«Վավերացնում եմ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 26 դեկտեմբերի 2002 թվականի N 2179-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՊԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական հատուկ ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները` համաձայն N 1 հավելվածի, վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների` համաձայն N 2 հավելվածի: 2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը` համաձայն N 3 հավելվածի: 3. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության առարկան ու նպատակը կրթական բնույթի գործունեության իրականացումն է` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կողմից հանրակրթական և հատուկ հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացման ապահովմամբ, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների խնամքի և պաշտպանության ապահովումը: (3-րդ կետը լրաց. 24.03.05 N 381-Ն) 4. Սահմանել պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների հետևյալ տիպերը` ա) «Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն. բ) «Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն. գ) «Խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն. դ) «Հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն. ե) «Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հատուկ (օժանդակ) հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն. զ) («զ» ենթակետը հանվել է 24.03.05 N 381-Ն) է) «Հակասոցիալական վարք ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն. ը) «Արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: (4-րդ կետը փոփ. 24.03.05 N 381-Ն) 5. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` ա) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում. բ) արտադպրոցական դաստիարակություն. գ) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում. դ) սովորողների սննդի կազմակերպում. ե) անմիջականորեն սովորողների կողմից ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում: 6. Սահմանել, որ` ա) «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական հատուկ ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկների վերակազմակերպման պահին դրանց տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը` իր ամբողջ կազմով և արժեքով, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնվում է «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին. բ) նշված պետական հիմնարկների տնօրինության շենքերը, շինությունները Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով իրենց սպասարկման հողատարածքներով պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը` իր ամբողջ կազմով և արժեքով, «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացվում են անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքվելիք պայմանագրերի հիման վրա: (6-րդ կետը լրաց. 09.06.05 N 888-Ն) 7. «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները, ըստ կազմակերպությունների ենթակայության, վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին ու Երևանի քաղաքապետին` համաձայն N 2 հավելվածի: 8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները` ա) որոշման N 1 հավելվածից հանել` «Երևան քաղաք» բաժնից «Գիշերօթիկ դպրոցներ» պարբերությունը, «Արմավիրի մարզ» բաժնից`
«9. Արմավիրի N 7 միջնակարգ դպրոց», «49. Արմավիրի N 15 օժանդակ գիշերօթիկ դպրոց», «103. Վաղարշապատի N 6 հատուկ գիշերօթիկ դպրոց 104. Վաղարշապատի N 9 օժանդակ գիշերօթիկ դպրոց» տողերը, «Արագածոտնի մարզ» բաժնից`
«44. Թալինի բնագիտամաթեմատիկական գիշերօթիկ դպրոց», «89. Ֆիզմաթ գիշերօթիկ դպրոց», «122. N 18 օժանդակ գիշերօթիկ դպրոց» տողերը, «Գեղարքունիքի մարզ» բաժնից`
«56. Գավառի N 17 օժանդակ դպրոց», «73. Բարեպատի միջնակարգ դպրոց» տողերը, «Լոռու մարզ» բաժնից`
«71. Վանաձորի N 3 օժանդակ գիշերօթիկ դպրոց 72. Վանաձորի N 18 առողջարանային գիշերօթիկ դպրոց 73. Վանաձորի N 3 թույլ տեսնող երեխաների գիշերօթիկ դպրոց» պարբերությունը, «Կոտայքի մարզ» բաժնից`
«6. Բյուրեղավանի N 4 առողջարանային գիշերօթիկ դպրոց», «7. Աբովյանի N 7 օժանդակ գիշերօթիկ դպրոց», «11. Հրազդանի N 1 օժանդակ (երկարօրյա) դպրոց» տողերը, «Շիրակի մարզ» բաժնից`
«23. Գյումրու N 21 միջնակարգ դպրոց», «34. «Պրոտոն» վարժարան», «49. Գյումրու N 5 առողջարանային գիշերօթիկ դպրոց 50. Գյումրու N 10 օժանդակ գիշերօթիկ դպրոց 51. Գյումրու N 26 հատուկ գիշերօթիկ դպրոց 52. Գյումրու թույլ տեսնող երեխաների գիշերօթիկ դպրոց», «96. Արթիկի N 16 օժանդակ գիշերօթիկ դպրոց» տողերը, «Սյունիքի մարզ» բաժնից`
«43. N 27 առողջարանային գիշերօթիկ դպրոց 44. Կապանի հատուկ գիշերօթիկ դպրոց», «77. Սիսիանի N 13 օժանդակ դպրոց», «113. Թույլ տեսնող երեխաների գիշերօթիկ դպրոց» տողերը, «Տավուշի մարզ» բաժնից`
«77. Դիլիջանի N 19 առողջարանային գիշերօթիկ դպրոց» տողը, «Արհեստագործական ավագ դպրոցներ» բաժնից`
«7. Երևանի N 22 արհեստագործական ավագ դպրոց», «11. Կապանի հատուկ կրթության արհեստագործական գիշերօթիկ դպրոց» տողերը, «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության դպրոցներ» բաժնից` «2. Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ գիշերօթիկ դպրոց 3. Երևանի N 13 երաժշտական գիշերօթիկ դպրոց», «7. Երևանի «Օլիմպոս» կրթահամալիր», «20. Երևանի N 8 օժանդակ գիշերօթիկ դպրոց 21. Երևանի N 11 օժանդակ գիշերօթիկ դպրոց 22. Երևանի խուլ երեխաների գիշերօթիկ դպրոց 23. Երևանի տեսողական խանգարում ունեցող (կույր) երեխաների գիշերօթիկ դպրոց 24. Երևանի թույլ տեսնող երեխաների գիշերօթիկ դպրոց 25. Երևանի հենաշարժողական խախտումներ ունեցող երեխաների գիշերօթիկ դպրոց 26. Սպիտակի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների գիշերօթիկ դպրոց 27. Ստեփանավանի առողջարանային գիշերօթիկ դպրոց 28. Երևանի հատուկ դաստիարակչական գիշերօթիկ դպրոց 29. Երևանի հատուկ դաստիարակչական կրթահամալիր» տողերը. բ) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 4 հավելվածի: 9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(Հավելվածը փոփ. 19.10.06 N 1534-Ն, 09.11.06 N 1652-Ն, 26.04.07 N 489-Ն, 06.07.07 N 821-Ն, 26.07.07 N 890-Ն, 19.07.07 N 923-Ն, փոփ., խմբ. 19.07.07 N 964-Ն, փոփ. 13.10.08 N 1305-Ն, 19.03.09 N 267-Ն)
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Հայաստանի Հանրապետության ............. պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` հաստատություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, հանրակրթական և հատուկ հանրակրթական ծրագրեր իրականացնող, պետական ոչ առևտրային կազմակերպություն է: 2. Հաստատությունը հանդիսանում է .......................... գիշերօթիկ դպրոցի (գրանցման համարը ........, վկայականի համարը ........, գրանցման ամսաթիվը ........) իրավահաջորդը: 3. Հաստատությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ: 4. Հաստատության գտնվելու վայրն է (նշել մշտական գործող մարմնի գտնվելու վայրը): 5. Հաստատությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Հաստատությունն իր անունից ձեռք է բերում ու իրականացում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրում պարտականություններ, դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: 6. Հաստատությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ: 7. Հաստատությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ: 8. Հաստատությունն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ: 9. Հաստատությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել օտարերկրյա կրթական հաստատությունների և կազմակերպությունների հետ: 10. Հաստատությունում չեն թույլատրվում քաղաքական և կրոնական կազմակերպությունների ստեղծումը և գործունեությունը:
II. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
11. Հաստատության գործունեության առարկան և նպատակը հանրակրթական բնույթի գործունեության իրականացումն է: 12. Հաստատությունը կրթական գործունեությունն իրականացնում է ի շահ անհատի, հասարակության և պետության, ապահովում աշակերտների կողմից հանրակրթական ու հատուկ հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը, անհատի բազմակողմանի զարգացումը, նրա առողջության պահպանումը, պայմաններ ստեղծում ինքնակրթության և լրացուցիչ (նախասիրական, նախամասնագիտական) կրթության պահանջմունքների բավարարման համար: 13. Հաստատության գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության և մարդասիրության, հանրամատչելիության, ազգային և համամարդկային արժեքների զուգորդման, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի սկզբունքների վրա: 14. Հաստատությունը պատասխանատու է պետական չափորոշիչներին, հանրակրթական և հատուկ հանրակրթական պետական ծրագրերին, սովորողների տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին, ընդունակություններին համապատասխան ուսուցման մեթոդների և ձևերի ընտրության, կյանքի անվտանգության ու առողջության, ինչպես նաև սանիտարական նորմերի և կանոնների պահպանման համար: 15. Հիմնադրամի կողմից սահմանված դեպքերում հաստատությունը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով` միայն լիցենզիայի հիման վրա: Ձեռնարկատիրական գործունեության արդյունքով ստացված շահույթն ամբողջովին ուղղվում է հաստատության գործունեության նպատակների իրականացմանը:
III. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
16. Հաստատությունը հանրակրթական և հատուկ հանրակրթական ծրագրերին համապատասխան ստորաբաժանվում է տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր միջնակարգ (լրիվ) ընդհանուր և հատուկ ընդհանուր դպրոցների: 17. Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությունն իրականացվում է եռաստիճան միջնակարգ հանրակրթական դպրոցում` 11(12) տարի ընդհանուր տևողությամբ, հետևյալ հաջորդական աստիճաններով` տարրական հատուկ դպրոց, միջին հատուկ դպրոց, ավագ հատուկ դպրոց: Տարրական և միջին դպրոցները միասին կազմում են հիմնական դպրոց: 18. Տարրական հատուկ դպրոցն ապահովում է երեխայի ընդհանուր զարգացումը, կարդալու, գրելու, հաշվելու հմտությունների և կարողությունների, բարեկիրթ խոսքի ու վարվելաձևի, ինքնավերահսկման պարզագույն հմտությունների և կարողությունների, անձնական հիգիենայի և առողջ կենցաղի հիմունքների տիրապետումը: Տարրական կրթությունն ավարտվում է գիտելիքների ստուգմամբ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` նախարարություն) սահմանած կարգով: 19. Միջին հատուկ դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է առողջ ապրելակերպի, աշխարհի և բնության վերաբերյալ սովորողների գիտական պատկերացման ձևավորմանը, ինքնուրույն աշխատանքի, կրթության և հասարակական ինքնուրույն գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների նվազագույն ծավալի ապահովմանը: Հիմնական կրթությունը պարտադիր է: Պարտադիր հիմնական ընդհանուր կրթության պահանջը չի տարածվում մտավոր թերզարգացում ունեցող երեխաների վրա: 20. Ավագ հատուկ դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է հենքային հանրակրթական պատրաստությունն ապահովող գիտելիքների յուրացմանը: Ավագ հատուկ դպրոցում, սովորողների հակումներին, կարողություններին և ընդունակություններին համապատասխան կարող է լրացուցիչ կրթական ծրագրերով իրականացվել տարբերակված (հոսքային) ուսուցում: Հաստատությունը հիմնադրի և (կամ) նախարարության կողմից սահմանված կարգով կարող է իրականացնել նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և լրացուցիչ կրթական ծրագրեր: Հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությունն ավարտվում է ավարտական քննություններով: 21. Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հատուկ (օժանդակ) հանրակրթական ուսումնական հաստատության ծրագրերը մշակվում են հիմնական հանրակրթական ծրագրերի հիման վրա` հաշվի առնելով սովորողների տարիքային, հոգեբանական, ֆիզիկական ու մտավոր զարգացման առանձնահատկություններն ու կարողությունները: Հաստատությունը հիմնադրի և (կամ) նախարարության կողմից սահմանված կարգով կարող է իրականացնել նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և լրացուցիչ կրթական ծրագրեր: 22. Հաստատության ուսուցման լեզուն գրական հայերենն է: 23. Հաստատության ընդունելության կարգը սահմանում է նախարարությունը: 24. Հաստատության աշակերտների բուժսպասարկումն իրականացնում է բուժանձնակազմը, որը տնօրինության և մանկավարժական կազմի հետ համատեղ պատասխանատվություն է կրում բուժկանխարգելիչ միջոցառումների անցկացման, աշակերտների առողջության պահպանման, հաստատության սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման համար: 25. Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատության դասարանի (խմբի) միջին խտությունը` սանիտարական նորմերի պահպանմամբ, սահմանվում է` ա) լսողության, տեսողության, հենաշարժական համակարգի, խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների, մտավոր թերզարգացում ունեցող երեխաների (օժանդակ) հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում` 15 աշակերտ (ընդ որում, սովորողների թիվը դասարանում (խմբում) չի կարող գերազանցել 18-ը), բ) արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում` 20 աշակերտ (ընդ որում, սովորողների թիվը դասարանում (խմբում) չի կարող գերազանցել 25-ը), գ) («գ» ենթակետը հանվել է 24.03.05 N 381-Ն) դ) հակասոցիալական վարք ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում` 20 աշակերտ (ընդ որում, սովորողների թիվը դասարանում (խմբում) չի կարող գերազանցել 25-ը): Առանձին դեպքերում ավելի պակաս խտությամբ դասարան կարող է բացվել միայն նախարարության թույլտվությամբ` նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, կամ հաստատության լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրների հաշվին: (25-րդ կետը փոփ. 24.03.05 N 381-Ն) 26. Դասարանն առանձին առարկաների պարապմունքների ժամանակ կարող է բաժանվել խմբերի` ուսումնական պլանի համաձայն: 27. Հաստատությունում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին: Հաստատությունում սահմանվում է 6-օրյա կամ 5-օրյա ուսումնական շաբաթ` պետական ուսումնական պլանի համաձայն: Հակասոցիալական վարք ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններն աշխատում են շուրջօրյա ռեժիմով: Ուսումնական տարվա տևողությունը պետք է լինի ոչ պակաս, քան 34 շաբաթ, իսկ դպրոցի առաջին դասարանում` 30 շաբաթ: Հաստատությունում կիրառվում է սովորողների գիտելիքների կիսամյակային և տարեկան ամփոփիչ գնահատման կարգ: (27-րդ կետը փոփ. 24.03.05 N 381-Ն) 28. Հաստատությունում ուսումնադաստիարակչական աշխատանքի կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը 45 րոպե է, բացառությամբ օժանդակ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների առաջին դասարանների, որտեղ այն սահմանվում է 35 րոպե: Առանձին դեպքերում դասի տևողությունը կարող է փոփոխվել նախարարության կողմից: 29. Հաստատությունում ուսուցման կազմակերպման հիմնական ձևը առկա (ստացիոնար) ուսուցումն է` գիշերօթիկ կամ երկարօրյա ժամակարգով (ռեժիմով): 30. Հաստատությունում ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպվում են ուսումնական պլանների, ուսումնական ծրագրերի և իր դասացուցակի հիման վրա: 31. Հաստատության ուսումնական պլաններում առանձին առարկաներին հատկացվող ժամերի քանակը չպետք է պակաս լինի պետական տիպային ուսումնական պլանով նախատեսված ժամերի քանակից: Հաստատությունն ուսման մեջ բացառիկ հաջողությունների հասած ավագ դպրոցի շրջանավարտներին կարող է ներկայացնել ուսման գերազանցության մեդալով պարգևատրման` նախարարության սահմանած կարգով: Տարեկան գերազանց առաջադիմություն և լավ վարք, ինչպես նաև առանձին ուսումնական առարկաներից գերազանց առաջադիմություն ունեցող սովորողները նախարարության սահմանած կարգով պարգևատրվում են գովասանագրերով:
IV. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
32. Հաստատության կառավարումն իրականացնում է հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը, գործադիր մարմինը` տնօրենը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է օրենքով սահմանված կարգով: Հիմնադրի որոշմամբ կամ հաստատության կանոնադրությամբ կարող է նախատեսվել նաև կոլեգիալ կառավարման մարմին` հաստատության խորհուրդ: 33. Հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական խորհուրդ, առարկայական մեթոդական միավորումներ: 34. Համայնքի, ծնողների հետ արդյունավետ համագործակցության նպատակով հաստատությունում ձևավորվում է ծնողական խորհուրդ: Կարող են ստեղծվել նաև հոգաբարձուների և այլ խորհուրդներ: 35. Հաստատության հիմնադիրն ունի հաստատության գործունեությանն ու կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: 36. Հաստատության հիմնադրի բացառիկ լիազորություններն են` ա) հաստատության հիմնադրումը. բ) հաստատության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը. գ) հաստատությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը. դ) հաստատության կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը. ե) հաստատության կառավարման համակարգի սահմանումը. զ) հաստատության վերակազմակերպումը և լուծարումը. է) հաստատության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը. ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը: 37. Լիազորված պետական մարմինն իրականացնում է հաստատության ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար: 38. Լիազորված պետական մարմինը` ա) հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է նրա կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը. բ) վերահսկողություն է իրականացնում հաստատության գործունեության նկատմամբ. գ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում հաստատության գործադիր մարմնի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները. դ) լսում է հաստատության գործունեության մասին հաշվետվություններ, քննում դրանց գործունեության վերստուգման արդյունքները. ե) վերահսկողություն է իրականացնում հաստատությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ. զ) օրենքով սահմանված կարգով որոշում է հաստատությանն ամրացված գույքի օգտագործման, տնօրինման և տիրապետման կարգը. է) վերահսկողություն է իրականացնում հաստատության սեփականության պահպանության նկատմամբ, իսկ օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ հաստատության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար. ը) հաստատում է հաստատության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, եթե հաստատությունը չունի կոլեգիալ կառավարման մարմին. թ) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և հաստատության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ: 39. Հաստատության տնօրենն իրականացնում է հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումը: Տնօրենն օրենքներով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով, սույն կանոնադրությամբ և իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է հաստատության գործունեությունն ու կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: 40. Տնօրենը` ա) առանց լիազորագրի հանդես է գալիս հաստատության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ. բ) մասնակցում է հաստատության խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով. գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հաստատության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները. դ) սահմանում է հաստատության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը. ե) տալիս է հաստատության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր. զ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է հաստատության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր. է) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ. ը) կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև. թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը. ժ) իրականացնում է մանկավարժական կադրերի ճիշտ ընտրություն և անհրաժեշտ պայմաններ ստեղծում նրանց մասնագիտական մակարդակի բարձրացման համար. ժա) վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, հաստատության աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ. ժբ) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը. ժգ) աջակցում է հաստատության մանկավարժական, հոգաբարձուների ու ծնողական խորհուրդների աշխատանքներին. ժդ) կազմում է հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և դրանք` հաստատության խորհրդի առաջարկությամբ ներկայացնում լիազորված պետական մարմնի հաստատմանը. ժե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և հաստատության կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ: 41. Տնօրենի բացակայության դեպքում, նրան նշանակած մարմնի գրավոր որոշման (հրամանի) համաձայն նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ: 42. Հաստատության տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով տեղակալը` ա) պատասխանատու է հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, ուսումնական ծրագրերի իրականացման, դասավանդման որակի և սովորողների գիտելիքների մակարդակի համար. բ) վերահսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ, կանոնավորում սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը. գ) հաստատությունում կազմակերպում է մեթոդական աշխատանք, կազմում ուսումնական պարապմունքների դասացուցակ և ուսումնադաստիարակչական աշխատանքի վիճակի մասին հաշվետվություններ. դ) ղեկավարում է առարկայական մեթոդական միավորումների աշխատանքը, ընդհանրացնում և տարածում լավագույն ուսուցիչների աշխատանքի դրական փորձը, ուսուցիչներին հաղորդակից դարձնում գիտության և մանկավարժության նորագույն նվաճումներին: 43. Հաստատության տնօրենի` դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալը` ա) կազմակերպում և ղեկավարում է սովորողների դաստիարակչական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքները, դասղեկների և դաստիարակների գործունեությունը. բ) ապահովում է հաստատության և ընտանիքի սերտ կապը և համագործակցությունը. գ) կազմակերպում է սովորողների հանգիստն ու ժամանցը, միջոցներ է ձեռնարկում սոցիալապես անապահով երեխաներին օգնություն ցույց տալու համար: 44. Հաստատության տնօրենի` տնտեսական աշխատանքի գծով տեղակալը` ա) պատասխանատու է հաստատության շենքի և գույքի պահպանման, ուսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման, հաստատության սանիտարահիգիենիկ ու բարեկարգ վիճակի, հաստատության ուսումնական պարապմունքներին` դասասենյակների, ննջասենյակների և խաղասենյակների ժամանակին նախապատրաստման, հակահրդեհային պաշտպանության և սպասարկող անձնակազմի աշխատանքի կազմակերպման համար. բ) միջոցներ է ձեռնարկում հաստատության ուսումնանյութական բազաները հարստացնելու և ամրապնդելու համար: 45. Դասարանի ղեկավարը, դաստիարակը` ա) դաստիարակչական աշխատանք է կատարում իր դասարանի, խմբի սովորողների շրջանում` սերտորեն համագործակցելով մյուս ուսուցիչների հետ. բ) ապահովում է սովորողների նկատմամբ հաստատության և ընտանիքի մանկավարժական պահանջների միասնությունը. գ) անհրաժեշտության դեպքում սովորողների համար կազմակերպում է ուսումնական օգնություն. դ) իրականացնում է դասարանի, խմբի համար սահմանված գործավարությունը, հաստատության ղեկավարությանը ներկայացնում սովորողների առաջադիմության, հաճախումների և վարքի մասին տեղեկություններ. ե) կազմակերպում է սովորողների առողջության ամրապնդմանը և ֆիզիկական զարգացմանը նպաստող միջոցառումներ, մրցույթներ, նպատակային էքսկուրսիաներ, շրջագայություններ, հետևում տնային հանձնարարությունների կատարմանը, ուսման և հանգստի կազմակերպմանը. զ) հաստատության մանկավարժական խորհրդի քննարկմանն է ներկայացնում հաստատության ներքին կարգապահական կանոնները կոպտորեն խախտած սովորողի հարցը. է) արգելում է սովորողների, ուսուցիչների և ծնողների այն ձեռնարկումները, որոնք կարող են սովորողի առողջության, կյանքի համար վտանգ պարունակել կամ խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների իրագործումը: 46. Պետական լիազորված մարմինը հաստատության խորհուրդ ստեղծելու մասին որոշում ընդունելուց հետո, 30 օրվա ընթացքում կազմակերպում է խորհրդի ընտրության գործընթացը: 47. Խորհրդի անդամների թեկնածուներ, ըստ նախարարության կողմից հաստատված խորհրդի ընտրության կարգի, առաջադրում են` ա) հաստատության մանկավարժական խորհուրդը, որը նիստում, փակ քվեարկությամբ, որոշում է հաստատության խորհրդի անդամների իր թեկնածուներին. բ) հաստատության ծնողական խորհուրդը, որը նիստում, փակ քվեարկությամբ, որոշում է խորհրդի անդամների (անդամի) իր թեկնածուներին (թեկնածուին). գ) պետական կառավարման լիազորված մարմինը, որը խորհրդի անվանական կազմը հաստատում է յոթ օրվա ընթացքում: Խորհրդի անդամ կարող են առաջադրվել միայն ֆիզիկական անձինք: Հաստատության տնօրենը չի կարող առաջադրվել (ընտրվել) խորհրդի կազմում: 48. Խորհրդի լիազորությունների ժամկետը երեք տարի է: 49. Հաստատության խորհրդի առաջին նիստը գումարվում է լիազորված պետական մարմնի պահանջով` խորհրդի անվանական կազմի հաստատումից հետո` 7 օրվա ընթացքում: Խորհրդի առաջին նիստում, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, փակ քվեարկությամբ ընտրվում է խորհրդի նախագահ` խորհրդի լիազորության ամբողջ ժամկետով: Խորհրդի նախագահի լիազորությունները կարող են դադարել իր դիմումի համաձայն: 50. Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են` ա) առաջադրողի նախաձեռնությամբ և խորհրդի որոշմամբ, բ) իր դիմումի համաձայն: Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում առաջադրող մարմինը 20-օրյա ժամկետում ներկայացնում է նոր թեկնածություն: 51. Խորհուրդը` ա) նախարարության կողմից սահմանված մրցույթի անցկացման կարգի համաձայն ընտրում է հաստատության տնօրեն, ընդունում է որոշում նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագիրը հաստատելու կամ նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին, սահմանում տնօրենի վարձատրության կարգը և պայմանները, եթե հիմնադրի որոշման կամ հաստատության կանոնադրությամբ այդ լիազորությունը վերապահվել է իրեն. բ) ընդունում է որոշում հաստատության աուդիտն անցկացնելու մասին (հաստատության բյուջեի հաշվին) և հաստատում աուդիտն իրականացնողի վարձատրության չափը. գ) հաստատում է հաստատության ներքին կարգապահական կանոնները, քննարկում հաստատության ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաստիքային ցուցակը և պետական կառավարման լիազորված մարմին ներկայացնում առաջարկություն. դ) քննարկում է ֆինանսատնտեսական և ուսումնադաստիարակչական գործունեության մասին հաշվետվությունները և հաջորդ տարվա ծախսերի նախահաշիվը. ե) հիմնադրի կողմից սահմանված կարգով որոշում է հաստատության շահույթի տնօրինման հիմնական ուղղությունները. զ) հաստատում է իր աշխատակարգը, ընտրում խորհրդի նախագահ. է) հաստատության գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` առաջարկություններ է ներկայացնում պետական կառավարման լիազորված մարմին. ը) իրականացնում է օրենքով, հիմնադրի կողմից իրեն վերապահված և (կամ) հաստատության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ: 52. Խորհրդի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել լիազորված պետական մարմնի որոշմամբ` ա) սահմանված կարգի խախտմամբ տնօրեն ընտրելու դեպքում. բ) տնօրենի` պաշտոնավարության ընթացքում խախտումներ թույլ տալու կապակցությամբ նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրի դադարեցման որոշում չընդունելու դեպքում: 53. Լիազորված պետական մարմնի (նրա ղեկավարի) կամ հաստատության ենթակայության փոփոխումը չի կարող հիմք հանդիսանալ խորհրդի լիազորությունների դադարեցման համար: 54. Խորհրդի նախագահը` ա) կազմակերպում է խորհրդի աշխատանքները. բ) նախագահում է խորհրդի նիստերը. գ) կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրությունների վարումը և վավերացնում դրանք: 55. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում, խորհրդի որոշմամբ, նրա պարտականությունները կատարում է խորհրդի անդամներից մեկը: 56. Խորհրդի նիստերը գումարվում են նրա նախագահի կողմից` առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև լիազորված պետական մարմնի, տնօրենի ու խորհրդի անդամների 1/3-ի պահանջով: Խորհրդի անդամների 1/3-ի պահանջով նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և կարգով: 57. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: 58. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի միայն մեկ ձայնի իրավունք: Չի թույլատրվում ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի: Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհրդի անդամի լիազորությունները կասեցվում են տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու դեպքում: 59. Հաստատության լիազորված պետական մարմնի ղեկավարը, տնօրենը, նրա տեղակալները ու խորհրդի անդամները հաստատության անունից հանդես գալիս պետք է գործեն բարեխղճորեն և ողջամտորեն` ի շահ իրենց կողմից ներկայացվող հաստատության: 60. Հաստատության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, լիազորված պետական մարմինը և հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ: V. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
61. Հաստատության սեփականությունը ձևավորվում է հաստատության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև հաստատության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից: 62. Հաստատությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) իր կանոնադրությանը համապատասխան իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը: 63. Հիմնադիրը սեփականության իրավունքով հաստատությանը պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ հաստատության լուծարումից հետո մնացած գույքի: 64. Հաստատության սեփականության պահպանման հոգսը կրում է հաստատությունը: 65. Հաստատության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում միայն դատական կարգով: 66. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից հաստատությանն ամրացված գույքը: 67. Հաստատությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, հանձնելու անհատույց օգտագործման: Հաստատությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ կամ հաստատության կանոնադրությամբ: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող մեկ տարվանից ավելի սահմանվել` բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի: Ամրացված գույքի օգտագործման արդյունքում հաստատության ստացած եկամուտները հաստատության սեփականությունն են: Հաստատությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են: 68. Հաստատությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է իր ֆինանսական միջոցները: 69. Հաստատությունը հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով և չափով: 70. Հաստատությունը ֆինանսավորում է հիմնադիրը: Հաստատության ֆինանսական միջոցները գոյանում են բյուջետային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված լրացուցիչ աղբյուրներից: 71. Հաստատության ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են` ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վճարովի կրթական ծառայությունների մատուցումից ստացված միջոցները. բ) բարեգործական, նպատակային ներդրումները, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները. գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և հաստատության կանոնադրական խնդիրներին չհակասող գործունեությունից ստացված միջոցները: 72. Հաստատության գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` լիազոր մարմնի կողմից ընտրված աուդիտորի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական գործառույթ իրականացնող մարմնի կողմից: VI. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ, ՍՈՎՈՐՈՂԸ ԵՎ ԾՆՈՂԸ
73. Հաստատության մանկավարժն իրավունք ունի մասնակցելու հաստատության կառավարմանը: Հաստատության մանկավարժական և մյուս աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: 74. Հաստատության մանկավարժական աշխատողները պարտավոր են ապահովել կրթական ծրագրերի կատարումը, հանրակրթական պետական չափորոշիչներով որոշվող ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը սովորողների կողմից: 75. Հաստատության մանկավարժական աշխատողները կարող են ընտրել և կիրառել նախարարության երաշխավորած ուսուցման, ուսումնական նյութերից և ձեռնարկներից որևէ մեկը կամ մի քանիսը: 76. Սովորողն իրավունք ունի` ա) անվճար ստանալու տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ ընդհանուր և հատուկ ընդհանուր կրթություն. բ) անկախ բնակության վայրից` սահմանված կարգով ընտրելու հաստատությունը և ուսուցման ձևը. գ) անվճար օգտվելու հաստատության առանձին ծառայություններից. դ) հաստատությունում յուրացնելու լրացուցիչ վճարովի կրթական ծրագրեր. ե) ազատ արտահայտելու սեփական հայացքներն ու համոզմունքները. զ) առանց հիմնական կրթություն ստանալու 16 տարին լրանալուց հետո` ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուի) համաձայնությամբ թողնելու ուսումը: 77. Հաստատությանն արգելվում է, առանց ծնողների և սովորողների համաձայնության, սովորողներին ընդգրկել այնպիսի աշխատանքներում, որոնք նախատեսված չեն հանրակրթական ծրագրերով և սույն կանոնադրությամբ: 78. Արգելվում է սովորողների նկատմամբ հոգեկան և ֆիզիկական բռնության գործադրումը: 79. Սովորողը պարտավոր է բարեխղճորեն սովորել, խնամքով վերաբերվել հաստատության գույքին, հարգել հաստատության սովորողների և աշխատողների իրավունքներն ու արժանապատվությունը, պահպանել հաստատության ներքին կարգապահական կանոնները: 80. Հաստատության ներքին կարգապահական կանոնները կոպտորեն խախտելու համար սովորողը նախարարության սահմանած կարգով կարող է հեռացվել հաստատությունից: 81. Ծնողն իրավունք ունի պաշտպանելու երեխայի օրինական շահերն ու իրավունքները, մասնակցելու հաստատության կառավարմանը: VII. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
82. Հաստատությունը վերակազմակերպվում և լուծարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: 83. Հաստատության լուծարման դեպքում հաստատության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
|