Գլխավոր տեղեկություն
Номер
N 223-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.03.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.03.18/15(681) Հոդ.264
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.03.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.03.2009
Дата вступления в силу
28.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 2009 թվականի N 223-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման 28-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 04 խմբի 02 դասի «01. Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծրագրի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված 10 մլն դրամը հատկացնել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 10

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

մարտի 5-ի N 223-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ` ԸՍՏ ԷԹՆԻԿ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

Ազգային փոքրամաս-նությունը

Հասարակական կազմակերպության անվանումը

Բանկի անվանումը
և հաշվի համարը

Պահանջվող գումարը
(դրամ)

1

2

3

4

5

1.

Ասորական

«Աթուռ» ասորական ասոցիացիա

Հայէկոնոմբանկ,
163048120741

409.000

«Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադա» ֆեդերացիա» իրավաբանական անձանց միություն

Յունիբանկ,
241241008275

409.000

2.

Բելառուսական

«Երևանի բելառուսների համայնք «Բելառուս» հասարակական կազմակերպություն

Արդշինինվեստբանկ,
247010017991

818.000

3.

Գերմանական

«Տևտոնիա» գերմանացիների մշակութային հասարակական կազմակերպություն

Կոնվերսբանկ,
1930026634280100

818.000

4.

Եզդիական

Եզդիների ազգային միություն

Արդշինինվեստբանկ,
247010004692

618.000

«Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպություն

Հայէկոնոմբանկ,
163058181153

200.000

5.

Լեհական

Լեհերի համագործակցության «Պոլոնիա» բարեգործական հասարակական կազմակերպություն

HSBC,
217001-133255-001

818.000

6.

Հունական

Հունական հասարակական կազմակերպությունների միություն

Հայէկոնոմբանկի
Թումանյանի մասնաճյուղ,
163188103481

818.000

7.

Հրեական

«Հայաստանի հրեական համայնք» հասարակական կազմակերպություն

Յունիբանկ,
241001006758

272.690

Հայաստանի հրեական կրոնական համայնք

Հայներարտբանկ,
1570001148250100

545.310

8.

Ռուսական

ՀՀ ռուսաստանցի հայրենակիցների օգնության և աջակցության հիմնադրամ

Հայէկոնոմբանկ,
163008140127

818.000

9.

Վրացական

«Վրացական «Իվերիա» համայնք» բարեգործական հասարակական կազմակերպություն

Հայէկոնոմբանկ,
163008136661

818.000

10.

Ուկրաինական

«Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն

Հայներարտբանկ,
1570001167470300

820.000

11.

Քրդական

«Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպություն

«Անելիք» բանկ»
ՓԲԸ-ի Աբովյանի մասնաճյուղ,
118031024318

818.000

12.

Ընդհանուր ծախսեր

Համակարգող խորհուրդ,
«Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն

Հայներարտբանկ,
1570001167470300

1.000.000

 

 Ընդամենը

 

 

10.000.000

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան