Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ՝ «ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Բելառուսի Հանրապետության հարկերի և հավաքագրումների հարցերով նախարարությունը, Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը և Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական հարկային ծառայությունը,
ղեկավարվելով «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23–ին ստորագրված պայմանագրով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սույն Արձանագրությամբ Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական հարկային ծառայությունը միանում է «Անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկությունների փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրությանը (««Անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ Մաքսային միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկությունների փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրությունում փոփոխություններ կատարելու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 8-ի արձանագրության և ««Անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկությունների փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրությունում փոփոխություններ կատարելու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 31-ի արձանագրության խմբագրությամբ):
Հոդված 2
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը սույն Արձանագրության մասնակիցների պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից, բայց ոչ շուտ, քան ««Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը:
Կատարված է Մոսկվա քաղաքում, 2015 թվականի ապրիլի 28–ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն Արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն Արձանագրության ավանդապահ, սույն Արձանագրության յուրաքանչյուր մասնակցին կտրամադրի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի |
Բելառուսի Հանրապետության |
Ղազախստանի | |
Ռուսաստանի Դաշնության |
Ղրղզստանի Հանրապետության |