ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 2008 թվականի թիվ 55
քաղ. Երևան
ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2009 Թ. ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9, 10, 11-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին քննության առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ որոշում է.
1. Սահմանել Քանաքեռ-Զեյթուն համայնքի տարածքում տեղական վճարների 2009 թ. դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2007 թ. նոյեմբերի 8-ի թիվ 88 և 2008 թ. փետրվարի 29-ի թիվ 15 որոշումները։
Համայնքի ղեկավար՝ |
Ա. Քոթանջյան |
Հավելված համայնքի ավագանու 07.11.08 թ. N 55 որոշման |
ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2009 Թ. ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հ/հ |
Տեղական վճարի անվանումը |
Վճարի տեսակը |
1. |
Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար թաղապետարանի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար |
10000 |
2. |
Մինչև 20 քմ մակերեսի ավարտական ակտերի ձևակերպման համար |
15000 |
2.1 |
- 21 քմ-ից 100 քմ մակերեսի ավարտական ակտերի ձևակերպման համար |
50000 |
2.2 |
- 101 քմ և ավելի մակերեսի ավարտական ակտերի ձևակերպման համար |
100000 |
3. |
Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հաշվառելու, հետ վերցնելու և վարձակալողին տրամադրելու դեպքում չափագրման և այլ նման աշխատանքների համար մատուցած ծառայության փոխհատուցման վճար |
20000 |
4. |
Թաղապետարանի կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցների վճար |
5000 |
Աշխատակազմի քարտուղար | Գ. Ավետիսյան |