Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Тип
Ինկորպորացիա (20.07.1999-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
11.09.1998
Дата подписания
11.09.1998
Дата вступления в силу
20.07.1999

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Անկախ Պետությունների Համագործակցության միջազգային ավտոմոբիլային ճանապարհների մասին

 

Սույն Արձանագրության մասնակից պետությունները ի դեմս Կառավարությունների (այսուհետ՝ Կողմեր),

ուղևորների և բեռների միջազգային փոխադրումներն ապահովող ավտոմոբիլային ճանապարհների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված ջանքերի միավորման նպատակով,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Անկախ Պետությունների Համագործակցության միջազգային ավտոմոբիլային երթուղիների ցանցն իրենից ներկայացնում է հիմնական և միջանկյալ ավտոմոբիլային ճանապարհների համակարգ՝ դեպի Հյուսիս-Հարավ և Արևմուտք-Արևելք ուղղություններով՝ ճյուղավորումներով և միացնող ճանապարհներով։ Անկախ Պետությունների Համագործակցության միջազգային ավտոմոբիլային ճանապարհների ցուցակը (այսուհետ՝ ԱՊՀ միջազգային ավտոմոբիլային ճանապարհներ) պարունակվում է 1-ին Հավելվածում, որը հանդիսանում է սույն Արձանագրության անբաժանելի մասը։

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Կողմերից յուրաքանչյուրը, սույն Արձանագրությանը համապատասխան, ձեռնարկում է պատշաճ միջոցառումներ, որպեսզի ԱՊՀ միջազգային ավտոմոբիլային ճանապարհների հատվածները, որոնք գտնվում են Համագործակցության համապատասխան մասնակից պետության տարածքի սահմաններում, բերվեն ԱՊՀ միջազգային ավտոմոբիլային ճանապարհներին ներկայացվող ընդհանուր պահանջներին համապատասխանության, որոնք պարունակվում են սույն Արձանագրության անբաժանելի մաս կազմող 2-րդ Հավելվածում։

Տեղեկատվական ապահովումը և Կողմերի ավտոճանապարհային վարչակազմի նշված գործունեության համակարգումը հանձնարարված ձևով իրականացնում է Ճանապարհայինների միջկառավարական խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ)։

 

Հ ո դ վ ա ծ  3

 

ԱՊՀ միջազգային ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման նպատակով Կողմերը միջոցառումներն իրականացնում են փուլ առ փուլ, ներպետական ծրագրերի շրջանակներում, ելնելով յուրաքանչյուր Կողմի ֆինանսական հնարավորությունից, անհրաժեշտության դեպքում ընդգրկելով հայրենական և արտասահմանյան ներդրողների միջոցները։

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Կողմերը ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ ավտոմոբիլային ճանապարհների տրանսպորտային միջանցքների Եվրոպական և Ասիական համակարգերում ԱՊՀ միջազգային ավտոմոբիլային ճանապարհների ինտեգրացման ուղղությամբ։

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Կողմերն իրականացնում են միջոցառումներ սահմանային կետերով ավտոտրանսպորտային միջոցների անցման համար մուտքերի հարմարեցման, ավտոլցման կայանների, տեխնիկական սպասարկման կայանների, տերմինալների, հյուրանոցների, կանգառների կառուցման, մասնագիտացված կառույցների ստեղծման համար, որոնք ապահովում են միջազգային ավտոմոբիլային փոխադրողների սպասարկման ծառայություններն իրականացնող ձեռնարկությունների ցանցի գործունեությունը, ինչպես նաև զարգացնում են համագործակցությունը՝ ավտոմոբիլային ճանապարհների և կառույցների վերակառուցման, վերանորոգման և պահպանման ուղղությամբ։

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Կողմերն իրականացնում են փորձի և տեղեկատվության փոխանակում առաջավոր տեխնոլոգիաների, նյութերի, ճանապարհային մեքենաների և սարքավորումների ստեղծման և հիմնման, ֆինանսավորման համակարգի և ճանապարհային տնտեսության կառավարման կատարելագործման, համակարգված նորմատիվ-իրավական բազայի ստեղծման, բարձրորակ կադրերի և ինժեներների պատրաստման ուղղությամբ։

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Կողմերի ընդհանուր համաձայնությամբ սույն Արձանագրությունում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ։

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Սույն Արձանագրության 1-ին և 2-րդ Հավելվածներում փոփոխություններն ու լրացումները կարող են կատարվել Կողմերի ավտոճանապարհային վարչակազմերի կողմից՝ Կողմերից յուրաքանչյուրի հանձնարարությամբ:

Սույն Արձանագրության 1-ին Հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարվում են Կողմերի ավտոճանապարհային վարչակազմերի ընդհանուր համաձայնությամբ, որոնց տարածքներով, անցնում են լրացուցիչ առաջարկվող և ԱՊՀ միջազգային ավտոմոբիլային ճանապարհները փոփոխվող երթուղիները, և ձևակերպվում են Կողմերի ավտոճանապարհային վարչակազմերի ղեկավարների կողմից ստորագրվող արձանագրություններով։

Սույն Արձանագրության 2-րդ Հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարվում են Կողմերի բոլոր ավտոճանապարհային վարչակազմերի ընդհանուր համաձայնությամբ և ձևակերպվում են Կողմերի ավտոճանապարհային վարչակազմերի ղեկավարների կողմից ստորագրվող արձանագրություններով։

 

Հ ո դ վ ա ծ  9

 

1-ին և 2-րդ Հավելվածներում կատարված փոփոխությունների և լրացումների մասին ավտոճանապարհային վարչակազմերի ղեկավարների կողմից ստորագրված արձանագրությունները ներկայացվում են Խորհրդին, որը ստորագրման օրվանից ոչ ուշ, քան 90 օրվա ընթացքում այն ուղարկում է սույն Արձանագրության ավանդապահին։

Համապատասխան փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ են մտնում Խորհրդի ուղարկած նշված հաղորդագրությունը ավանդապահի կողմից ստանալուց 15 օր հետո։

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Սույն Արձանագրության դրույթները չեն շոշափում Կողմերի այլ միջազգային պայմանավորվածություններին համապատասխան ստանձնած պարտավորությունները։

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Կողմերի ավտոճանապարհային վարչակազմերը պահպանում են մշտական կապեր միմյանց և Խորհրդի հետ՝ սույն Արձանագրության կատարման հարցերով:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Սույն Արձանագրության կիրառման և մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցությունների կամ բանակցությունների միջոցով:

 

Հ ո դ վ ա ծ  13

 

Սույն Արձանագրությունը կնքվում է 5 տարով և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ 5 տարիների համար, եթե Կողմերը չընդունեն այլ որոշում։ Կողմերից յուրաքանչյուրը կարող է հայտարարել Արձանագրությունից դուրս գալու իր մտադրության մասին` դուրս գալուց ոչ ուշ, քան 6 ամիս առաջ գրավոր ծանուցելով ավանդապահին:

 

Հ ո դ վ ա ծ  14

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից։

Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար, այն ուժի մեջ է մտնում այդ մասին ծանուցումը ավանդապահին հանձնելու օրվանից։

 

Հ ո դ վ ա ծ  15

 

Սույն Արձանագրությունը, բոլոր Կողմերի համաձայնությամբ, բաց է դրա նպատակներն ու սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար՝ այդպիսի միացման մասին փաստաթղթերը ավանդապահին փոխանցելու միջոցով։ Միացումը համարվում է ուժի մեջ մտած ավանդապահի կողմից նման միացման վերաբերյալ վերջին համաձայնությունը ստանալու օրվանից։

 

Կատարված է Մոսկվա քաղաքում, 1998 թվականի սեպտեմբերի 11-ին մեկ բնօրինակով՝ ռուսերեն։ Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցութան Գործադիր քարտուղարությունում, որը դրա հաստատված պատճենը կուղարկի սույն Արձանագրությունը ստորագրած յուրաքանչյուր պետության։

 

Հավելված 1

Անկախ Պետությունների Համագործակցության

միջազգային ավտոմոբիլային ճանապարհների

մասին 1998 թվականի սեպտեմբերի 11-ի՝

Արձանագրությանը կից

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ԱՊՀ միջազգային ավտոմոբիլային ճանապարհների

 

ԱՊՀ ավտոմոբիլային ճանապարհների ցանցն իրենից ներկայացնում է հիմնական և միջանկյալ ավտոմոբիլային երթուղիների համակարգ դեպի արևմուտք-արևելք և հյուսիս-հարավ ուղղություններով՝ ճյուղավորումներով և միացնող ճանապարհներով:

 

Արևմուտք-արևելք ուղղություն

 

Հիմնական ուղղություններ

 

Էստոնիայի սահման - Սանկտ Պետերբուրգ - Վոլոգդա - Կիրով - Պերմ- Եկատերինբուրգ - Տյումեն - Օմսկ - Պավլոդար - Սեմիպալատինսկ - Մայկապչագայ - Չինաստանի սահման:

Լեհաստանի սահման - Բրեստ - Մինսկ - Սմոլենսկ - Մոսկվա - Ռյազան - Պենզա - Սամարա - Ուֆա - Չելյաբինսկ - Կուրգան - Պետրոպավլովսկ - Օմսկ - Նովոսիբիրսկ - Կեմերովո - Կրասնոյարսկ - Իրկուտսկ - Ուլան-Ուդե - Չիտա - Խաբարովսկ - Վլադիվոստոկ:

Կիև - Գլուխով - Կուրսկ - Վորոնեժ - Սարատով - Ուրալսկ - Ակտյուբինսկ - Կզիլ-Օրդա - Շիմքենդ - Ջամբիլ - Բիշկեկ - Նարին - Տորուգարտ - Չինաստանի սահման:

Լեհաստանի սահման - Լվով - Ռովնո - Ժիտոմիր - Կիև - Պոլտավա - Խարկով - Լուգանսկ - Վոլգոգրադ - Աստրախան - Ատիրաու - Բեյնեու -Նուկուս - Բուխարա - Կարշի - Տերմեզ - Աֆղանստանի սահման:

