Գլխավոր տեղեկություն
Номер
N 18
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.01.2001-23.08.2007)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.01.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.01.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.01.2001
Дата вступления в силу
11.01.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.08.2007

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

11 հունվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունվարի 2001 թվականի N 18

 

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ, ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բույսերի պաշտպանության քիմիական, կենսաբանական միջոցների և կենսաբանական ակտիվ նյութերի գրանցման միջգերատեսչական հանձնաժողովի հետևյալ անհատական կազմը`

 

U. Գալստյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Առաքելյան - «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» ՊՓԲԸ, թեմայի ղեկավար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ջ. Մանուկյան - «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՓԲԸ-ի էնտոմոտոքսիկոլոգիայի լաբորատորիայի վարիչ
Հ. Թերլեմեզյան - «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՓԲԸ-ի տնօրենի տեղակալ
Լ. Աճեմյան - «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՓԲԸ-ի թունանյութերի մնացորդային քանակների որոշման լաբորատորիայի վարիչ
Ա. Գրիգորյան - «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՓԲԸ, թեմայի ղեկավար
Ա. Ահարոնյան - «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՓԲԸ, թեմայի ղեկավար
Գ. Հարությունյան -  ՀՀ գյուղատնտեսության նախարարության բույսերի պաշտպանության հանրապետական կայանի տնօրենի տեղակալ
Ջ. Ղլիչյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի նորմատիվամեթոդական փաստաթղթերի վարչության պետ
Ա. Ալեքսանդրյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման վարչության պետ
Ի. Հակոբյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման վարչության գլխավոր մասնագետ
Ա. Մայրապետյան - ՀՀ առողջապահության նախարարության շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն
U. Հովհաննիսյան - ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության վարչության առաջատար մասնագետ
Է. Սախկալյան - ՀՀ առողջապահության նախարարության շրջակա միջավայրի հիգիենիկ և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտի լաբորատորիայի վարիչ
Լ. Մարկոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մանրէաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ
Ա. Ազիզյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող
Բ. Կարաբեկով - «Բիոտեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՓԲԸ-ի գենետիկայի և գենային ինժեներիայի բաժնի վարիչ
Վ. Դովլաթյան - ՀՀ գյուղատնտեսական ակադեմիայի պրոֆեսոր
Գ. Պետրոսյան ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` 1-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հանձնաժողովի կանոնադրության վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 3-ամսյա  ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բույսերի պաշտպանության քիմիական, կենսաբանական միջոցների և կենսաբանական ակտիվ նյութերի գրանցման կարգի վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 11-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան