Գլխավոր տեղեկություն
Номер
N 209-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.03.2003-01.01.2013)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.04.26/24.1 Հոդ.277
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.01.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.03.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.03.2003
Дата вступления в силу
27.03.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 մարտի 2003 թ. 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունվարի 2003 թվականի N 209-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ «ԶԱՏԻԿ» ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Զատիկ» մանկատուն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Զատիկ» մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Զատիկ» մանկատուն» պետական հիմնարկի տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող՝ 9960,0 հազ. դրամ արժողությամբ գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Զատիկ» մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Զատիկ» մանկատուն» պետական հիմնարկի տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող՝ 40644,2 հազ. դրամ արժողությամբ շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտավործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Զատիկ» մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտավործման պայմանով:

3. Սահմանել, որ՝

ա) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Զատիկ» մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների շուրջօրյա խնամքի ապահովումն է:

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Զատիկ» մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան 3-18 տարեկան երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնման աշխատանքների իրականացումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելը, նյութական ու կենցաղային պահանջների բավարարումը, խնամքի և դաստիարակության ապահովումը, ուսուցման ու բժշկական օգնության կազմակերպումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որդեգրության կամ խնամակալության հանձնելու միջոցով նրանց հետագա կյանքի կազմակերպումն է.

բ) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Զատիկ» մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

սոցիալական վճարովի ծառայությունների մատուցում՝ բնակության ապահովմամբ, խնամվողների և նրանց աշխատանքի կազմակերպիչների ուժերով՝

խոզերի բուծում,

մսատու թռչունների բուծում,

կարտոֆիլի և տնկանյութի աճեցում,

բանջարեղենի, դրանց սերմերի և սածիլների աճեցում,

փայտե արտադրատեսակների արտադրություն,

թղթից և ստվարաթղթից այլ արտադրատեսակների (բացիկներ) արտադրություն:

4. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Զատիկ» մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին՝

ա) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Զատիկ» մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության պետական գրանցումը.

բ) մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Զատիկ» մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը:

6. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Զատիկ» մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական ռեգիստրում գրանցման, կնիքի պատրաստման թույլտվության, ինչպես նաև սույն որոշման համաձայն հանձնվող գույքի գրանցման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված կարգով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. մարտի 11

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.12.2012, N 1659-Ն 01.01.2013, N 209-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան