ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2008 թվականի N 825-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1897-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող տոհմանյութի հավաստագրման կարգը հաստատելու մասին» N 1897-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 1-ին կետից հանել «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» և» բառերը, իսկ «օրենքների» բառը փոխարինել «օրենքի» բառով.
2) 2-րդ կետը «ցեղը» բառից հետո լրացնել «արտադրողը, կենդանու մականունը (առկայության դեպքում), գույքային» բառերով, իսկ «նախնիների» բառից հետո` «մականունը, գույքային համարը» բառերով.
3) 5-րդ կետի «զ» ենթակետը «բուծվող» բառից հետո լրացնել «գյուղատնտեսական» բառով.
4) 7-րդ կետը «երամակի» բառից հետո լրացնել «պարսի» բառով.
5) 8-րդ կետի «ա» ենթակետը «արտադրության» բառից հետո լրացնել «օգտագործման» բառով.
6) 11-րդ կետում «ապրանքախմբի» բառը փոխարինել «խմբաքանակի» բառով.
7) 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.
«ե) արտադրողի կողմից տրված տոհմանյութի ծագման հավաստագիրը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|