Գլխավոր տեղեկություն
Номер
N 876-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (18.09.2004-17.12.2004)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.05.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.06.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.06.2004
Дата вступления в силу
22.06.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.04.2005

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

21 հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2004 թվականի N 876-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄՇԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 11-ի N 9 որոշման և Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրում տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագրի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2004 թվականի ընթացքում մշակման ենթակա առաջնային տեխնիկական կանոնակարգերի ցանկը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված տեխնիկական կանոնակարգերի մշակումը և ցանկում նշված ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետությունում 2004 թվականի ընթացքում առաջնային տեխնիկական կանոնակարգերի մշակման ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

2004 թ. հունիսի 14

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

մայիսի 27-ի N 876-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄՇԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ

 

NN ը/կ  Տեխնիկական կանոնակարգի անվանումը   Պատասխանատու կատարող իրավասու մարմինը   Համակատարող մարմինը  Կատարման ժամկետը
 1  2 3 4 5
1. «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենք ՀՀ գյուղատնտեսության նախարարություն   հուլիս
2. «Օծանելիքակոսմետիկական ապրանքների մասին» ՀՀ կառավարության որոշում  ՀՀ առողջապահության  նախարարություն  ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն դեկտեմբեր
3. «Հակաբեղմնավորիչների, մանկական ծծակների հիգիենիկ և անվտանգության պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում  ՀՀ առողջապահության նախարարություն   դեկտեմբեր
4. «Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության իրերի  անվտանգության պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն դեկտեմբեր
5. «Մանկական հագուստների և դրանց պարագաների անվտանգության պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում    ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ առևտրի և տնտեսական  զարգացման նախարարություն դեկտեմբեր
6. «Պլաստմասսայե ներարկիչներին և դրա ասեղներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում  ՀՀ առողջապահության  նախարարություն   դեկտեմբեր
7. «Էլեկտրական հոսանքի փոխարկման, անջատման, միացման, պաշտպանական սարքավորումների անվտանգության պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ էներգետիկայի  նախարարություն   սեպտեմբեր
8. «Ցեմենտներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում  ՀՀ քաղաքաշինության նախարարություն   սեպտեմբեր
9. «Երկաթբետոնե շինարարական կոնստրուկցիաներին  ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում  ՀՀ քաղաքաշինության  նախարարություն   սեպտեմբեր
10. «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող տաք  գլանումով պողպատե ձողերին ներկայացվող պահանջները  հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում  ՀՀ քաղաքաշինության  նախարարություն   սեպտեմբեր
11. «Ծխախոտին ներկայացվող պահանջները հաստատելու  մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ առևտրի և տնտեսական  զարգացման նախարարություն   դեկտեմբեր
12. «Հեռախոսային կամ հեռագրային էլեկտրական  ապարատներին, ռադիոհեռախոսային ու ռադիոհեռագրային կապի, ռադիո ու հեռուստատեսային հաղորդումների համար  հաղորդող կամ ընդունող սարքավորումներին  ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարություն   սեպտեմբեր 
13. «Քաղաքացիական և ծառայողական զենքին ու դրա փամփուշտներին ներկայացվող անվտանգության պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ առևտրի և տնտեսական  զարգացման նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն նոյեմբեր
14. «Արգելակման և հակասառցապատման հեղուկներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում  ՀՀ առևտրի և տնտեսական  զարգացման նախարարություն   հոկտեմբեր
15. «Պլաստմասսայե  արտադրատեսակների անվտանգության պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ առևտրի և  տնտեսական զարգացման  նախարարություն  ՀՀ առողջապահության նախարարություն հոկտեմբեր
16. «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգության ապակիներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն   հոկտեմբեր

(Ցանկը փոփ. 09.09.04 N 1264-Ա)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան