«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 նոյեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60007388
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
29 հոկտեմբերի 2007 թ. |
N 478-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 43-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 31-ի «Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 43-Ն որոշմամբ հաստատված էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետև՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) Կարգի 2.2.1 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2.2.1 Հայտատուն ձայնային ծառայությունների մատուցման գործունեության լիցենզավորման համար՝ ի լրումն սույն կարգի N 2 հավելվածով նախատեսված փաստաթղթերի, պետք է ներկայացնի նաև գործունեության իրականացման վայրի նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթղթերը: Ձայնային ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիան տրվում է՝ նշելով ձայնային ծառայության մատուցման տեսակը:».
2) Կարգի 3.8 կետի 1-ին նախադասությունը «ստուգման» բառից հետո լրացնել «բացասական» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |