ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2008 թվականի N 373-Ա
ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2008 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԱՌԻ ՄԱՍԻՆ
Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող, ինչպես նաև Սևանա լճից` մեխանիկական ոռոգման համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ոռոգման նպատակով Սևանա լճից 2008 թվականի ոռոգման շրջանում Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերով ջրառի չափաքանակը սահմանել 150.0 մլն խոր. մետր:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումն ապահովել` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակի և ժամկետների:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ, կախված եղանակային պայմաններից, Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի պլան-ժամանակացույցով նախատեսված` ամիսների և ամսվա կտրվածքով տասնօրյակներում կատարել ծավալային և ժամկետային փոփոխություններ:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը` գետի հունով, յուրաքանչյուր ամսվա 15-ին և 30-ին բաց թողնել մեկ ժամով նախազգուշական ելք` 2.0 խոր. մետր/վրկ, և երկու ժամով հիմնական ելք` 5.0 խոր. մետր/վրկ, ընդամենը տարեկան` 0.65 մլն խոր. մետր:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` բնակլիմայական պայմանների փոփոխման հետևանքով Հրազդան գետի բնական ելքերի նվազման և Ապարանի ջրամբարից Արզնի-Շամիրամ ջրանցքի համար նախատեսված դոտացիայի անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետով սահմանված` Սևանա լճից 2008 թվականի ոռոգման շրջանում ջրի բացթողման չափաքանակը համապատասխան փոփոխության ենթարկելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.09.2008, N 1021-Ա | 17.09.2008, N 373-Ա | |
28.08.2008, N 965-Ա | 02.09.2008, N 373-Ա | |
07.08.2008, N 868-Ա | 13.08.2008, N 373-Ա | |
24.07.2008, N 804-Ա | 01.08.2008, N 373-Ա | |
17.07.2008, N 760-Ա | 23.07.2008, N 373-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|