Գլխավոր տեղեկություն
Номер
N 169-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.11.2007-25.11.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2007.12.03/32(272) Հոդ.395
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
20.11.2007
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
20.11.2007
Дата вступления в силу
22.11.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 նոյեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607395

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

20 նոյեմբերի 2007 թ.
ք. Երևան

  N 169-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ԹԻՎ 18-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրվող քաղաքացու վերաբերյալ`

ա) վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքի ձևը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի ձևը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված տեղեկանքը (տեղեկանքները) դիմումատուին չի տրամադրվում, եթե նրա վերաբերյալ տվյալները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին և (կամ) 5-րդ կետերի և 101-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ և (կամ) 3-րդ ենթակետերի պահանջներին:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի փետրվարի 1-ի «Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրվող քաղաքացուն վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանքներ տալու կարգի մասին» թիվ 18-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պետական գրանցում ստանալուց հետո` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան

 

Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2007 թ. նոյեմբերի 20-ի
թիվ 169-Ն որոշման

 

________________________________________________________

(լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման անվանումը)

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՎԵՐՋԻՆ ՀԻՆԳ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

____ ___________ 20   թ.

N_____

 

Քաղաքացի ____________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

անձնագիր` _____________________, տրված`__________________________

(սերիան, համարը)

  (ամսաթիվը և ում կողմից)

 

վերջին հինգ տարում հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

 

Քաղաքացի ____________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

միաժամանակ այլ պետության քաղաքացիություն չունի:

 

Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան

ստորաբաժանման ղեկավար

 

____________________

 

_________________

(ազգանունը)

 

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

 

Հավելված 2
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2007 թ. նոյեմբերի 20-ի
թիվ 169-Ն որոշման

 

______________________________________________________

(լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման անվանումը)

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՎԵՐՋԻՆ ՀԻՆԳ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

____ ___________ 20   թ.

N_____

 

Քաղաքացի ____________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

անձնագիր` _____________________, տրված`__________________________

(սերիան, համարը)

  (ամսաթիվը և ում կողմից)

 

վերջին հինգ տարում մշտապես բնակվում է Հայաստանի Հանրապետությունում:

 

Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան

ստորաբաժանման ղեկավար

____________________

 

_________________

(ազգանունը)

 

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.10.2011, N 75-Ն 25.11.2011, N 169-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան