ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2007 թվականի N 1404-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1810-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1810-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության կառուցվածքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Տեխնիկական և ճանապարհային բաժին
2. Հաշվառման և վերլուծությունների բաժին
II. Տարածքային մարմիններ
1. Երևան քաղաքի, Արմավիրի և Արարատի մարզերի բաժին
2. Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի բաժին
3. Լոռու և Տավուշի մարզերի բաժին
4. Շիրակի և Արագածոտնի մարզերի բաժին
5. Վայոց ձորի և Սյունիքի մարզերի բաժին»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2007 թ. դեկտեմբերի 3 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|