ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հոկտեմբերի 2007 թվականի N 1150-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 347-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 108-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի N 347-Ն որոշման 3-րդ կետի պահանջներն ու Երևանի քաղաքապետարանի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի կողմից 2007 թվականի հունիսի 22-ին, 26-ին և 29-ին անցկացված` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողների մրցույթների արդյունքները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 347-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) որոշման հավելվածի 1, 2, 3, 4, 6, 7, 10, 12, 15, 16 և 18-րդ կետերում նշված տարածքները ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետարանը, 5, 8, 9, 11, 13, 14, 17, 19 և 20-րդ կետերում նշված տարածքները ձեռք բերողներ են հանդիսանում համապատասխանաբար «Քառանիշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Ռեգիոն Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Ի. ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերությունը, «Սենա-Արբա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Դաունթաուն-Երևան» փակ բաժնետիրական ընկերությունը, «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «Ի. ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերությունը».
2) որոշման հավելվածի 6-րդ կետի «Գտնվելու վայրը և նկարագիրը» սյունակը «Պարոնյան 6 շենքի բակում ավտոտնակ և ավտոլվացման կետ» բառերից հետո լրացնել «Պարոնյան 4ա շենքի մոտ մսի տաղավար, Պարոնյան 4ա շենքին կից պատճենահանման կետ, Պարոնյան 4 շենքի մոտ ծաղկի խանութ, Պարոնյան 4 շենքին կից մթերային խանութ, Լեոյի 11 բազմաբնակարան շենք, Մեսրոպ Մաշտոցի 3 հասցեում գտնվող շենքին հարակից «Արցախ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տարածք (նախկին կաթսայատուն), Մեսրոպ Մաշտոցի 5գ շենքի հարևանությամբ ցանկապատված ավտոտնակի տարածք, Մեսրոպ Մաշտոցի 5գ շենքի հարևանությամբ ավտոլվացման կետ» բառերով, իսկ «Նկարագրության արձանագրության կազմման ժամկետը» սյունակում «4 ամիս» բառերը փոխարինել «8 ամիս» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու, գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման կարգը և նկարագրության արձանագրության օրինակելի ձևը հաստատելու մասին» N 108-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի «Ձեռք բերողները» սյունակում «Հայաստանի Հանրապետությունը ի դեմս Երևանի քաղաքապետի» բառերը փոխարինել «Մ.Ս.Գ.ԳՐՈՒՊ» ՍՊԸ» բառերով:
3. Լիազորել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-oրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով առաքել օտարվող uեփականության սեփականատերերին և օտարվող uեփականության պետական գրանցմամբ գույքային իրավունքներ ունեցող անձանց:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2007 թ. հոկտեմբերի 12 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|