ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
14 մայիսի 2002 թ. |
N 137 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 160 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Արամ Մանասյանի 2002 թվականի ապրիլի 29-ի դիմումը և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Արամ Մանասյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 160 լիցենզիան:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին՝ սույն որոշման ընդունման պահից եռօրյա ժամկետում Արամ Մանասյանի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշման պատճենն ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:
Նախագահ՝ |
Տ. Սարգսյան |