Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 9-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.01.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.03.02/10(328) Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
15.01.2009
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
19.01.2009
Дата вступления в силу
16.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

15 հունվարի 2009 թ. 

թիվ 9-Ա

                                          

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Ա/Ձ ԼԵՎՈՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 1 ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 2-րդ գլխի 7-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2009 թվականի հունվարի 14-ի թիվ 1 արձանագրություն) և քննարկելով Ա/Ձ Լևոն Ավանեսյանի՝ 2008 թվականի դեկտեմբերի 26-ի հայտը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ա/Ձ Լևոն Ավանեսյան փոխանակման կետի թիվ 1 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ք. Երևան, Ավան համայնք, Խուդյակովի փող. 214 շենքի թիվ 1 շինություն հասցեում գործունեություն իրականացնելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը։

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Ա. Ջավադյան


2009 թ. հունվարի 19
Երևան