ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2007 թվականի N 1562-Ն
ՉԻՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿՈՄԲԱՅՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 473-Ն որոշման 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության նվիրատվության 4-րդ ծրագրի շրջանակներում 2006 թվականին Հայաստանի Հանրապետություն ներկրված և կազմակերպված աճուրդների ժամանակ չվաճառված 10 միավոր փոքրածավալ «LZ-1,28» մակնիշի հացահատիկահավաք կոմբայնները` համաձայն հավելվածի, ուսուցման նպատակով` անհատույց սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության ուսումնական կազմակերպություններին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԿՈՄԲԱՅՆՆԵՐԻ
NN ը/կ | Կազմակերպությունների անվանումները | Թիվը (հատ) |
1. | «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն | 1 |
2. | «Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն | 1 |
3. | «Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն | 1 |
4. | «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն | 1 |
5. | «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության Սպիտակի մասնաճյուղ | 1 |
6. | «Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն | 1 |
7. | «Արմավիրի Ս. Լուկաշինի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն | 1 |
8. | «Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն | 1 |
9. | «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն | 1 |
10. | Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն | 1 |
Ընդամենը | 10 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|