Գլխավոր տեղեկություն
Номер
N 628-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.06.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.06.25/34(269) Հոդ.573
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.05.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.06.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.06.2003
Дата вступления в силу
26.06.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

6 հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2003 թվականի N 628-Ն

 

«ՆԱԻՐԻՏ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող գործունեություն, և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի N 875 որոշմամբ ստեղծված «Նաիրիտ-1» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը «Նաիրիտ-1» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման պահից ճանաչել որպես պետական հանձնարարություն կատարող կազմակերպություն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունիսի 4
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան