ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունվարի 2009 թվականի N 1-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 452 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում իոնացնող ճառագայթումից պաշտպանության ու իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության պետական կարգավորման իրավասությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչությանը վերապահելու մասին» N 452 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում և 1-ին կետում «ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչությանը» բառերը փոխարինել «միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին» բառերով.
2) որոշման նախաբանում «15-րդ հոդվածին» բառերը փոխարինել «16-րդ և 17-րդ հոդվածներին» բառերով և հանել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հղումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2009 թ. հունվարի 10 Երևան
Տ. Սարգսյան