ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 2009 թվականի N 257-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերից հանել հետևյալ տողերը՝
1) «ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնի անձնագիր N 53».
2) «ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների կատարման ընթացիկ վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 55».
3) «ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների կատարման ընթացիկ վերահսկողության բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 57».
4) «ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ՀՀ կառավարության ծրագրերի իրականացման վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 60».
5) «ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ՀՀ կառավարության ծրագրերի իրականացման վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 62».
6) «ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնի անձնագիր N 134»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. մարտի 27 Երևան |