ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2009 թվականի N 36-Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՐՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերին համապատասխան` Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի իրականացման համար Համաշխարհային բանկի վարկային ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շուրջ բանակցություններ վարելու նպատակով`
1. Հաստատել Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի շրջանակներում Միջազգային զարգացման ընկերակցության կողմից առաջարկվող լրացուցիչ 8 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում ավարտական բանակցություններ վարող հայկական պատվիրակության հետևյալ կազմը`
Վ. Արամյան | - | ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (հայկական պատվիրակության ղեկավար) |
Մ. Թումասյան | - | ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Հ. Դավթյան | - | ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական |
Գ. Այվազյան | - | ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի արտաքին աղբյուրներից ստացվող վարկային և դրամաշնորհային միջոցների ծրագրավորման և մոնիթորինգի վարչության պետ |
Ա. Կիրակոսյան | - | Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի տնօրեն |
2. Լիազորել հայկական պատվիրակության ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել ծրագրի նպատակներն ու իրականացման մանրամասները, ֆինանսավորման պլանը, լրացուցիչ ֆինանսավորման դրույթներն ու պայմանները, ինչպես սահմանված է ֆինանսավորման համաձայնագրի նախագծում, և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունվարի 23 Երևան |