Գլխավոր տեղեկություն
Номер
N 03-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.03.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.03.04/13(679)
Принят
Դատարանների նախագահների խորհուրդ
Дата принятия
16.02.2009
Подписан
Դատարանների նախագահների խորհրդի նախագահ
Дата подписания
16.02.2009
Дата вступления в силу
14.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 2009 թվականի N 03-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի ԹԻՎ 07-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 6-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ներքին աշխատանքային կարգապահական կանոնները հաստատելու մասին» թիվ 07-Ն որոշման հավելվածի 2.10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.10. Անհարգելի բացակայությունների դեպքում աշխատողը ենթարկվում է կարգապահական պատասխանատվության՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով։»։

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահ  

Ա. Մկրտումյան