Գլխավոր տեղեկություն
Номер
N 221-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (19.03.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.03.18/15(681) Հոդ.262
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.03.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.03.2009
Дата вступления в силу
19.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 2009 թվականի N 221-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման N 1 հավելվածի 5.1-ին կետում`

ա. «16» թիվը փոխարինել «17» թվով,

բ. կետը «հավաքագրում» բառից հետո լրացնել «և 1-ը «2011 թ. մարդահամարի նախապատրաստման աշխատանքների կազմակերպման համար կարողությունների զարգացում» ծրագրերով» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի 28-րդ և «Ընդամենը» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«28. ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

21

3

18»,

«Ընդամենը

1652

646

1006»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 9

Երևան