանագրային արժեքով.
7) լոտ 7՝ «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն և
«Ռուքոստրոյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (համատեղ)`
1338762306 դրամ պայմանագրային արժեքով.
8) լոտ 8՝ «Նաիրիի ՃՇՇ» բաց բաժնետիրական ընկերություն` 726156800 դրամ
պայմանագրային արժեքով.
9) լոտ 9՝ «Խաչհար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն`
639198755 դրամ պայմանագրային արժեքով.
10) լոտ 10՝ «Խաչհար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն`
908195368 դրամ պայմանագրային արժեքով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. ապրիլի 28 Երևան |