ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2008 թվականի N 1386-Ա
ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՏՈԿՈՍ ՄՈՒՐՀԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 156-րդ հոդվածով, 2008 թվականի մարտի 1-ի զանգվածային անկարգությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներ` Տիգրան Գառնիկի Գալստյանին, Ալեքսանդր Սամվելի Կարապետյանին, Արթուր Մարտիրոսյանին, Էդգար Ռուբենի Վարդանյանին պատկանող տրանսպորտային միջոցների օգտագործման հետևանքով պատճառված վնասի դիմաց նշված քաղաքացիների նկատմամբ առաջացած պարտավորությունները մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
1) Տիգրան Գառնիկի Գալստյանին տրամադրել 1980.0 հազ. դրամ, Ալեքսանդր Սամվելի Կարապետյանին` 1305.0 հազ. դրամ, Արթուր Մարտիրոսյանին` 10750.0 հազ. դրամ, Էդգար Ռուբենի Վարդանյանին` 300.0 հազ. դրամ անվանական արժեքով, գանձապետական հասարակ անտոկոս մուրհակ` 2009 թվականի 1-ին եռամսյակում վճարման ժամկետով.
2) Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված գանձապետական հասարակ անտոկոս մուրհակների մարումը` 14335.0 հազ. դրամ ընդհանուր գումարով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. դեկտեմբերի 2 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|