Գլխավոր տեղեկություն
Номер
N 645-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (03.08.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.05.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.06.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.06.2007
Дата вступления в силу
14.06.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հունիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մայիսի 2007 թվականի N 645-Ա

 

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Դողագործ 1» բաց բաժնետիրական ընկերության բաժնետեր Թիէս-Ինվեսթմենթ Քոռփի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետությանը Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում հարուցված հայցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը:

2. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին «Դողագործ 1» բաց բաժնետիրական ընկերության բաժնետեր Թիէս-Ինվեսթմենթ Քոռփի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետությանը Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում հարուցված հայցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության ապահովման նպատակով կնքել պայմանագիր իրավական խորհրդատու «Մանաթ, Ֆելփս և Ֆիլլիպս» ընկերության հետ:

3. Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում հարուցած հայցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանող իրավական խորհրդատու «Մանաթ, Ֆելփս և Ֆիլլիպս» ընկերության հետ կնքվելիք պայմանագիրը համարել որպես մեկ անձից կատարած գնում:

4. Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում հարուցած հայցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանող իրավական խորհրդատու «Մանաթ, Ֆելփս և Ֆիլլիպս» ընկերությանը վճարել կանխավճար 50.000 ԱՄՆ-ի դոլար, ինչպես նաև վճարել Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում գործի հարուցման համար անհրաժեշտ վճարները` Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանի կողմից ներկայացվող վճարային փաստաթղթերին համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով) 2007 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել`

ա. 50 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում հարուցված հայցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանող իրավական խորհրդատու «Մանաթ, Ֆելփս և Ֆիլլիպս» ընկերությանը կանխավճար վճարելու համար,

բ. 12500 ֆունտ ստեռլինգին համարժեք դրամ` Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում գործի հարուցման պարտադիր վճար վճարելու համար:

(5-րդ խմբ. 02.08.07 N 870-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հունիսի 8
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.08.2007, N 870-Ա 03.08.2007, N 645-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան