Գլխավոր տեղեկություն
Номер
N 449-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (14.02.2008-01.05.2008)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.05.17/27(482) Հոդ.529
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.04.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.05.2006
Дата вступления в силу
18.05.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 մայիսի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 ապրիլի 2006 թվականի N 449-Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում բնական գազի սպառողներին մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը սպառվող բնական գազի դիմաց սուբսիդիայի կարգով գների տարբերությունը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2006 թվականի ապրիլի 10-ից մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում բնական գազի սպառողների օգտին «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը կվճարի բնական գազի` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագինը  մեղմացնելու համար տրամադրվող սուբսիդիաներ` հետևյալ չափերով`

ամսական մինչև 10000 նորմալ խոր. մետր սպառման դեպքում` 1000 նորմալ խոր. մետրի համար 84000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից` 25000 դրամի սուբսիդիա,

ամսական 10000 նորմալ խոր. մետր և ավելի սպառման դեպքում` 1000 նորմալ խոր. մետրի համար 153,26 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից` 52,01 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ սուբսիդիա:

Սույն կետով սահմանված` բնական գազի սպառողների օգտին պետության կողմից սուբսիդավորումը չի իրականացվում (սուբսիդիաներ չեն վճարվում)` արտահանման նպատակով էլեկտրաէներգիայի արտադրության համար սպառված բնական գազի դիմաց:

(1-ին կետը փոփ. 28.12.06 N 1920-Ն)

2. Առաջարկել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը`

ա) 2006 թվականի ապրիլի 10-ից մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած  ժամանակահատվածում սպառված բնական գազի դիմաց սպառողներից վճարումները գանձել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գներով` հետևյալ չափերով`

ամսական մինչև 10000 նորմալ խոր. մետր սպառման դեպքում` 1000 նորմալ խոր. մետրի համար` 59000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

ամսական 10000 նորմալ խոր. մետր և ավելի սպառման դեպքում` 1000 նորմալ խոր. մետրի համար` 101,25 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը).

բ) սուբսիդիաների տեսքով պետության վճարած գումարը սպառողների փաստացի սպառման ծավալը գերազանցելու դեպքում ավելի մասը հաշվարկել որպես կանխավճար` 2009 թվականի համար:

(2-րդ կետը փոփ. 28.12.06 N 1920-Ն)

3. Դադարեցնել «Հրազդան 5» ԾԻԳ» պետական հիմնարկի գործունեությունը` հիմնարկի ամբողջ գույքը (այսուհետ` «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիր) ամրացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

«Հրազդան 5» ԾԻԳ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման ժամկետ սահմանել սույն որոշման 4.3-րդ կետում նշված առուվաճառքի պայմանագրի համաձայն «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրի գնորդին հանձնման պահը:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից «Հրազդան 5» ԾԻԳ» պետական հիմնարկի` մինչև վերջինիս գործունեության դադարեցման պահն անհրաժեշտ պահպանման ծախսերի համար (ներառյալ աշխատավարձի վերջնահաշվարկի գումարները) համապատասխան գումար հատկացնելու վերաբերյալ:

(3-րդ կետը լրաց. 18.08.06 N 1156-Ն)

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

4.1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ենթակայության` «Հրազդան 5» ԾԻԳ» պետական հիմնարկից ընդունման-հանձնման ակտով ընդունել «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրը և մուտքագրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշիռ` հաշվեկշռային արժեքով:

4.2. Մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի հետ համատեղ ավարտել «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրի, ինչպես նաև սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի զբաղեցրած համապատասխան հողամասերի նկատմամբ պետական սեփականության իրավունքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը (այսուհետ` գրանցում) և համապատասխան սեփականության իրավունքի վկայականների ստացումը, իսկ «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (Հրազ. ՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության համաձայնությամբ ապահովել «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրի սպասարկման համար անհրաժեշտ` «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (Հրազ. ՋԷԿ)»  բաց բաժնետիրական ընկերության հետ համատեղ օգտագործման ենթակա հողամասերի (ներառյալ վերգետնյա և ստորգետնյա հաղորդակցուղիների սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը) նկատմամբ անվճար, մշտական սերվիտուտի իրավունքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցման և այդ իրավունքի վկայականների ստացման գործընթացը:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` գրանցման հետ կապված պետական տուրքի և այլ վճարումների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը համապատասխան միջոցներ հատկացնելու վերաբերյալ:

(4.2 ենթակետը խմբ. 31.01.08 N 68-Ն)

4.3.  Ռուսաստանի Դաշնության «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության առաջարկած` «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կամ Հայաստանի Հանրապետության տարածքում «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության հիմնադրած նոր իրավաբանական անձի հետ (համապատասխան անձն այսուհետ` գնորդ) կնքել «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրի առուվաճառքի պայմանագիր` հետևյալ էական պայմաններով`

ա) գույքային համալիրի գինը կազմում է  248,8 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` ներառյալ սեփականության իրավունքով տրամադրվող հողամասի կադաստրային արժեքը (այսուհետ` կադաստրային արժեք).

բ) գինը վճարվում է Հայաստանի Հանրապետության դրամով` 2006 թվականի ընթացքում` 58,8 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, 2007 թվականի ընթացքում` 70 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, 2008 թվականի ընթացքում` 120 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

գ) գույքային համալիրի զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ հողամասի մի մասը գնորդին տրամադրվում է սեփականության իրավունքով, իսկ մյուս մասի նկատմամբ սահմանվում է կամավոր անվճար, մշտական սերվիտուտ` ապահովելով այդ իրավունքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցման և համապատասխան իրավունքի վկայականների ստացման գործընթացը.

դ) անշարժ գույքի մասով առուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվում են գնորդի հաշվին.

ե) գնորդը պարտավորվում է շարունակել անավարտ շինարարության օբյեկտի կառուցումը, մինչև 2008 թվականն ապահովել գույքային համալիրի շահագործման հանձնումը` դրանում տեղակայելով մինչև 140 մեգավատ էլեկտրական հզորությամբ գազատուրբին` նպատակ ունենալով նվազեցնելու էլեկտրաէներգիայի արտադրության վառելիքային ծախսերը:

Գնորդի կողմից սույն պայմանի կատարման վերահսկողությունը վաճառողի անունից իրականացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը:

(4.3 ենթակետը խմբ. 31.01.08 N 68-Ն)

4.4. Գնորդի կողմից ստացվող պայմանագրի գնի վճարումները հաշվեգրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության արտաբյուջետային բանկային հաշվին, որից`

ա) ընդամենը 188,8 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ վճարել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը, որպես բնական գազի սպառողներին գազի սահմանված սակագնի մասնակի փոխհատուցում` սույն որոշման 1-ին կետում նշված չափերով, որից` 2006 թվականի ընթացքում` 58,8 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի և կադաստրային արժեքի տարբերությունը, 2007 թվականի ընթացքում` 60 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` ավելացրած (գումարած) կադաստրային արժեքը, 2008 թվականի ընթացքում` 70 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (վճարումները կատարվում են համապատասխան գումարների մուտքագրման օրվանից 3 բանկային օրվա ընթացքում).

բ) ընդամենը 60 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (ներառում է կադաստրային արժեքը) վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, որից` կադաստրային արժեքը` 2006 թվականին, 10 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի և կադաստրային արժեքի տարբերությունը` 2007 թվականին, 50 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը` 2008 թվականին (վճարումները կատարվում են համապատասխան գումարների մուտքագրման օրվանից 3 բանկային օրվա ընթացքում):

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին`

ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ ապահովել «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրի հանձնման կապակցությամբ անհրաժեշտ հանձնաժողովների ձևավորումը և դրանց գործողությունների համակարգումը.

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին ներկայացնել «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրի գնորդին սեփականության և օգտագործման իրավունքով տրամադրվող հողամասերի սխեմաները:

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Հրազդան 5» ԾԻԳ» պետական հիմնարկի լուծարման աշխատանքների իրականացումը:

(5-րդ կետը փոփ. 31.01.08 N 68-Ն)

6.(6-րդ կետն ուժը կորցրել է 31.01.08 N 68-Ն)

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. ապրիլի 28
Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

ապրիլի 6-ի N 449-Ն որոշման

Ց Ա Ն Կ

«ՀՐԱԶԴԱՆԻ 5-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿ» ԳՈՒՅՔԱՅԻՆ  ՀԱՄԱԼԻՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ «ՀՐԱԶԴԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՀՐԱԶ. ՋԷԿ)» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՏԵՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ (ՀԱՄԱՁԱՅՆ «ՀՐԱԶԴԱՆԻ ՋԷԿ» ՓԲԸ-Ի ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾԻ)

NN
ը/կ

Օբյեկտի անվանումը

Օբյեկտի համարը

1.

Ծխատար խողովակ` գազատարներով

5.2

2.

Մազութային տնտեսության ցցաթումբ

5.7

3.

Շրջանառու պոմպակայաններ` ընդունող խցիկով և ջրատարով

5.11

4.

Շրջանառու պոմպակայաններ` ընդունող խցիկով և ջրատարով

5.11ա

5.

Տեխնիկական ջրամատակարարման ջրատարներ

5.12ա

6.

Ընդհանուր օդասեղմման և էլեկտրոլիզի կայան

5.14

7.

Ընդհանուր օդասեղմման և էլեկտրոլիզի կայան

5.14ա

8.

Յուղերի պահեստ

5.15

9.

Յուղերի պահեստ

5.15ա

10.

Ռեագենտների պահեստ

5.16

11.

Լվացող ջրերի չեզոքացման սարք

5.17

12.

Ռեսիվերային սարքավորումներ

5.18

13.

Դարպասային ամբարձիչի տարածք` մետաղական կառուցվածքների և սարքավորումների պահպանման համար

5.19

14.

Օդակոնդենսացման սարքվածքների վերանորոգման արհեստանոց

5.20

15.

Հրշեջ մեքենաների դեպո` 4 մեքենայի համար

5.22

16.

Ազոտաթթվածնային կայան

5.1

17.

Ճարտարագիտական լաբորատոր մասնաշենք

5.25

18.

Հավաքակցման շինարարական հրապարակ-2

5.33

(Հավելվածը լրաց. 31.01.08 N 68-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան