Գլխավոր տեղեկություն
Номер
N 221-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.03.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.03.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.03.2008
Дата вступления в силу
14.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 2008 թվականի N 221-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի կանաչ տարածքների վերականգնման ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2008 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 21000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով)։

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2008 թ. մարտի 17
Երևան