Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2009 թվականի նոյեմբերի 20-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման Կանոնների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին
2009 թվականի նոյեմբերի 20-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման Կանոնների մասին համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները (այնուհետ` Կողմեր),
համաձայնեցին ներքոնշյալի մասին.
Հոդված 1
Պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների անվանացանկում, որոնց կատարման դեպքում ապրանքը համարվում է ծագած այն երկրից, որտեղ դրանք տեղի են ունեցել (Հավելված 1՝ Ապրանքների ծագման երկրի որոշման Կանոններին կից, որոնք համարվում են 2009 թվականի նոյեմբերի 20-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման Կանոնների մասին համաձայնագրի անբաժանելի մասը), կատարել հետևյալ փոփոխությունները.
1. «0206» ԱՏԳ ԱԱ ծածկագրով տողը շարադրել հետևյալ խմբագրմամբ.
0206 |
Խոշոր եղջերավոր անասունի, խոզի, ոչխարի, այծի, ձիու, ավանակի, ջորու մսամթերք` թարմ, սառեցրած կամ պաղեցրած |
Պատրաստումը բոլոր խմբերի նյութերից՝ բացի 0201-0206 խմբերից |
2. Լրացնել «2106 90 980-ից» ԱՏԳ ԱԱ ծածկագրով տողը հետևյալ բովանդակությամբ.
2106 90 980-ից |
Սննդի մեջ օգտագործելու համար պիտանի՝ կենդանական կամ բուսական ճարպից, կամ յուղերից, կամ դրանց չափամասերից խառնուրդներ կամ պատրաստի արտադրանք` 15%-ից ավելի կաթնային յուղերի պարունակությամբ |
Պատրաստում 0405, 1501-1516 ապրանքային խմբերի նյութերից: Սակայն 1511 և 1513 ապրանքային խմբերից օգտագործվող նյութերի արժեքը չպետք է գերազանցի վերջնական արտադրանքի գնի 50%-ը |
3. «28 խմբից» ԱՏԳ ԱԱ ծածկագրով տողը շարադրել հետևյալ խմբագրմամբ.
28 խմբից |
Արտադրանք` անօրգանական քիմիայի, թանկարժեք մետաղների, հազվագյուտ մետաղների, ռադիոակտիվ տարրերի և իզոտոպների օրգանական և անօրգանական միացություններ, բացի 281129100, 281820000, 2821 20 000, 2833 22 000-ից ենթաստորադաս խմբերին դասվող ապրանքներից և 2844 10 ու 2844 20 ենթախմբերին դասվող ապրանքներից, որոնց համար կիրառվող կանոնները շարադրվում են հաջորդիվ |
Պատրաստում, որի ժամանակ բոլոր օգտագործվող նյութերը պետք է դասակարգվեն արտադրանքի դասերից տարբերվող դասերում: Սակայն պատրաստվածքի հետ միևնույն ապրանքների դասերի նյութերը կարող են օգտագործվել՝ պայմանով, որ դրանց արժեքը չգերազանցի վերջնական արտադրանքի գնի 20%-ը |
4. «2844 10» ԱՏԳ ԱԱ ծածկագրով տողը շարադրել հետևյալ խմբագրմամբ.
2844 10-ից |
Բնական ուրան և նրա միացությունները |
Պատրաստումը` (ուրան-235 իզոտոպով հարստացում) 284430 խմբի նյութից (ուրան` աղքատացված ուրան-235-ով և նրա միացությունները), մասնագիտացված արտադրության պայմաններում, վերամշակման տեխնոլոգիային համապատասախան |
5. Լրացնել «5704-ից» ԱՏԳ ԱԱ ծածկագրով տողը` հետևյալ բովանդակությամբ.
5704-ից |
Պատրաստի մանածագործական արտադրանք հատակի ծածկույթների համար` գորգեր զուգարանի և լողասենյակի, ավտոմեքենաների համար, նաև՝ ունիվերսալ |
Նախապատրաստվածքների ձևում ձևանմուշներով, կարի գործողությունների կատարում: Միաժամանակ 5704 ապրանքային խմբից օգտագործվող նյութերը չպետք է գերազանցեն վերջնական արտա-դրանքի գնի 30%-ը |
6. Լրացնել «7019 32 000» ԱՏԳ ԱԱ ծածկագրով տողը հետևյալ բովանդակությամբ.
7019 32 000 |
նուրբ գործվածքներ /շղարշ/ |
Պատրաստում, որի ժամանակ օգտագործված բոլոր նյութերի արժեքը չպետք է գերազանցի վերջնական արտադրանքի գնի 50%-ը |
7. «8456-8466» ԱՏԳ ԱԱ ծածկագրով տողը շարադրել հետևյալ խմբագրմամբ.
8456-8466 |
Մեքենաներ և սարքավորումներ 8456-8465 ապրանքային խմբերի, մասեր և պիտույքներ բացառապես կամ հիմնականում նախատեսված 8456-8465 ապրանքային խմբերի մեքենաների և սարքավորումների համար` ներառյալ գործիքի կամ դետալների ամրացման համար հարմարանքները, ինքնաբերաբար բացվող պարուրակահատ գլխիկները, բաժանարար գլխիկները և հաստոցներին կից հատուկ հարմարանքները` բոլոր տեսակի ձեռքի գործիքների համար, աշխատանքային գործիքների ամրացման համար հարմարանքներ |
Պատրաստում, որի ժամանակ օգտա-գործված բոլոր նյութերի արժեքը չպետք է գերազանցի վերջնական արտադրանքի գնի 50%-ը |
8. «8521» ԱՏԳ ԱԱ ծածկագրով տողը շարադրել հետևյալ խմբագրմամբ.
8521-ից |
Սարքավորումներ` տեսագրման կամ տեսավերարտադրական համապատասխանեցված կամ չհամապատասխանեցված տեսանյութերի հետ, բացի DVD-նվագարկչից |
Պատրաստում, որի ժամանակ օգտագործված բոլոր նյութերի արժեքը չպետք է գերազանցի վերջնական արտադրանքի գնի 50 %-ը |
9. «8544» ԱՏԳ ԱԱ ծածկագրով տողը շարադրել հետևյալ խմբագրմամբ.
8544-ից |
Մեկուսացված հաղորդալարեր (ներառյալ՝ արծնապատ կամ անոդավորված), մալուխներ (ներառյալ՝ կոագուլացված մալուխներ) և այլ մեկուսացված էլեկտրական հաղորդալարեր միակցիչ հարմարանքներով կամ առանց դրանց՝ բացի 8544 70 000 դասի ապրանքներից, որոնց համար կիրառվող կանոնները շարադրվում են հաջորդիվ |
Պատրաստում, որի ժամանակ օգտա-գործված բոլոր նյութերի արժեքը չպետք է գերազանցի վերջնական արտադրանքի գնի 50 %-ը |
10. Լրացնել «8544 70 000» ԱՏԳ ԱԱ ծածկագրով տող հետևյալ բովանդակությամբ.
8544 70 000 |
Մալուխներ՝ թելիկավոր -օպտիկական |
Պատրաստում ցանկացած դասի նյութերից. սակայն պատրաստի արտադրանքի հետ միևնույն ապրանքային դասի օգտագործվող նյութերի արժեքը չպետք է գերազանցի վերջնական արտադրանքի գնի 50 %-ը |
Հոդված 2
Սույն Արձանագրությունը ժամանակավոր կիրառվում է ստորագրման պահից և ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի՝ ուժի մեջ մտնելու համար բոլոր անհրաժեշտ` ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից երեսուն օր հետո:
Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվանից երեսուն օր հետո:
Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում 2011 թվականի հոկտեմբերի 18-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը դրա հաստատված պատճենը կուղարկի սույն Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության:
Հայաստանի Հանրապետության համար Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2012 թ. օգոստոսի 17-ին
Վերապահում
Ադրբեջանի Հանրապետության կողմից
2011 թ. հոկտեմբերի 18-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման Կանոնների մասին 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վերաբերյալ
Բացառությամբ 2-րդ հոդվածի՝ «ժամանակավոր կիրառվում է ստորագրման օրվանից և» արտահայտության:
Ադրբեջանի Հանրապետության վարչապետի առաջին տեղակալ՝ |
Յա. Էյուբով |
Վերապահում
Հայաստանի Հանրապետության կողմից
2009 թվականի նոյեմբերի 20-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման Կանոնների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունը ժամանակավորապես չի կիրառի 2009 թ. նոյեմբերի 20-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցության՝ Ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը մինչև սույն Արձանագրության 2-րդ հոդվածով նախատեսված կարգով Հայաստանի Հանրապետության համար դրա ուժի մեջ մտնելը:
Հայաստանի Հանրապետության Վարչապետ՝ |
Տ. Սարգսյան |
Վերապահում
Ուկրաինայի կողմից
2009 թվականի նոյեմբերի 20-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման Կանոնների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վերաբերյալ
18 հոկտեմբերի 2011 թվական |
ք. Սանկտ-Պետերբուրգ |
Բացառությամբ Արձանագրության ստորագրման օրվանից ժամանակավորապես կիրառման մասին 2-րդ հոդվածի դրույթի:
Ուկրաինան իրեն իրավունք է վերապահում սույն Արձանագրության 1-ին հոդվածի 2,6-րդ և 10-րդ կետերով սահմանված արտադրական և տեխնոլոգիական գործողությունների պայմանների կիրառման նպատակով առաջնորդվելու ապրանքի անվանմամբ և արտաքին տնտեսական գործունեության ապրանքների ուկրաինական դասակարգմամբ:
Ուկրաինայի Վարչապետ՝ |
Ն. Ազարով |