Սլովակիայի սահման - Ուժգորոդ - Լվով - Տեռնոպոլ - Խմելնիցկի - Վիննիցա - Ուման - Կիրովոգրադ - Դնեպրոպետրովսկ - Դոնեցկ - Դոնի Ռոստով - Միներալնիե Վոդի - Մախաչկալա - Բաքու - Թուրքմեն-Բաշի - Աշգաբատ - Մարի - Չարջոու - Բուխարա - Սամարղանդ - Ջիզակ - Տաշքենդ - Շիմքենդ - Ջամբուլ - Բիշկեկ -Ալմաթի - Խորգոս - Չինաստանի սահման:

Ռումինիայի սահման - Ռենի - Օդեսա - Նիկոլաև - Խերսոն - Արմյանսկ - Ջանկոյ - Կերչ - Նովոռոսիյսկ - Սուխումի - Սենակի:

Փոթի - Սենակի - Սամտրեդիա - Թբիլիսի - Ղազախ - Եվլախ - Խազի- Մագոմետ - Ալյաթ - Բաքու:

Թուրքիայի սահման - Բաթումի - Սամտրեդիա - Թբիլիսի - Ղազախ - Եվլախ - Ղազի - Մագոմենտ - Ալյաթ - Բաքու:

 

Միջանկյալ ուղղություններ

 

Լատվիայի սահման - Վելիկիե Լուկի - Մոսկվա - Վլադիմիր - Նիժնի Նովգորոդ - Չեբոկսարի - Կազան - Ուֆա։

Լեհաստանի սահման - Կալինինգրադ - Նեստերով - Լիտվայի սահման -...-Լատվիայի սահման - Օստրով:

Լիտվայի սահման - Մինսկ - Գոմել:

Կոբրին -Գոմել - Բրյանսկ - Օրիոլ - Լիպեցկ - Տամբով - Պենզա:

Լեհաստանի սահման - Կովել - Կորոստեն - Կիև:

Ուման - Պերվոմայսկ - Նիկոլաև - Խերսոն - Մելիտոպոլ - Տագանռոգ - Դոնի Ռոստով:

Ռումինիայի սահման - Քիշնև -Կիրովոգրադ -Պոլտավա։

Թբիլիսի - Լագոդեխի - Բելոկանի - Խալդան - Գեոգչայ - Շեմախա - Բաքու:

Խաշուրի - Ախալցխա - Գյումրի - Երևան - Երասխ - Գորիս - Կապան - Մեղրի - Իրանի սահման:

Թերմեզ - Դուշանբե - Ջիրգատել - Կարամիկ - Իրկեշտամ - Չինաստանի սահման:

Դուշանբե - Կուլյաբ - Խորոգ - Օշ:

 

Հյուսիս-հարավ ուղղություններ

 

Հիմնական ուղղություններ

 

Լիտվայի սահման - Լիդա - Սլոնիմ - Բիտեն - Կոբրին - Կովել - Լուցկ - Տեռնոպոլ - Չեռնովցի - Ռումինիայի սահման:

Լիտվայի սահման - Լիդա - Սլոնիմ - Բիտեն - Կոբրին - Կովել - Լուցկ - Տերնոպոլ - Չերնովցի - Քիշնև - Օդեսա:

Ֆինլանդիայի սահման - Վիբորգ - Սանկտ Պետերբուրգ - Պսկով - Վիտեբսկ - Մոգիլև -Գոմել-Չեռնիգով - Կիև - Օդեսա:

Նորվեգիայի սահման - Մուրմանսկ - Պետրոզավոդսկ - Սանկտ Պետերբուրգ - Նովգորոդ - Տվեր - Մոսկվա - Տուլա - Օրիոլ - Կուրսկ - Բելգորոդ - Խարկով - Դնեպրոպետրովսկ - Զապորոժիե - Սիմֆերոպոլ - Ալուշտա - Յալթա: Արխանգելսկ - Վոլոգդա - Յարոսլավլ - Մոսկվա - Վորոնեժ - Դոնի Ռոստով -Կրասնոդար-Նովոռոսիյսկ:

Միներալնիե Վոդի - Նալչիկ - Վլադիկավկազ - Թբիլիսի - Մառնեուլ - Բոլնիս - Ստեփանավան - Վանաձոր - Երևան:

Մոսկվա - Տամբով - Վոլգոգրադ - Աստրախան - Մախաչկալա - Գուբա- Բաքու -Աստարա - Իրանի սահման:

Եկատերինբուրգ - Չելյաբինսկ - Կուստանայ - Ակմոլա - Կարագանդա - Ալմաթի - Բիշկեկ - Օշ - Անդիջան - Կոկանդ - Տաշքենդ - Դուշանբե - Նիժնի- Փյանջ -Աֆղանստանի սահման:

Նովոսիբիրսկ - Բառնաուլ - Տաշենտա - Մոնղոլիայի սահման:

Կրասնոյարսկ - Աբական - Կիզիլ - Էրզին - Մոնղոլիայի սահման:

Ուլան-Ուդէ - Կյախտա - Մոնղոլիայի սահման:

Յակուտսկ - Նևեր - Չինաստանի սահման:

Սվոբոդնի - Բլագովեշչենսկ - Չինաստանի սահման:

 

Միջանկյալ ուղղություններ

 

Մինսկ - Սլուցկ - Սարնի - Ռովնո: Բոբրույսկ - Մոզիր - Ժիտոմիր - Վիննիցա - Մոգիլև - Պոդոլսկիյ - Բեց - Ռումինիայի սահման:

Վուլկենեշտ - Բոլգրադ - Իզմաիլ - Ռումինիայի սահման:

Մոսկվա - Կալուգա - Բրյանսկ - Կիև:

Վլադիկավկազ - Ցխինվալ -Գորի:

Փոթի - Բաթում - Թուրքիայի սահման:

Սիկտիվկար - Կիրով - Յոշկար-Օլա - Ուլյանովսկ - Սիզրան - Սարատով -Վոլգոգրադ:

Սամարա - Ուրալսկ - Ատիարու:

Պետրոպավլովսկ - Եսիլ - Ջեզկազգան - Կզիլ - Օրդա - Ուչկուդուկ - Նավոի:

Գեորգիևկա - Այագուզ - Տալդիկորգան - Սարի - Օզեկ - Ալմաթի:

Չիտա - Զաբայկալսկ - Չինաստանի սահման:

Վլադիվոստոկ - Խասան - ԿԺԴՀ-ի սահման:

 

Ճյուղավորող և միացնող ճանապարհներ

 

Գվարդեյսկ - Հեման - Լիտվայի սահման:

Լեհաստանի սահման - Գրոդնո - Մինսկ:

Լեհաստանի սահման - Սլոնիմ - Բարանովիչի:

Օպոչկա - Պոլոցկ - Մինսկ:

Լատվիայի սահման - Պոլոցկ - Վիտեբսկ - Սմոլենսկ:

Լեհաստանի սահման - Ժովկվա - Լվով:

Հունգարիայի սահման - Չոպ - Ուժգորոդ:

Քիշնև - Կոմրատ – Վուլկենեշտ - Ռումինիայի սահման:

Գլուխով - Տրոսնա:

Կրասնոդար - Ջուբգա:

Մառնեուլ - Սադախլո - Վանաձոր:

Դիլիջան - Սևան - Երևան - Էջմիածին - Թուրքիայի սահման:

Կազի - Մագոմեդ - Բահրամթեպե - Հորադիզ - Իրանի սահման:

Օրդուբադ - Ջուլֆա - Նախիջևան - Սադարակ - Թուրքիայի սահման:

Եվլախ - Ագջաբեդի - Բիլյասուվար - Իրանի սահման:

Պետրոպավլովսկ - Ակմոլա:

Բեյնեու - Բեկդաշ - Թուրքմեն-Բաշի:

Աշգաբատ - Գաուդան - Իրանի սահման:

Տեջեն - Սերակս - Իրանի սահման:

Մարի - Կուշկա - Աֆղանստանի սահման:

Սամարկանդ - Գուզար:

Սամարկանդ - Այնի:

Ջամբիլ - Տալաս - Սուսամիր:

Ուրա-Տյուբե - Խուջանդ -Իսֆանա - Օշ:

Խուջանդ - Կոկանդ:

Խորոգ - Իշկաշիմ - Լանգար - Աֆղանստանի սահման:

Մուրգաբ - Չինաստանի սահման:

Սեմիպալատինսկ - Բառնաուլ - Նովոալտայսկ:

Տասկեսկեն Բախտի - Չինաստանի սահման:

Ուչարալ - Դրուժբա - Չինաստանի սահման:

Սարի - Օզեկ - Խորգոս - Չինաստանի սահման:

Ալմաթի - Ուզունագաշ - Կեմին:

Բալիկչի - Չոլպոն - Ատա - Տյուպ - Կեգեն - Կոկպեկ:

Իրկուտսկ - Մոնդի - Մոնղոլիայի սահման:

Ուսսուրիյսկ - Չինաստանի սահման:

Վլադիվոստոկ - Նախոդկա:

 

Հավելված 2

Անկախ Պետությունների Համագործակցության

միջազգային ավտոմոբիլային ճանապարհների

մասին 1998 թվականի սեպտեմբերի 11-ի՝

Արձանագրությանը կից

 

Ը Ն Դ Հ Ա Ն ՈՒ Ր  Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր,

 

որոնց պետք է համապատասխանեն ԱՊՀ միջազգային ավտոմոբիլային ճանապարհները

 

Բովանդակություն

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

 

3. ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

 

3.1. Ընդհանուր դրույթներ

3.2. Պլան և երկայնական պրոֆիլ

3.2.1. Հիմնական չափանիշներ

3.2.2. Տեսանելիության ապահովում

3.3. Լայնական պրոֆիլ

3.3.1. Երթևեկության գոտիների քանակը և լայնությունը

3.3.2. Կողնակներ

3.3.3. Բաժանման գոտի

3.3.4. Երկայնական թեքություն

3.3.5. Ուղիներ հետիոտների և հեծանվորդների համար

3.4. Արհեստական կառուցվածքների չափեր

3.5. Հատումներ

3.5.1. Հատման տեսակի ընտրություն

3.5.2. Հատումների պլանավորում նույն մակարդակի վրա

3.5.3. Ուղեբաժաններ

3.6. Երթևեկաարագնացային գոտի

3.7. Հատումներ երկաթուղային ճանապարհների հետ

 

4. ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ

 

4.1. Ընդհանուր դրույթներ

4.2. Ճանապարհային նշաններ և գծանշումներ

4.2.1. Ճանապարհային նշանների և գծանշումների հիմնական բնութագրերը

4.2.2. Ճանապարհային գծանշում

4.2.3. Ճանապարհային նշաններ

4.2.4. Ճանապարհային աշխատանքներ կամ ճանապարհի վրա վթարների մասին նախազգուշացնող նշաններ

4.3. Պարսպապատումներ, ուղղորդող և հակակուրացնող սարքավորումներ և վթարային հավաքներ

4.3.1. Ճանապարհային պարսպապատումներ

4.3.2. Ուղղորդող սարքավորումներ

4.3.3. Հակակուրացնող սարքավորումներ

4.3.4. Վթարային հավաքներ

4.4. Երթևեկության կառավարում

4.4.1. Լուսացույցներ

4.4.2. Փոփոխվող տեղեկատվությամբ ճանապարհային նշաններ

4.4.3. Վթարականչային կապի համակարգեր

4.5. Լուսավորություն

4.6. Երթևեկության անվտանգությունն ապահովող հատուկ մեթոդներ

4.6.1. Հետիոտների և հեծանվորդների անվտանգության ապահովում

4.6.2. Հաշմանդամների անվտանգության ապահովում

4.7. Ճանապարհակից կառույցներ

4.7.1. Հանգստի հրապարակներ

4.7.2. Սպասարկման համալիրներ

4.7.3. Ճանապարհատուրքի հավաքման կետեր

4.7.4. Սահմանային կետեր

 

5. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

5.1. Ընդհանուր դրույթներ

5.2. Ճանապարհների օրգանական միացումը շրջակա միջավայրին

5.3. Շրջական միջավայրի ազդեցությունը ճանապարհային երթևեկության մասնակիցների վրա

5.4. Ճանապարհների պահպանություն կենդանիների կողմից դրանք հատելուց

 

6. ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄ

 

6.1.Ընդհանուր դրույթներ

6.2.Նորոգման և պահպանման կառավարում

6.3.Նորոգման և պահպանման աշխատանքների կատարման վայրեր

 

Ընդհանուր պահանջներ, որոնց պետք է համապատասխանեն ԱՊՀ միջազգային ավտոմոբիլային ճանապարհները

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Հիմնական բնութագրերը, որոնք պետք է ընդունվեն միջազգային ավտոմոբիլային ճանապարհների, այսուհետ՝ միջազգային ճանապարհներ, կառուցման, վերակառուցման, նորոգման և պահպանման ժամանակ շարադրված են ստորև բերված դրույթներում, որոնք մշակված են հաշվի առնելով ճանապարհաշինարարության բնագավառում ժամանակակից հայեցակարգերը։

1.2. Բնութագրերի ընտրությունը պետք է ապահովի բոլոր տրանսպորտային միջոցների բարձր անվտանգությունն ու անարգել երթևեկությունը՝ հաշվի առնելով ճանապարհի գործառնական նշանակությունը և դրա ընկալումը վարորդների կողմից։

1.3. Ընդհանուր դրույթները տարածվում են ինչպես նոր ճանապարհների կառուցման, այնպես էլ գոյություն ունեցողների վերակառուցման վրա։ Վերակառուցման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել սահմանափակող գործոնները և ճկուն մոտեցում ցուցաբերել ընդհանուր պահանջները կիրառելիս՝ երթուղու ընդհանուր ամբողջականությունը պահպանելու նպատակով։

Ընդ որում, հարկ է հատուկ ուշադրություն դարձնել ճանապարհի բնութագրերի թափուլային բարելավման դեպքերին։

1.4. Ավտոմայրուղու կամ արագընթաց ճանապարհի փուլային կառուցման դեպքում, երբ առաջին փուլում մտցվում է միայն մեկ երթևեկելի մաս երկու ուղղություններով երթևեկելու համար, անհրաժեշտ է միջոցնել ձեռնարկել, որպեսզի երթևեկությունը ընդունվի հենց որպես երթևեկություն երկու ուղղություններով՝ վազանցի տեղամասերում տեսանելիության ապահովման, շինարարական օբյեկտների պատնեշման, որոնք պետք է կառուցվեն շինարարության ժամանակ, և այլ միջոցառումների ձեռնարկման հաշվին։

1.5. Միջազգային ճանապարհների շինարարության և վերակառուցման ժամանակ դրանք հարկավոր է անցկացնել բնակավայրերը շրջանցելով, եթե դրանք բնակելի կետերում ստեղծում են անհարմարություններ կամ վտանգ բնակիչների համար, ընդ որում անհրաժեշտ է ձգտել, որպեսզի հիմնական միջազգային ճանապարհներն իրենցից ներկայացնեն ավտոմայրուղիներ կամ արագընթաց ճանապարհներ։

1.6. Սույն Հավելվածի դրույթները մշակված են հետևյալ չափանիշների տնտեսական գնահատականի հիման վրա. ճանապարհային երթևեկության անվտանգություն, շրջակա միջավայրի պահպանություն, տրանսպորտային հոսքի անարգել երթևեկություն, ճանապարհային երթևեկության մասնակիցների հարմարավետություն։

1.7. Երկրները պետք է ձեռնարկեն բոլոր ջանքերը սույն դրույթների պահպանման համար, ինչպես նոր ճանապարհների շինարարության, այնպես էլ գոյություն ունեցողների վերակառուցման ժամանակ։

 

2. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

2.1. Միջազգային ճանապարհները բաժանվում են. ավտոմայրուղիների, արագընթացային ճանապարհների և սովորական տիպի ճանապարհների։

2.2.Ավտոմայրուղիներ

«ավտոմայրուղիներ» տերմինը նշանակում է ավտոմոբիլային երթևեկության համար հատուկ նախագծված և կառուցված (կամ վերակառուցված) ճանապարհ, որը չի սպասարկում ճանապարհամերձ տիրույթները։ Մուտք դեպի այն հնարավոր է միայն այլ ճանապարհներից ուղեբաժանների միջոցով տարբեր մակարդակներում։

Այդ ճանապարհը.

որպես կանոն, ունի տարբեր ուղղություններով տեղաշարժելու համար առանձին երթևեկելի մասեր, որոնք միմյանցից բաժանված են երթևեկության համար չնախատեսված բաժանման շերտով,

չունի այլ ճանապարհների, երկաթուղային, տրամվայի գծերի և հետիոտնային ուղիների հետ նույն մակարդակում հատումներ,

հատուկ նշանակված է որպես ավտոմայրուղի։

2.3. Արագընթացային ճանապարհներ

արագընթացային ճանապարհն իրենից ներկայացնում է ավտոմոբիլային երթևեկության համար նախատեսված ճանապարհ, որը մատչելի է ելքի համար միայն ուղեբաժաններով՝ տարբեր մակարդակների վրա, օղակաձև կամ խողովակաշարային հատումներով՝ նույն մակարդակում կամ լուսացուցային կառավարմամբ խաչմերուկներում։ Արագընթացային ճանապարհների վրա երթևեկելի մասում կանգառը և կայանումն արգելված են։

2.4. Սովորական տիպի ճանապարհներ

սովորական տիպի ճանապարհն իրենից ներկայացնում է ճանապարհ, որից կարող են օգտվել ճանապարհային երթևեկության մասնակիցների և տրանսպորտային միջոցների բոլոր կատեգորիաները։ Այդպիսի ճանապարհը կարող է ունենալ միասնական կամ բաժանված երթևեկելի մասեր՝ երկու ուղղությամբ երթևեկելու համար։

 

3. ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

 

3.1. Ընդհանուր դրույթներ

3.1.1. Ճանապարհի հաշվարկային պարամետրերը կախված են նրա գործառնական նշանակությունից, տեղանքի պայմաններից (ռելիեֆը, շրջապատի կառույցները և այլն) և տեխնիկատնտեսական չափանիշներից։

3.1.2. Ճանապարհի հաշվարկային պարամետրերի ընտրության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել. ճանապարհի տեղը և դերը միջազգային և ներպետական նշանակության ճանապարհային ցանցում, համապատասխան ճանապարհամերձ օբյեկտների տեղակայման հնարավորությունը,

ճանապարհի տեսակի համապատասխանությունը ճանապարհային երթևեկության մասնակիցների ընկալմանը։

3.1.3. Ճանապարհի հաշվարկային չափանիշները պետք է սահմանեն ստեղծվող երթուղու (կամ հատվածի) առանձին օբյեկտների բնութագրերը, հետևաբար և նախագծի բոլոր տարրերը (երկրաչափական բնութագրեր, սարքավորումներ, հատումներ և կցումներ, երթևեկության կարգավորման միջոցներ)։

3.1.4. Ճանապարհի յուրաքանչյուր տեսակին վերագրվում է համապատասխան հաշվարկային արագություն, որն ընտրվում է տնտեսական հիմնավորվածության հիման վրա։

Հաշվարկային արագությունն ընդունվում է ճանապարհի շինարարության կամ վերակառուցման ժամանակ՝ երկրաչափական բնութագրերի որոշման նպատակով, որոնք թույլ են տալիս այդ արագությամբ առանձին տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկություն։

Ստորև բերվում են միջազգային ճանապարհներով կմ/ժամում տրանսպորտային միջոցների երթևեկության հաշվարկային արագությունները.

 

Ավտոմայրուղիներ

-

80

100

120

140

Արագընթացային ճանապարհներ

60

80

100

120

-

Սովորական տիպի ճանապարհներ

60

80

100

-

-

 

100 կմ/ժ-ից ավել հաշվարկային արագությունն ընդունվում է միայն տարբեր մակարդակներում բաժանված երթևեկամասերի և ուղեանցների առկայության դեպքում։

60 կմ/ժ հաշվարկային արագությունը արագընթացային և սովորական տիպի ճանապարհների համար, ինչպես նաև 80 կմ/ժ ավտոմայրուղիների համար թույլատրվում է միայն սահմանափակ թվով հատվածներում։

Բացառիկ դեպքերում տեղանքի բարդ ռելիեֆով սահմանափակ երկարության հատվածներում և այլ բարդ պայմաններում թույլատրվում է հաշվարկված արագության նվազեցում։ Մի հաշվարկային արագությունից անցումը մյուսին պետք է իրականացվի աստիճանաբար այնպես, որ վարորդը կարողանա այն հեշտությամբ նախատեսել։

3.1.5. Անհրաժեշտ է ձգտել, որպեսզի միջազգային ճանապարհները ունենան միասեռ բնութագրեր բավարար երկարությամբ հատվածներում։ Ճանապարհի չափանիշների փոփոխությունը կատարվում է երթևեկության ինտենսիվության անկման տեղերում (բնակավայրերի կամ ուղեբաժանների մոտակայքում)։

3.1.6. Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ճանապարհի բոլոր հատվածներում երթևեկության անվտանգության ապահովման համար՝ հաշվի առնելով երթևեկութան իրական արագությունը։

3.1.7. Միջազգային ճանապարհներին տրանսպորտային միջոցների երթևեկության համար անհրաժեշտ է ապահովել պայմաններ նրանց չափերի, ընդհանուր զանգվածի և առանցքի վրա ընկած բեռնվածության մասով ազգային պահանջներին համապատասխան։

3.2. Պլան և երկայնական պրոֆիլ

3.2.1. Հիմնական չափանիշներ

3.2.1.1. Ճանապարհի պլանը և երկայնական պրոֆիլը պետք է համընկեն այնպես, որ ճանապարհային երթևեկության մասնակիցները կարողանան տեսնել ճանապարհը առանց հատուկ խզումների, կանխատեսել ճանապարհային իրավիճակների փոփոխությունները և հստակ տարբերել բնորոշ տեղերը (խաչմերուկներ, ուղեբաժաններում ելքեր և մուտքեր, պլանում կորերի հատվածները)։

3.2.1.2. Պլանի և երկայնական պրոֆիլի տարրերի որոշման ժամանակ պետք է հաշվի առնվեն երթևեկության մասնակիցների մեծամասնության վարքի բնութագրերը (ռեակցիայի արագությունը), ծածկույթի բնութագրերը (հարթությունը, կպչունության գործակիցը), հնարավոր արգելքների բարձրությունը, տեղանքի պայմանները և տրանսպորտային հոսքի կազմը։

3.2.1.3. Պլանի և երկայնական պրոֆիլի չափանիշները պետք է համապատասխանեն ստորև բերված մեծություններին.

 

Հաշվարկված արագություն (կմ/ժ)

60

80

100

120

140

Պլանում կորերի նվազագույն շառավիղները, առավելագուն վիրաժին համապատասխան

4 %

7 %

200

120

300

240

465

425

700

650

1200

1000

Առավելագույն թույլատրվող երկայնական կորեր (%)

8

7

6

5

4

Ուռուցիկ կորերի միակողմանի

առավելագույն երթևեկելի մասշառավիղները

-------------------

երկայնական երկկողմանի

պրոֆիլում (մ) երթևեկելի մաս

1500

1600

3000

4500

6000

10000

10000

15000

18000

-

Գոգավոր կորերի առավելագույն

շառավիղները երկայնական պրոֆիլում (մ)

1500

2000

3000

4200

6000

 

Առանձին տեղամասերում (խաչմերուկներ, ուղեբաժաններ, մուտքային ուղիներ, ելքային ուղիներ դեպի քաղաքային շրջաններ և այլն) հարկ է խուսափել երկայնական պրոֆիլում շառավիղների նվազագույն չափերով թեքություններից։

Երկայնական թեքության և վիրաժի արդյունարարը չպետք է գերազանցի 10%-ը։

Պլանում կորերի լծորդումը ուղիղների հետ պետք է լինի սահուն։

3.2.2. Տեսանելիության ապահովում

3.2.1.1.Միջազգային ճանապարհի ողջ երկարությամբ տեսանելիության հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս մեքենայի՝ մինչև խոչընդոտն ընկած արգելակման ուղուց:

Խոչընդոտների տեսանելիության նվազագույն հեռավորությունների մեծությունները երթևեկության տարբեր հաշվարկային արագությունների համար բերված են ստորև.

 

Հաշվարկված արագություն (կմ/ժ)

60

80

100

120

140

Տեսանելիության նվազագույն

հեռավորություն (մ)

70

100

150

200

300

 

3.2.2.2. Երկկողմանի երթևեկությամբ ճանապարհների վրա վազանց կատարելու համար անհրաժեշտ տեսանելիության նվազագույն հեռավորությունը պետք է ապահովվի հավասարաչափ՝ հնարավորին չափ մեծ ճանապարհի հատվածում։

3.2.2.3. Տեղամասերում, որտեղ չի կարող ապահովվել տեսանելիության բավարար մեծություն (մշտական կամ ժամանակավոր), պետք է տեղադրվեն ճանապարհային նշաններ և արվեն երթևեկելի մասերում վազանցն արգելող գծանշումներ։

3.3. Լայնական պրոֆիլ

3.3.1. Երթևեկության գոտիների քանակը և լայնությունը

3.3.1.1. Գոտիների քանակի ընտրությունը կախված է հեռանկարային ինտենսիվությունից և պետք է ապահովի հաշվարկային արագություններով ավտոտրանսպորտային հոսքերի երթևեկությունը։

3.3.1.2. Երթևեկության գոտիների լայնությունը սահմանվում է կախված երթուղու ընդհանուր բնութագրերից, տրանսպորտային հոսքի կազմից և ճանապարհի գործառնական նշանակությունից։

Կախված երթևեկության իրական պայմաններից և ռելիեֆից՝ կարող են կիրառվել հաշվարկային բնութագրերի որոշման տարբեր մեթոդներ։

3.3.1.3. Երթևեկության երեք գոտիներով ճանապարհային տեղամասերում համապատասխան տեխնիկական միջոցների օգնությամբ պետք է հստակ նշանակվեն միջին գոտու օգտագործման պայմանները։

3.3.1.4. Երթևեկության չորս գոտիներով ճանապարհներին երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է նախատեսել բաժանված երթևեկելի մասեր՝ տարբեր ուղղություններով երթևեկելու համար։

3.3.1.5. Երթևեկության լրացուցիչ գոտիներ պետք է նախատեսել շեշտակի զառիթափերով և վերելքներով տեղամասերում, եթե դանդաղընթաց տրանսպորտային միջոցների քանակը և արագությունը բերում են երթևեկության արագության անթույլատրելի նվազեցմանը։

3.3.1.6. Ուղիղ հատվածներում երթևեկության գոտու նվազագույն լայնությունը պետք է կազմի 3,5մ, իսկ 120 կմ/ժ և ավելի հաշվարկային արագության դեպքում՝ 3,75մ։ Պլանում փոքր շառավիղներով կորերի տեղամասերում պետք է նախատեսել երթևեկության գոտու լայնացում, որպեսզի ապահովվի առավելագույն թույլատրելի չափերով տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը։

Երթևեկության լրացուցիչ գոտիների լայնությունը վերելքների վրա կարող է նվազեցվել մինչև 3մ։

3.3.2. Կողնակներ

3.3.2.1. Կողնակը, որպես կանոն, ներառում է կայունացված կամ ծածկույթ ունեցող գոտի, ինչպես նաև՝ խոտածածկույթով կամ կոպճապատ - գրունտային մաս։

3.3.2.2. Կողնակի նվազագույն լայնությունը ավտոմայրուղիների և արագընթացային ճանապարհների համար պետք է կազմի 3,25մ, իսկ սովորական տիպի ճանապարհների համար՝ 2,5մ։ Հատված և լեռնային ռելիեֆով բարդ տեղամասերի, կառուցապատված շրջաններով անցնող տեղամասերի, թափավազքի կամ դանդաղեցման գոտիներով սարքավորված գոտիներով տեղամասերի կողնակի լայնությունը կարող է նվազեցվել մինչև 1,5մ։

3.3.2.3. Ավտոմայրուղու կողնակը պետք է, որպես կանոն, ներառի անընդհատ, ամրացված կամ արգելակման ծածկույթ ունեցող շերտ (վթարային կանգառման գոտի) 2.5մ նվազագույն լայնությամբ, իսկ ծանր և խոշոր չափերի տրանսպորտային միջոցների ինտենսիվ երթևեկության (հոսքի կազմի 7% ավելի) դեպքում՝ 3,0 մ։

3.3.2.4. Արագընթացային և սովորական տիպի ճանապարհների վրա առաջարկվում է տեղավորել ամրացված կողային գոտի 0,7 մ նվազագույն լայնությամբ՝ հստակ բաժանված երթևեկելի մասից։

3.3.2.5. Անվտանգության նկատառումներով՝ անհրաժեշտ է երթևեկելի մասի եզրի կողքից թողնել որևէ խոչընդոտից ազատ գոտի 3մ նվազագույն լայնությամբ, ինչպես նաև համապատասխան ձևով ցանկապատել այն խոչընդոտները, որոնք գտնվում են երթևեկելի մասից շատ մոտ տարածության վրա։

3.3.2.6. Կանգառման գոտու բացակայության դեպքում որոշակի միջակայքերով անհրաժեշտ է ստեղծել կանգառների համար հատուկ տեղեր։ Անհրաժեշտության դեպքում հարկ է նաև նախատեսել տեղեր ավտոբուսների կանգառի համար։

3.3.2.7. Հեռացման գոտին և հողային շերտերը պետք է լինեն բավարար լայնությամբ, որը կթույլատրի ապահովել լավ տեսանելիություն և անհրաժեշտ ճանապարհային սարքավորումների (տես Գլուխ 4՝ նշաններ, պարսպապատումներ) տեղադրման համար։

3.3.3. Բաժանիչ շերտ

Ավտոմայրուղիների և բաժանված երթևեկելի մասերով ճանապարհների բաժանիչ շերտի լայնությունը պետք է կազմի 5մ-ից ոչ պակաս։ Նեղված պայմաններում բաժանիչ շերտի նվազագույն լայնությունը պետք է լինի բավարար ճանապարհային պարսպապատումների և անվտանգության գոտիների համար։ Այդ դեպքում անհրաժեշտ է նախատեսել համապատասխան ճանապարհային պարսպապատումների տեղադրում (տես Գլուխ 4)։

3.3.4. Լայնական թեքություն

3.3.4.1. Ուղիղ կամ համարյա ուղիղ տեղամասերում երթևեկելի մասի լայնական պրոֆիլը պետք է ունենա 20-30 % թեքություն՝ ավելի արագ ջրահեռացման համար։ Թեքությունը երկկողմանի երթևեկությամբ ճանապարհների վրա սկսվում է առանցքային գծից և բաժանված երթևեկելի մասերի դեպքում՝ բաժանիչ գոտու գրունտային մասի եզրից։

3.3.4.2. Մի լայնական թեքությունից մյուսը անցումային տեղամասերում անհրաժեշտ է ապահովել ջրի անարգել հոսք։

3.3.5. Ուղիներ հետիոտների և հեծանվորդների համար

Հետիոտների և հեծանվորդների ինտենսիվ երթևեկության դեպքում անհրաժեշտ է, որպեսզի միջազգային ճանապարհների լայնական պրոֆիլը ներառի հատուկ ուղիներ հետիոտների և հեծանվորդների համար։ Այդպիսի հատուկ ուղիների կառուցումը ավտոմայրուղիների կամ արագընթացային ճանապարհների հողային շերտի շրջանակներում չեն թույլատրվում։

3.4. Արհեստական կառույցների չափերը

3.4.1. Կամուրջների և ուղեանցների չափերը պետք է ընդունվեն աղյուսակին համապատասխան.

Կամուրջների և ուղեանցների չափերի տարրերը

Չափերի տարրերի նվազագույն չափերը /մ/

 

Նոր նախագծվող ճանապարհների համար

Գոյություն ունեցող ճանապարհների համար

Երթևեկամասի լայնությունը

 

Ըստ բարձրության լրիվ չափ

 

Հեռավորությունը ներքին

երթևեկամասի եզրից մինչև ներքին պարսպապատման սահմանը

 

Հեռավորությունը արտաքին

երթևեկամասի եզրից մինչև ներքին պարսպապատման սահմանը

Մոտեցումներում ոչ պակաս երթևեկամասի լայնությունից

5.0

 

 

 

2.0

 

 

 

3.0

Մոտեցումներում ոչ պակաս երթևեկամասի լայնությունից

4.5

 

 

 

1.0

 

 

 

1.0

3.4.2. Նորից կառուցվող թունելները և ստորանցքերը պետք է ունենան ըստ բարձրության 5,0մ. ոչ պակաս չափ, իսկ շահագործվող ճանապարհներին գոյություն ունեցողները՝ ոչ պակաս 4,5 մ։

3.5. Հատումներ

3.5.1. Հատման տեսակի ընտրությունը

3.5.1.1. Երթուղու ողջ երկայնքով հատումների միջև ընկած հեռավորությունները, հնարավորության դեպքում, պետք է լինեն նույնը, ուրվագիծ՝ միատեսակ, որը պետք է հասկանալի լինի բոլոր վարորդներին, որպեսզի վթարային իրավիճակների ծագման վտանգը հասցվի նվազագույնի (հատկապես տրանսպորտային հոսքի հատման ժամանակ)։

3.5.1.2. Հատումների քանակը անհրաժեշտ է կրճատել, ուղղելով որոշ հոսքեր հարևան հատումներ, որոնք ունեն առավել լավագույն ուրվագիծ։

3.5.1.3. Միջազգային ճանապարհները սովորաբար գերակայող են, բացառությամբ որոշ մասնավոր դեպքերի (հատումներ այլ միջազգային ճանապարհների հետ, մի կատեգորիայից մյուսին անցման գոտիներ, խաչմերուկներ՝ շրջանաձև երթևեկությամբ), երբ գերակայությունը կարող է տրվել այլ ճանապարհներից օգտվողներին։

3.5.1.4. Երկկողմանի երթևեկությամբ ճանապարհների վրա կարող են տեղադրվել հատումներ տարբեր կամ նույն մակարդակում։ Ինտենսիվ հոսքերով հատումների տեղերում և տնտեսական նպատակահարմարության նպատակով հատումները կարող են տեղադրվել տարբեր մակարդակներում։ Ոչ լրիվ ուղեբաժաններում բոլոր միացնող ճյուղավորումները չունեցող հատումները տարբեր մակարդակներում կարող են տեղադրվել ժամանակավոր:

Որոշ դեպքերում կարող են տեղադրվել հատումներ տարբեր մակարդակներում առանց միացնող ճյուղավորումների։

3.5.1.5. Որոշ դեպքերում կարող են տեղադրվել շրջանաձև երթևեկությամբ հատումներ։

3.5.1.6. Ավտոմայրուղիների և բաժանված երթևեկելի մասով ճանապարհներին հատումները տեղադրվում են տարբեր մակարդակների վրա։

3.5.1.7. Կարգավորվող երթևեկությամբ հատումները (եռագույն լուսացուցային ազդանշան) բնակավայրերից հեռու կարող են նախատեսվել այն պայմանով, որ վարորդների կողմից լուսացույցների ընկալումը և լուսացուցային կարգավորումը երթևեկության մասնակիցների համար չի բերում որևէ վտանգների առաջացման։

3.5.2. Նույն մակարդակում հատումների պլանավորումը

3.5.2.1. Նույն մակարդակում հատումները անհրաժեշտ է տեղադրել հետևյալ ընդհանուր սկզբունքների վրա հիմնված նորմերին համապատասխան.

տեսանելիության լավագույն պայմանների ապահովում և խաչմերուկի ընկալումը վարորդների կողմից, ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական ճանապարհներով երթևեկելիս,

խաչմերուկների երկրաչափության պարզեցում, ելնելով նրանց նշանակությունից, դրանով իսկ թեթևացնելով դրանց ընկալումը երթևեկության մասնակիցների կողմից։ Ավելի քան չորս ճյուղավորումներ ընդգրկող հատումները պետք է պարզեցնել՝ խմբավորելով երթևեկության հոսքերը կամ ստեղծելով շրջանաձև երթևեկությամբ հատումներ։

3.5.2.2. Հատումները պետք է, հնարավորին չափով, կատարվեն ուղիղ անկյան տակ։

3.5.2.3. Համապատասխան ուղղությամբ ինտենսիվ երթևեկության նույն մակարդակում գտնվող հատումներում ձախ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար անհրաժեշտ է նախատեսել դանդաղեցման գոտիներ։

Անհրաժեշտ է թույլ չտալ երթևեկելի մասի չափազանց լայնացում հատումների գոտիներում, քանի որ դա նպաստում է հոսքի երթևեկության արագության աճին, իջեցնում է վարորդների ուշադրությունը և բարդացնում է ճանապարհի հատումները։

Շարժման ուղղության փոփոխման և ձախ շրջադարձի համար դանդաղեցման շերտի առկայության դեպքում, այդ շերտը պետք է տեսանելի լինի կամ ձախ շրջադարձը պետք է տեղափոխվի երկրորդական ճանապարհ։

3.5.2.4. Հետիոտների և հեծանվորդների համար ուղիները պետք է հատեն ճանապարհը ուղիղ անկյանը մոտ անկյան տակ և լինեն լավ նկատելի։

3.5.3. Ուղեբաժաններ

3.5.3.1. Ընդհանուր դրույթներ

3.5.3.1.1. Ուղեբաժանի ուրվագիծն ընտրվում է, ելնելով հատումների պարզեցման և երթևեկության միասեռ պայմանների ապահովման խնդրից։

Ուղեբաժանների երթևեկության պայմանների միասեռության տակ պետք է հասկանալ վարորդների գործողությունների միասեռություն, երբ նրանք տարբեր տեսակի ուղեբաժանների վրա ամեն անգամ կատարում են նույն մանևրը։

3.5.3.1.2. Ուղեբաժանի ուրվագիծը կախված է տոպոգրաֆիկ բնութագրերից, երթևեկության ինտենսիվությունից, հատվող ճանապարհի տիպից և ճանապարհային տուրքի հավաքման կետի հնարավոր առկայությունից։

3.5.3.2. Երկրաչափական բնութագրեր

3.5.3.2.1. Կապող ճյուղավորումներ։ Նպատակահարմար է, որպեսզի կապող ճյուղավորումները ունենան հետևյալ նվազագույն լայնությունը. միակողմ երթևեկությամբ երթևեկելի մաս - 6մ, ներառյալ ճանապարհային գծանշումը և կողանքի ամրացված մասը։

Երկկողմ երթևեկությամբ երթևեկելի մաս - 9 մ, ներառյալ ճանապարհային գծանշումը և կողանքի ամրացված մասը։

Կապող ճյուղավորումների պարամետրերը պետք է լինեն հետևյալները (բացառիկ դեպքերում նշված պարամետրերը կարող են նվազեցվել). պլանում ներքին եզրի նվազագույն շառավիղը - 30 մ, առավելագույն թեքությունը վերելքների վրա - 7 %, առավելագույն թեքությունը վայրէջքների վրա - 8 %,

ուռուցիկ կորերի նվազագույն շառավիղը երկայնական պրոֆիլում-800 մ,

գոգավոր կորերի նվազագույն շառավիղը երկայնական պրոֆիլում-400 մ։

Տրանսպորտային ուղեբաժանների կորերը պլանում պետք է բոլոր դեպքերում լծորդվեն համապատասխան երկարության անցումային կորերի հետ։

3.5.3.2.2. Հոսքերի միահյուսման տեղամասերը:

Հոսքերի միահյուսման տեղամասերը պետք է լինեն բավարար երկարության, այն պայմանով որպեսզի ապահովվի ճանապարհային երթևեկության լիակատար անվտանգությունը։

3.5.3.2.3. Երթևեկության հոսքերի բաժանումը։

Այն դեպքերում, երբ երթևեկելի մասը բաժանվում է երկու մասերի, հոսքերի երթևեկության բաժանումը պետք է հստակ ընկալվի վարորդների կողմից։

Ուստի դրանք անհրաժեշտ է տեղադրել ապահովված տեսանելիությամբ տեղամասերում, ինչպես նաև օգտագործել համապատասխան նշաններ և գծանշումներ։

3.5.3.2.4. Երթևեկության հոսքերի միացումը։

Այն դեպքերում, երբ երկու երթևեկելի մասերը ձուլվում են մեկում, երկու հոսքերի միացումը պետք է ընթանա անվտանգ և առանց հիմնական հոսքի երթևեկային արագության նշանակալի նվազման։

Դրա համար.

երթևեկության ոչ հիմնական հոսքի տրանսպորտային միջոցները, որպես կանոն, պետք է միանան հիմնական հոսքին աջից,

տրանսպորտային միջոցների վարորդները, որոնք մտնում են հիմնական տրանսպորտային հոսքի մեջ, պետք է լավ տեսնեն հիմնական երթևեկելի մասը նախքան միացման տեղը և դրանից հետո։

3.6. Անցումաարագընթացային գոտիներ

3.6.1. Անցումաարագընթացային գոտիները հիմնական ճանապարհ մտնող կամ նրանից դուրս եկող տրանսպորտային միջոցների համար անհրաժեշտ է տեղավորել նախքան ուղեբաժանները և դրանից հետո, ինչպես նաև շրջակա տարածությունների հետ ելքերի հանդիպման վայրերում: Այդպիսի գոտիները պետք է ունենան անփոփոխ լայնություն և նախորդող կամ հաջորդող միացնող։

3.6.2. Անցումաարագընթացային գոտիների երկարությունը պետք է որոշվի երթևեկության հաշվարկային արագության և ինտենսիվության հիման վրա։

3.7. Երկաթուղային ճանապարհների հետ հատումներ

Միջազգային ավտոմոբիլային ճանապարհների հատումը երկաթուղային ճանապարհների հետ անհրաժեշտ է իրականացնել առավելապես տարբեր մակարդակներում։

 

4. ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ

 

4.1. Ընդհանուր դրույթներ

Ստորև նշված ճանապարհների սարքավորման տեսակներն իրենցից ներկայացնում են ավտոճանապարհային ցանցի շահագործման կարևոր տարր և ազդում են երթևեկության ռիթմիկության և անվտանգության, ինչպես նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների համար հարմարավետության մակարդակի վրա։

Ճանապարհների շահագործելիության վիճակի բարձր մակարդակը պահպանելու համար անհրաժեշտ է անցկացնել ճանապարհների սարքավորման վիճակի կանոնավոր հսկողություն և ժամանակին կատարել նրա նորոգումը և սպասարկումը։

4.2. Ճանապարհային նշաններ և գծանշումներ

4.2.1. Ճանապարհային նշանների և գծանշումների հիմնական բնութագրերը

4.2.1.1. Ճանապարհային նշանները և գծանշումները պետք է նպաստեն ճանապարհային պայմանների ճիշտ ընկալմանը, և դրա համար դրանք պետք է նախագծվեն և տեղադրվեն այնպես, որպեսզի համապատասխանեն միմյանց և ճանապարհի բոլոր մնացած տարրերին։

4.2.1.2. Ճանապարհային նշանները և գծանշումները պետք է լինեն միատեսակ, վարորդների համար հասկանալի և լավ նկատելի մեծ հեռավորության վրա, ինչպես օրվա լուսավոր, այնպես էլ մութ ժամանակ։

4.2.1.3. Չլուսավորվող ճանապարհներին ճանապարհային նշանները պետք է ունենան լուսաանդրադարձիչ մակերևույթ, իսկ գծանշումը տեղադրվում է լուսաանդրադարձիչ նյութերից։

4.2.2. Ճանապարհային գծանշում

Ճանապարհային գծանշումը պետք է տեսանելի լինի վարորդներին տարվա ցանկացած ժամանակահատվածում, իսկ օգտագործվող նյութերը պետք է ունենան հակասահունության հատկանիշներ։

4.2.3. Ճանապարհային նշաններ

4.2.3.1. Միջազգային ճանապարհների վրա երթևեկության ուղղության ցուցատախտակները պետք է պարունակեն երթուղու համարը, որպեսզի վարորդները հստակ պատկերացում ունենան երթուղու ուղղության մասին։

4.2.3.2. Նշանների կիրառման արդյունավետության բարձրացման, վարորդների կողմից դրանց արագ և հեշտ ընկալման համար, անհրաժեշտ է ձգտել մեկ տեսակաչափային նշանի կիրառման, գրառումների համառոտության, միջազգային ճանապարհների ողջ ցանցում միևնույն տառատեսակի օգտագործման, խորհրդանշանների և գրառումների չափերի համապատասխանության պահպանման՝ երթևեկության նշանների և թույլատրված առավելագույն արագությանը: Այլ տառատեսակների կիրառումը թույլատրվում է միայն ճանապարհին հիմնական օբյեկտների (խոշոր քաղաքներ, բարձր ինտենսիվությամբ ճանապարհների հետ հատումներ, պատմական օբյեկտների և այլն) անվանումների լատինական տառերով կրկնօրինակման դեպքում։

4.2.3.3. Ճանապարհային նշանները տեղադրվում են երթևեկելի մասի եզրից մինչև նրան մոտ տեղադրված նշանի եզրը 3մ-ից ոչ պակաս հեռավորության վրա, իսկ բարդ պայմաններում՝ ոչ պակաս 1մ։

4.2.4. ճանապարհային աշխատանքներ կամ ճանապարհին վթարների առաջացման մասին նախազգուշացնող նշաններ

4.2.4.1. Ճանապարհային աշխատանքներ կատարելու, վթար (ճանապարհատրանսպորտային պատահարներ) առաջանալու կամ երթևեկելի մասի կամ երթևեկության անցումային գոտու փակման հետ կապված գործողություններ իրականացնելու ժամանակ, անհրաժեշտ է տեղադրել համապատասխան ժամանակավոր նշաններ՝ ինչպես ճանապարհային երթևեկության մասնակիցների, այնպես էլ ճանապարհին համապատասխան աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այդպիսի նշանները պետք է հանվեն՝ դրանց անհրաժեշտությունը վերանալուն պես։

4.2.4.2. Ճանապարհի լուսավորված տեղամասերում ճանապարհային աշխատանքներ նշող նշանները պետք է լուսավորվեն։ Լուսավորության բացակայության դեպքում նշանները պետք է ունենան լուսաանդրադարձիչ մակերևույթ կամ լուսավորվեն հատուկ լուսավորվող սարքերով։

4.2.4.3. Ժամանակավորապես տեղադրված նշաններին հակասող մշտական նշանները պետք է հանել կամ ծածկել։

4.3. Պարսպապատումներ, ուղղորդող և հակակուրացուցիչ սարքավորումներ և վթարային մուտքեր

4.3.1. Ճանապարհային պարսպապատումներ

4.3.1.1. Երթևեկելի մասից տրանսպորտային միջոցի պատահական դուրս գալը կանխելու համար ճանապարհները պետք է պարսպապատվեն։ Ճանապարհի պարսպապատումը պետք է տեղադրվի միայն այն դեպքում, երբ դա արդարացված է։

4.3.1.2. Պարսպապատման տեսակի ընտրությունը (պահող և հարված թուլացնող պատնեշ, արգելքներ) և դրանց տեղադրման կարգը կախված է տրանսպորտային միջոցների տեսակից, որոնց դրանք պետք է պահեն, լայնական պրոֆիլից, ճանապարհից դուրս գալու հնարավոր հետևանքներից, ինչպես նաև տեսանելիության վրա դրանց ազդեցությունից և դրանց սպասարկման դժվարություններից։

4.3.1.3. Բաժանիչ շերտում պարսպապատման տեղադրումը կախված է երթևեկության ինտենսիվությունից և գոտու լայնությունից։

4.3.1.4. Պետք է նախատեսել պատնեշների տեղադրում կամուրջների և կողնակների վրա։ Կողնակների վրա պատնեշներ տեղադրվում են այն դեպքում, երբ երթևեկելի մասի մոտ կան վտանգավոր կոշտ խոչընդոտներ կամ երբ լիցքի բարձրությունը կամ լանջի թեքությունը ներկայացնում են բացահայտ վտանգ, ինչպես նաև այն տեղամասերում, որոնք հատում են ջրային ուղին, բարձր ինտենսիվությամբ ճանապարհը, երկաթուղին և այլն, կամ անցնում են դրանց երկայնքով։

4.3.2. Ուղղորդող սարքավորումներ

Վարորդների կողմից ճանապարհի ընկալման լավացման համար տեղադրել լուսավերադարձնող հատկությամբ ազդանշանային սյուներ։

4.3.3. Հակակուրացուցիչ սարքավորումներ

4.3.3.1. Ավտոմայրուղիների և արագընթացային ճանապարհների չլուսավորվող տեղամասերում 5մ ոչ պակաս լայնությամբ բաժանիչ գոտու դեպքում, ինչպես նաև կողնակների վրա, եթե որևէ ճանապարհ անցնում է միջազգային ճանապարհի երկայնքով, առաջարկվում է տեղադրել հակակուրացուցիչ էկրաններ և արգելքներ։

4.3.3.2. Հակակուրացուցիչ սարքավորումների տեղադրումը չպետք է նվազեցնի երթևեկության մասնակիցների տեսանելիությունը, ինչպես նաև մոտակայքում տեղադրված երթևեկությունը կարգավորող տեխնիկական միջոցների արդյունավետությունը։

4.3.4. Վթարային մուտքեր

Ձգված թեք վայրէջքներում տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար նպատակահարմար է ներքև գնացող տրանսպորտային միջոցների երթևեկության գոտու երկայնքով ստեղծել հարմար տեղամասերում տեղադրված կայանային գոտիներ կամ վթարային մուտքեր (տեղեր հարկադիր կանգառների համար)։ Այդ տեղերը պետք է ծառայեն տրանսպորտային միջոցների կանգառի համար բացառապես արտակարգ դեպքերում։

4.4. Երթևեկության կառավարում

4.4.1. Լուսացույցներ

4.4.1.1. Լուսացույցները պետք է օգտագործվեն գործող միջազգային կոնցեպցիաներին և համաձայնագրերին համապատասխան։ Առանձին վտանգավոր տեղամասերի նշանակման համար կարող են օգտագործվել թարթող դեղին լույսեր (ճանապարհային աշխատանքներ, ճանապարհային տուրքի հավաքման կետեր, հետիոտնի անցուղիներ և այլն), որոնք վարորդներին ցույց են տալիս ուշադրությունը բարձրացնելու և արագությունը նվազեցնելու անհրաժեշտությունը։

4.4.1.2. Բացառիկ դեպքերում (ճանապարհային աշխատանքների կատարման վայրերում կամ ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում տրանսպորտային միջոցների հերթականությամբ բաց թողման դեպքում) կարող են օգտագործվել ժամանակավոր լուսացույցներ:

4.4.2. Փոփոխվող տեղեկություններով ճանապարհային նշաններ

Փոփոխվող տեղեկություններով ճանապարհային նշանները պետք է հասկանալի լինեն վարորդների համար և տեսանելի լինեն ինչպես օրվա լուսավոր, այնպես էլ մութ ժամանակ:

4.4.3. Վթարականչային կապի համակարգեր

4.4.3.1. Բոլոր տեսակի միջազգային ճանապարհների վրա խորհուրդ է տրվում տեղադրել վթարականչային կապի կայաններ կամ կապի այլ միջոցներ, որոնք կրում են հատուկ նշաններ և ապահովում են շուրջօրյա կապ համապատասխան կենտրոնների հետ։ Այդպիսի կապի միջոցները տեղադրվում են ճանապարհի ողջ երկայնքով հավասարաչափ հատվածների վրա լիցքի եզրով ինժեներական կառուցվածքներից հեռու։

4.4.3.2. Արագընթացային և սովորական տիպի ճանապարհների վրա վթարականչային հատուկ համակարգի բացակայության դեպքում կարող է օգտագործվել ընդհանուր հեռախոսացանցը։ Այդ դեպքում տեղադրվում են նշաններ, որոնք ցույց են տալիս մոտակա հասարակական հեռախոսի տեղը։

4.4.3.3. Երկար կամուրջների վրա և թունելներում կարող են կիրառվել կապի հատուկ միջոցներ։

4.4.3.4. Կապի միջոցները պետք է լինեն պարզ շահագործման տեսակետից և հասկանալի օգտագործողների կողմից։ Ընդ որում‚ ցանկալի է, որ օգտագործման կանոնները բացատրվեն նշանակումների և գաղափարագրերի տեսքով։

4.5. Լուսավորություն

Հատուկ ռեժիմով երթևեկությամբ տեղամասերում, ինչպիսիք են սահմանային կետերը, երկար թունելները, կարգավորվող խաչմերուկները, միջազգային ճանապարհների ուղեբաժանները և այլն, լուսավորությունը հարկ է տեղավորել համապատասխան տնտեսական հիմնավորմամբ: Անհրաժեշտ է նաև լուսավորել ճանապարհների այն տեղամասերը, որոնք հատում կամ անցնում են ուժեղ լուսավորությամբ գոտու կողքով, ինչը կարող է խանգարել միջազգային ճանապարհով (օդանավակայան, քաղաքային կամ արդյունաբերական շրջաններ և այլն) երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին:

4.6. Երթևեկության անվտանգությունը ապահովող հատուկ մեթոդներ

4.6.1. Հետիոտների և հեծանվորդների անվտանգության ապահովում

Սովորական տիպի ճանապարհի վրա երթևեկության անվտանգությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է հետիոտների և հեծանվորդների համար կառուցել ուղիներ։ Ընդ որում‚ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել այդ ուղիների՝ ավտոճանապարհների հետ հատման տեղերին։

4.6.2.Հաշմանդամների անվտանգության ապահովում

Տրանսպորտային միջոցների վարորդներն ու ուղևորները, որոնք ունեն տեղաշարժի դժվարություններ կամ կողմնակի օգնության կարիք են զգում, չպետք է անհարմարություններ ունենան ճանապարհամերձ կառույցներից օգտվելիս։ Այդ նպատակով անհրաժեշտ է ճանապարհը և նրա սարքավորումը պլանավորել այնպես, որպեսզի դրանցից, հատկապես հանգստի գոտիներից և սպասարկման կետերից կարողանան ինքնուրույն օգտվել երթևեկության մասնակիցները, որոնք հաշմանդամներ են։

4.7. Ճանապարհամերձ կառույցներ

Միջազգային ճանապարհների վրա երթևեկության մասնակիցների սպասարկման համար ստեղծվող կառույցները կարող են, կախված նրանց նշանակությունից, լինել հանգստի գոտիներ, սպասարկման կետեր, սահմանային կետեր և այլն։

4.7.1. Հանգստի գոտի

4.7.1.1. Հանգստի գոտիներ անհրաժեշտ է կառուցել այնպիսի վայրերում, որտեղ վարորդները և ուղևորները կկարողանան հանգստանալ միօրինակ երթևեկությունից։ Ընդ որում‚ ուշադրություն պետք է հատկացնել գոտու տարածքի սարքավորմանը։

4.7.1.2. Հանգստի գոտիներում պետք է լինեն սեղաններ, ծածկեր, զուգարաններ և, հնարավորության դեպքում, խմելու ջրի աղբյուրներ (ջրաբաշխիչ կաթսաներ, ջրհորներ, ջրաշիթեր և այլն)։

4.7.2. Սպասարկման համալիրներ

4.7.2.1. Երթևեկության սպասարկման կետերը, որոնք ստեղծվում են տեղանքի և օգտագործողների (տուրիստներ, տրանսպորտի աշխատողներ և այլն) բնութագրերի հաշվառմամբ և գտնվում են ուղեբաժաններից հեռու, պետք է ամենաքիչը ունենան կանգառների տեղեր, հեռախոսներ, լիցքավորման կայաններ և այլն։

4.7.2.2. Այդպիսի տեղերը (օրինակ կանգառները) պետք է առանձնացված լինեն միջազգային ճանապարհների երթևեկելի մասից։

4.7.3. Ճանապարհային տուրքի հավաքման կետեր

4.7.3.1. Ճանապարհային տուրքի հավաքման տեղերում՝ հսկիչ կետերից առաջ, ճանապարհի երթևեկելի մասը (կամ ուղեբաժանների վրա միացնող ճյուղավորումներ) պետք է ընդլայնվի։

Հսկիչ կետերի թիվը կախված է երթևեկության ինտենսիվությունից։

4.7.3.2. Ճանապարհային տուրքի հավաքման խցիկները պետք է տեղադրել լավ օդափոխվող հատվածներում։ Խորհուրդ չի տրվում դրանք տեղադրել իջվածքների վերջում։

4.7.3.3. Երթևեկության գոտիների սահմաններից դուրս, որոնք տանում են հսկիչ կետեր, տուրքի հավաքման, հսկողության իրականացման և անձնակազմի աշխատանքի համար անհրաժեշտ շենքերի և կառույցների համար պետք է հատկացվի բավարար տարածություն։

4.7.4. Սահմանային կետեր

4.7.4.1. Սահմանային հսկիչ կետերի տեղադրությունը, չափերը և ուրվագծերը, ինչպես նաև կառույցների, շինությունների, կանգառի տեղերի և այլնի բնութագրերը և առկայությունը պետք է ընտրվեն՝ հաշվի առնելով նախատեսվող հսկման տեսակը և այդ կետերով երթևեկման բնույթը։

4.7.4.2. Սահմանային համալիրի կառուցվածքը և ուրվագիծը, ինչպես նաև տեղեկատվության և երթևեկության կարգավորման միջոցները, ներքին կապի համակարգերը պետք է ապահովեն զբոսաշրջային և առևտրական տրանսպորտային միջոցների հոսքի առանձնացումը նախքան նրանց մոտենալը շենքերին և կառույցներին։

 

5. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

5.1. Ընդհանուր դրույթներ

5.1.1. Ճանապարհները պետք է նախագծված լինեն այնպես, որպեսզի նվազագույնի հասցվի շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը։

5.1.2. Շրջակա միջավայրի որակի (դիտողական և էկոլոգիական) պահպանման համար անհրաժեշտ է որպեսզի ճանապարհները ներդաշնակորեն միաձուլվեն բնապատկերի հետ։

5.1.3. Նպատակահարմար է նոր ճանապարհների շինարարության նախագծերի մշակման կամ գոյություն ունեցող ճանապարհների վերակառուցման ժամանակ գնահատել և համեմատել նախագծային լուծումների զանազան տարբերակների առավելություններն ու թերությունները շրջակա միջավայրի համար։

5.2. Շրջակա միջավայրի հետ ճանապարհների օրգանական միացումը

5.2.1. Այս կամ այն նախագծի մշակման ժամանակ պետք է գնահատել ճանապարհների և ճանապարհային երթևեկության ուղղակի և ոչ ուղղակի ազդեցությունը.

մարդկանց, բնության և կենդանական աշխարհի վրա,

հողի վիճակի, ջրի, միկրոկլիմայի, օդային միջավայրի վրա,

բնապատկերի, ճանապարի վրա օբյեկտների և մշակութային ժառանգության վրա։

5.2.2. Երկայնական և լայնական պրոֆիլների համաձայնեցումը բնապատկերի տարրերի նկատմամբ պետք է ապահովի ճանապարհի ներդաշնակ միաձուլումը տեղի ռելիեֆին և հողօգտագործման համակարգին, և բացառի անբարենպաստ ազդեցությունը երթևեկության անվտանգության վրա։

5.2.3. Ճանապարհային երթևեկության, ճանապարհների սպասարկման և պահպանության արդյունքում առաջացած աղմուկի մակարդակը, օդի և ջրի տատանումներն ու աղտոտվածությունը անհրաժեշտ է սահմանափակել համապատասխան միջոցառումներով՝ տվյալ երկրում գործող նորմատիվ-իրավական կարգավորման հիման վրա։

5.2.4. Այն դեպքերում, երբ նոր ճանապարհը կամ նրա հետ կապված կառույցները զգալիորեն փոփոխում են բնապատկերը, անհրաժեշտ է նախատեսել նոր բնապատկերի ստեղծում։

5.3. Շրջակա միջավայրի ազդեցությունը ճանապարհային երթևեկության մասնակիցների վրա

5.3.1. Բնապատկերի և շրջակա միջավայրի տարրերը, որոնք տեսանելի են ճանապարհից, պետք է օգտագործվեն ճանապարհային երթևեկության անվտանգությունը և նրա տեղամասերի հարմարավետությունը բարձրացնելու համար։ Նրանք պետք է լրացնեն և բարելավեն տեսողական կողմնորոշումը և ուղևորությունը դարձնեն առավել հետաքրքիր։

5.3.2. Բնակավայրերը, գետերը, բլուրները և այլն, որոնք վարորդներին հնարավորություն են տալիս ավելի լավ կողմնորոշվելու, պետք է մնան նրանց տեսադաշտում որքան հնարավոր է երկար։ Անտառատնկումները (ճանապարհի երկայնքով կամ որևէ այլ ձևով) պետք է նպաստեն տեսողական կողմնորոշմանը և ճանապարհի տեսողական միօրինակության խանգարմանը, պայմանով, որ նրանց իրականացումը չի բերի այլ տեսակի վտանգների առաջացմանը։ Բնապատկերը պետք է օգտագործել հանդիպակաց տրանսպորտի կուրացնող էֆեկտի և անբարենպաստ եղանակային պայմանների (քամու, ձյան և այլն) բացասական ազդեցության նվազեցման համար։

 5.3.3. Ճանապարհի երկայնքով աղմկակլանիչ էկրանների տեղադրման ժամանակ, դրանք պետք է պատրաստվեն այնպես, որ փոքրացվի «փակվածության» տպավորությունը և փոխհատուցվի շրջակա իրադրության մասին տեղեկության անբավարարությունը։ Տեխնիկական էսթետիկայի և երթևեկության անվտանգության նկատառումներով հարկավոր չէ միջազգային ճանապարհների վրա տեղադրել առևտրային գովազդներ։

5.4. Ճանապահների պահպանումը կենդանիների կողմից դրանք հատելուց

5.4.1. Ավտոմայրուղիների և արագընթացային ճանապարհներից օգտվողներին կենդանիների հետ բախումներից պաշտպանելու համար նպատակահարմար է նախատեսել համապատասխան պարսպապատում կամ վախեցնող սարքավորումներ։

5.4.2. Անհրաժեշտ է նաև ձեռնարկել միջոցառումներ հենց կենդանիների պաշտպանության համար (համապատասխան նախազգուշական ճանապարհային նշանների, ճանապարհի վրայով կամ տակով կենդանիների համար անցման սարքավորումների տեղադրում և այլն)։

 

6. ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄ

 

6.1. Ընդհանուր դրույթներ

6.1.1. Ճանապարհները և ճանապարհային կառույցները պետք է պահվեն տեխնիկապես սարքին վիճակում՝ նրանց նշանակության պահպանման, հարմարավետության մշտական մակարդակի և երթևեկության անվտանգության ապահովման համար։

6.1.2. Նախագծման և կառուցման ժամանակ պետք է հաշվի առնել ճանապարհների պահպանության աշխատանքների անցկացման հարմարությունը՝ բնապահպանական օրենսդրության պահանջների պահպանմամբ։

6.1.3. Նորոգման և պահպանման ենթակա են ճանապարհի բոլոր տարրերը. ճանապարհային ծածկույթը, առուները, ջրահեռացման փոսորակները, նշանները և գծանշումները, ճանապարհային երթևեկության կարգավորման միջոցները, շինություններն ու կառույցները, ճանապարհամերձ գոտիների կանաչապատումը և բնապատկերը։

6.1.4. Ճանապարհի պահպանության ընթացքում անհրաժեշտ է հետևել հեռացման գոտիների վիճակի, ծառերի և թփերի աճի վրա, չթույլատրելով նշանների տեսանելիության սահմանափակում և սարքավորումների աշխատանքի խափանում, որոնք ապահովում են ճանապարհային երթևեկության անվտանգությունը։

6.1.5. Ճանապարհների պահպանության համար նախատեսված սարքավորումները չպետք է իջեցնեն ճանապարհային երթևեկության անվտանգությունը և խոչընդոտներ ստեղծեն տրանսպորտային միջոցների նորմալ երթևեկության համար։

6.2. Նորոգման և պահպանության կառավարում

6.2.1. Ճանապարհների նորոգման և պահպանման աշխատանքների պլանավորումը պետք է կատարվի գործող նորմատիվ փաստաթղթերի հիման վրա՝ պլանների կազմման և նրանց օգտագործման հսկողության, ճանապարհի վիճակի մասին պարբերաբար տվյալների հավաքման միջոցով։ Դա պետք է իրականացվի ճանապարհների կառավարման մարմնի կողմից և դիտվի որպես հիմք պլանավորման համար, սակայն որոշ դեպքերում, այլ նկատառումներից ելնելով, կարող են ընդունվել փոխզիջումային տարբերակներ։

6.2.2. Ճանապարհային սարքավորումներ ու օբյեկտներ ունեցող ճանապարհի վիճակի անհրաժեշտ մակարդակի պահպանման և դրանց նորոգման ընթացիկ աշխատանքները պետք է անցկացվեն տվյալ ճանապարհի բոլոր տարրերի և դրանց վիճակի լրիվ և մշտական նորացվող հաշվառման հիման վրա։ Անհրաժեշտ է համապատասխան միջոցառումների արագ ձեռնարկում անբարենպաստ գործոնների առաջացման, տրանսպորտային միջոցների երթևեկության խափանման, կամ ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում։

6.2.3. Նորոգման և պահպանման աշխատանքների պլանավորումը պետք է հիմնվի ճանապարհի ծածկույթի վիճակի, ճանապարհային նշանների և ազդանշանների, ճանապարհային գծանշման (ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամանակ) և այլ տարրերի պարբերաբար ախտորոշման արդյունքները հաշվի առնելով առկա պահանջները: Այդպիսի ախտորոշումը պետք է ծառայի տեղեկատվության հիմնական աղբյուր ճանապարհներին անցկացվող վերականգնողական կամ կանխարգելիչ միջոցառումների մշակումների համար:

6.2.4. Ճանապարհային մարմինը, որի պարտականությունների մեջ մտնում է ճանապարհի պահպանման աշխատանքների հսկողությունը, պետք է նաև հսկի բոլոր ժամանակավոր միջոցառումների կատարման նկատմամբ՝ երթևեկության անվտանգության ապահովման, տեխնոլոգիաների և աշխատանքների անցկացման արդյունավետության պահպանման ապահովման համար: Արագության, երթևեկության ռեժիմների տարատեսակ սահմանափակումներ և այլ սահմանափակումներ մտցնելը պետք է իրականացվի իրավասու մարմինների թույլտվությամբ:

6.3. Նորոգման և պահպանման աշխատանքների անցկացման վայրեր

6.3.1. Ճանապարհային տարրերի նորոգման և պահպանման ժամանակ առաջնային ուշադրության առարկա պետք է լինի ճանապարհային երթևեկության անվտանգության վրա անմիջականորեն ազդող միջոցառումների անցկացումը:

Այդպիսի տարրեր են հանդիսանում.

ճանապարհային ծածկույթը՝ սահունության դիմադրման և մակերևույթից ջրերի հեռացման տեսանկյունից,

կառուցողական տարրեր հատկապես միացման կետերում, հենակետեր, եզրապատեր և կամուրջների ու ուղանցույցների այլ հանգույցներ, թունելների սարքավորումներ,

լուսավորության, պասիվ անվտանգության միջոցներ, ճանապարհային նշաններ, ազդանշաններ, գծանշումներ և այլ տարրեր:

Կարևոր միջոցառումներ կարելի է համարել.

ճանապարհի լիարժեք օգտագործման հնարավորության ապահովումը ամբողջ տարվա ընթացքում,

ձյան, սառույցի և ոչ բարենպաստ եղանակային պայմաններից առաջացած այլ վտանգավոր իրավիճակների վերացման համար ժամանակին միջոցառումների ձեռնարկում,

շրջակա միջավայրի պահպանման և բարելավման ուղղությամբ աշխատանքների անցկացում, ինչպես օրինակ՝ հակաաղմկային էկրանների տեղադրում, բնանկարի ձևավորում և այլն:

6.3.2. Անհրաժեշտ է բարձր մակարդակի վրա պահել երթևեկելի մասի և ճանապարհային կառույցների շահագործողական որակը (ծածկույթի հարթությունը և խորդուբորդությունը)՝ նորոգման համապատասխան միջոցների ձեռնարկման ճանապարհով և ապահովել ազատ երթևեկություն նորոգման և պահպանման աշխատանքների կատարման ընթացքում: Այդ աշխատանքները հարկավոր է կատարել ժամանակին, որպեսզի թույլ չտրվի ճանապարհային ծածկույթի աստիճանաբար քայքայումը:

6.3.3. Ճանապարհային աշխատողների և ճանապարհային երթևեկության մասնակիցների անվտանգությունը պետք է ապահովի երթևեկության կազմակերպման միջոցառումների ձեռնարկման և աշխատանքների կատարման տեղի պարսպապատման միջոցով, որոնք պետք է նախատեսվեն աշխատանքների պլանավորման ընթացքում և կանոնավոր ստուգվեն նրանց կատարման ընթացքում:

6.3.4. Ճանապարհային աշխատանքների անցկացման վայրերում ճանապարհատրանսպորտային պատահարները և տրանսպորտային միջոցների ուշացումը կանխելու համար անհրաժեշտ է նախատեսել պարսպող սարքերի, նշանների և գծանշումների տեղադրում, ինչպես նաև ապահովել աշխատանքների կատարման տեղի տեսանելիությունը ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին: Օգտագործվող պարսպող սարքերը և կարգավորման միջոցները պետք է լինեն լավ նկատելի, իսկ դրանց իմաստը հասկանալի երթևեկության մասնակիցներին: Այդ միջոցները պետք է համապատասխանեն միջազգային կոնվենցիաների պահանջներին, իսկ նրանց առկայությունը ճանապարհի վրա պետք է պարբերաբար ստուգման ենթարկվի։

6.3.5. Ձմռան պայմաններում հարկավոր է առավելագույնս ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգությունը և նրա կազմակերպումը՝ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու ճանապարհով: Հատուկ ուշադրություն է հարկավոր դարձնել անիվների կառչունության ապահովմանը երթևեկելի մասի մակերևույթին, ձյունից և սառույցից ճանապարհային նշանների մաքրմանը:

 

*Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1999 թվականի հուլիսի 20-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան