«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2006 թվականի N 59-Ն
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՁԵՎՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել փրկարարական ծառայության կոչում շնորհելու ներկայացումների և հրամանների ձևն ու բովանդակությունը, ինչպես նաև ձևակերպելու և ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
1. Սույն կարգով սահմանվում են փրկարարական ծառայության կոչումների շնորհման հետ կապված հարաբերությունները:
2. Փրկարարական ծառայության կոչումները փրկարարական ծառայության ծառայողին շնորհվում են հերթականությամբ, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչմանը համապատասխան` սահմանված ժամկետը լրանալուն պես: Բացառություն են կազմում փրկարարական ծառայության ծառայողին արտահերթ` խրախուսման կարգով (այսուհետ` արտահերթ) կոչում շնորհելու դեպքերը:
3. Փրկարարական ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված և փրկարարական ծառայությունում վերականգնված ծառայողի նախկինում ունեցած կոչումը վերականգնվում է, եթե ազատումից մինչև վերականգնումը չի լրացել հերթական կոչման համար սահմանված ժամկետը: Հերթական կոչման համար սահմանված ժամկետը լրանալու դեպքում, պաշտոնի նշանակելու հետ մեկտեղ նրան շնորհվում է հերթական կոչում, եթե շնորհվող կոչումը համապատասխանում է նախկինում զբաղեցրած պաշտոնի համար սահմանված կոչումին:
4. Հայաստանի փրկարար ծառայության բաժնի պետը կամ այդ պաշտոնին հավասարեցված պաշտոն զբաղեցնող ստորաբաժանման ղեկավարը, վերադասության կարգով, վարչության պետին կամ այդ պաշտոնին հավասարեցված պաշտոն զբաղեցնող ղեկավարին է ներկայացնում փրկարարական ծառայության կրտսեր, միջին և ավագ խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին հերթական կամ արտահերթ կոչում շնորհելու մասին ներկայացման թերթը` համաձայն N 1 ձևի:
5. Փրկարարական ծառայության ծառայողին փրկարարական ծառայության հերթական կոչում շնորհելու ներկայացման թերթը Հայաստանի փրկարար ծառայության կադրային ստորաբաժանում է ներկայացվում փրկարարական ծառայության կոչումներով ծառայության համար սահմանված ժամկետը լրանալու օրվանից առնվազն 20 օր առաջ:
6. Ներկայացման թերթի «Բնութագիր» մասում նշվում են փրկարարական ծառայության ծառայողի գործնական հմտությունները, ծառայողական պարտականությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը, մասնագիտական գիտելիքների մակարդակը, ֆիզիկական պատրաստականությունը և անձնական հատկանիշները: Արտահերթ կոչման ներկայացվող փրկարարական ծառայության ծառայողի համար նշվում են նաև տեղեկություններ կոնկրետ կատարված աշխատանքների և ձեռք բերված ցուցանիշների մասին:
7. Հայաստանի փրկարար ծառայության կառուցվածքային (տարածքային) վարչության պետը միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին փրկարարական ծառայության հերթական կամ արտահերթ կոչում շնորհելու մասին ներկայացման թերթն ուղարկում է փրկարարական ծառայության կադրային ստորաբաժանում, որտեղ ներկայացման թերթում նշված տվյալները համեմատվում են ծառայողի անձնական գործում եղած տվյալների հետ և համապատասխան ծառայությունների միջոցով ստուգվում է կոչում շնորհելու համար խոչընդոտների (օրենքով սահմանված կարգով հետաձգված ատեստավորում, կարգապահական տույժ, ծառայողական քննություն և քրեական պատասխանատվություն) առկայությունը: Փրկարարական ծառայության ծառայողի քրեական պատասխանատվության ենթարկված լինելու հանգամանքը, անհրաժեշտության դեպքում, ճշտվում է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջոցով: Խոչընդոտների առկայության դեպքում Հայաստանի փրկարար ծառայության կադրային ստորաբաժանման ղեկավարի պատճառաբանված գրությամբ ներկայացման թերթը 10-օրյա ժամկետում վերադարձվում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարին: Կոչումների հետաձգման պատճառների վերացումից հետո եռօրյա ժամկետում ներկայացման թերթը կրկին ուղարկվում է Հայաստանի փրկարար ծառայության կադրային ստորաբաժանում: Հայաստանի փրկարար ծառայության կադրային ստորաբաժանման կողմից նախապատրաստվում է փրկարարական ծառայության կոչում շնորհելու մասին հրամանի նախագիծ` համաձայն N 2 ձևի, և ներկայացվում Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ստորագրմանը:
8. Հայաստանի փրկարար ծառայության կենտրոնական ապարատի ստորաբաժանման ղեկավարին հերթական կոչման է ներկայացնում տվյալ ոլորտը համակարգող Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալը:
9. Հայաստանի փրկարար ծառայության` Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների պետերին ու դրանց հավասարեցված պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայության ծառայողներին հերթական կամ արտահերթ կոչում շնորհելու մասին ներկայացման թերթը Հայաստանի փրկարար ծառայության կադրային ստորաբաժանման կողմից ներկայացվում է տվյալ ծառայության ոլորտը համակարգող Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալին` համաձայնեցման համար:
10. Փրկարարական ծառայության կրտսեր, միջին, ավագ և գլխավոր խմբերի կոչումների շնորհման հրամանների վերնագրում նշվում է փրկարարական ծառայության ծառայողին (ծառայողներին) հերթական (արտահերթ) կոչում շնորհելու մասին:
11. Փրկարարական ծառայությունում պաշտոնների նշանակելիս քաղաքացուն շնորհվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորում ունեցած զինվորական սպայական կոչմանը համապատասխան փրկարարական ծառայության կոչում:
12. Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում ծառայություն անցած (աշխատած) և հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող քաղաքացիներին փրկարարական ծառայությունում պաշտոնների նշանակելիս շնորհվում է ունեցած հատուկ կոչմանը կամ դասային աստիճանին հավասարեցված փրկարարական ծառայության կոչում:
13. Երկարամյա ծառայության, ծառայողական պարտականությունների և հատուկ առաջադրանքների գերազանց կատարման համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության, փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտականություններն անբասիր կատարելու դեպքերում փրկարարական ծառայության ծառայողին կարող է շնորհվել փրկարարական ծառայության արտահերթ կոչում: Փրկարարական ծառայության ծառայողին արտահերթ կոչում շնորհվում է փրկարարական ծառայությունում ծառայության ամբողջ ընթացքում մեկ անգամ` տվյալ կոչումով սահմանված ժամկետի կեսից ավելին լրանալու դեպքում:
14. Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պետը սույն կարգի 7-րդ կետում նշված ժամկետում փրկարարական ծառայության կադրային ստորաբաժանմանը գրավոր տեղեկացնում է միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին հերթական կոչում շնորհելու ժամկետի հետաձգման պատճառների մասին, իսկ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայության ծառայողների վերաբերյալ` կրտսեր խմբի կոչումներ շնորհելու իրավասություն ունեցող ղեկավարին: Համապատասխան կադրային ստորաբաժանումը փրկարարական ծառայության ծառայողին ծանոթացնում է հերթական կոչում շնորհելու ժամկետը հետաձգելու վերաբերյալ գրությանը, որը փրկարարական ծառայության ծառայողի կողմից ստորագրվելուց հետո կցվում է նրա անձնական գործին:
15. Փրկարարական ծառայության ծառայողին փրկարարական ծառայության հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով փրկարարական ծառայության ժամանակահատվածը չի հաշվարկվում:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
Կոչումը շնորհված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի _____ _______ 200 թ. |
Հաստիքով նախատեսված կոչումը
_____________________ |
N ________հրամանով
Ն Ե Ր Կ Ա Յ Ա Ց Մ Ա Ն Թ Ե Ր Թ
(փրկարարական ծառայության կոչում շնորհելու)
___________________________փրկարարական ծառայության կոչում շնորհելու
ում__________________________________________անձ. համարը________
1. Պաշտոնը _____________________________________________________ _____________________________________________________________ (զբաղեցրած պաշտոնը և նշանակման ժամանակը)
2. Ծննդյան թիվը ___________________________________
3. Կրթությունը ____________________________________________________ (երբ և ինչ ուսումնական հաստատություն է ավարտել) ______________________________________________________________ ______________________________________________________________
4. Ծառայությունը զինված ուժերում _______________________________________
5. Ծառայությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունում__________________________________________________ _____________________________________________________________
6. Նախորդ փրկարարական ծառայության կոչում շնորհելու հրամանը ______________
Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ի Ր
Պետ (հրամանատար) _______________________________________________ (պաշտոնը, կոչումը)
____ ___________ 200 թ.
ՈՒ Ղ Ղ Ա Կ Ի Պ Ե Տ Ի Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
______________________________________________________________ ______________________________________________________________ (պաշտոնը, փրկարարական կոչումը, ստորագրությունը, ազգանունը) _____ __________ 200 թ.
______________________________________________________________ ______________________________________________________________ (պաշտոնը, փրկարարական կոչումը, ստորագրությունը, ազգանունը)
_____ __________________ 200 թ.
Կ Ա Դ Ր Ա Յ Ի Ն Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն Կ Ա Ր Ծ Ի Ք Ը ____________________________________________________________ ____________________________________________________________
_____ ___________ 200 թ. |
(Ձև N1-ը փոփ. 21.08.08 N 1042-Ն)
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ արտակարգ իրավիճակների ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ
(Վերնագիրը փոփ. 21.08.08 N 1042-Ն)
Հ Ր Ա Մ Ա Ն
Կ Ո Չ ՈՒ Մ Ն Ե Ր Ի Վ Ե Ր Ա Բ Ե Ր Յ Ա Լ
Համաձայն «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի
ՇՆՈՐՀԵԼ. հերթական սպայական փրկարարական ծառայության կոչում
_____________________________________________________________ (նշել փրկարարական ծառայության շնորհվող կոչումը)
փրկարարական ծառայության նախորդ կոչումը ________________________________ (անունը, հայրանունը, ազգանունը,
____________________________ ստորաբաժանումը, պաշտոնը)
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.07.2023, N 1096-Ն | 16.07.2023, N 59-Ն | |
09.08.2012, N 1014-Ն | 01.09.2012, N 59-Ն | |
21.08.2008, N 1042-Ն | 02.10.2008, N 59-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|