«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հոկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60307354
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
14 սեպտեմբերի 2007 թ. ք. Երևան |
N 13-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 17-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» ձև թիվ 1-ԱՎՏՈ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը»՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» ձև թիվ 1–ԱՎՏՈ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 18-Ն և 19-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 17-Ն որոշման 1-ին կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2007 թ. սեպտեմբերի 14-ի թիվ 13-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎՏՈ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, ինչպես նաև ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Վարձատու կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրենց կողմից ներկայացվող հաշվետվությունում չեն ներառում այլ կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակն ու աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալներն ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացվող հաշվետվությունում:
4. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենան վարձակալած ժամանակաշրջանի համար:
5. Հաշվետվությունում չեն ներառվում կազմակերպության տեխնիկատնտեսական սպասարկման (կազմակերպության կարիքների համար փոխադրված բեռներ, կազմակերպության աշխատողների փոխադրումներ ավտոբուսներով և թեթև մարդատար ավտոմեքենաներով և այլն) նպատակով օգտագործված ավտոմեքենաների աշխատանքը բնութագրող տվյալները:
6. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն հրահանգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) Ավտոբուս՝ ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված 9 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոց:
2) Միկրոավտոբուս՝ փոքր դասի՝ 9-17 նստատեղ ունեցող ավտոբուս:
3) Ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի՝ ուղևորների փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ (ավտոկայան, երթակարգավարական կետ) ավտոբուսի շարժման սահմանված ուղին (ուղեգիծը):
4) Կանոնավոր փոխադրումների երթուղի՝ ավտոբուսների շարժման սահմանված ուղեգծով ու հաստատված չվացուցակով ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար առաջարկված փոխադրավարձով գործող ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի:
5) Ներքաղաքային երթուղի՝ Երևան քաղաքում և քաղաքային համայնքներում գործող երթուղի, որի սկզբնակետը ու վերջնակետը գտնվում են Երևան քաղաքի (քաղաքային համայնքի) վարչական տարածքի սահմաններում:
6) Ներմարզային երթուղի՝ միջհամայնքային նշանակության երթուղի, որն անցնում է մարզի տարբեր համայնքների վարչական տարածքներով և դրա սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են նույն մարզի վարչական տարածքի սահմաններում:
7) Միջմարզային երթուղի՝ երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում են տարբեր մարզերի տարածքներում:
8) Միջպետական երթուղի՝ պետությունների միջև և փոխհամաձայնությամբ սահմանված երթուղին, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են պայմանավորվող կողմերի տարածքներում:
9) Ընդհանուր օգտագործման երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների երթ`
- երկու վերջնակետերով երթուղիների դեպքում՝ ավտոբուսի շարժը մի ուղղությամբ՝ երթուղու սկզբնակետից մինչև վերջնակետը:
- շրջապտուտային (օղակաձև) երթուղու ժամանակ (այսինքն՝ երբ երթուղու սկզբնական և վերջնական կետը միևնույնն է) երթ է համարվում ավտոբուսի ժամանումը սկզբնակետից այդ նույն կետը:
2. Հաշվետվությունը կազմված է 5 բաժնից. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը (բաժին 1), Ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը (բաժին 2), Թեթև մարդատար տաքսիների աշխատանքը (բաժին 3), Ֆինանսական ցուցանիշները (բաժին 4), Շահագործական շարժակազմի առկայությունը և կատարված երթերը (բաժին 5):
1) Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը բնութագրող ծավալային ցուցանիշներն են՝ բեռների փոխադրումների ծավալը (տոննաներով) և բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով): Բեռնափոխադրումների և բեռնաշրջանառության մեջ ներառված են բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսիները), պիկապների և թեթև մարդատար ավտոմեքենաների շասսիի վրա ֆուրգոնների և ավտոկցորդների կատարած փոխադրումների ծավալները:
2) Բեռնատար ավտոտրանսպորտով (ներառյալ ավտոկցորդներով) բեռնափոխադրումների ծավալում ցույց է տրվում փոխադրված բեռների փաստացի քանակը, հաշվի առնելով տարայի, կոնտեյների քաշը յուրաքանչյուր երթի ժամանակ:
Ներքաղաքային, ներմարզային, միջմարզային և միջպետական բեռնափոխադրումների ծավալները վիճակագրական հաշվետվությունում լրացվում են ապրանքատրանսպորտային բեռնագրերի կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթերի հիման վրա, որոնցով կատարվում է ապրանքանյութական արժեքների գրանցումները և հաշվառումները:
Պայմանագրերով ձևակերպված ոչ ապրանքային բեռների (որոնց համար պահեստային հաշվառում չի տարվում) փոխադրումները հաշվարկվում են չափման, կշռման միջոցով և արտացոլվում՝ արտահայտված տոննաներով և տոննա-կիլոմետրերով:
Գծամետրերով չափվող հատային և ծավալային բեռների (փայտ, անտառանյութ, ավազ և այլն) քաշը որոշվում է բեռնառաքողների կողմից՝ դրանց կշռման կամ համապատասխան գործակիցների կիրառման միջոցով:
Ստանդարտ բեռների համար բեռների քաշը որոշվում է տեղերի քանակը մեկ տեղի քաշով բազմապատկելու միջոցով:
Հատերով հաշվառվող բեռների (մեքենաներ, սառնարաններ և այլն) քաշը որոշվում է բեռների քանակը տեխնիկական փաստաթղթերում նշված քաշով բազմապատկելու միջոցով:
3) Բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով) որոշվում է առանձին երթերով փոխադրված փաստացի բեռի քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորությամբ և գումարելով ստացված արդյունքները:
Առանց ապրանքատրանսպորտային բեռնագրերի (կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթի) ձևակերպման և ժամավճարային սակագներով ներքաղաքային և ներմարզային բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների բեռնաշրջանառությունը որոշվում է հաշվարկային կարգով. ավտոմեքենայի ուղեգրում գրանցված ընդհանուր վազքի, բեռնատարողության, վազքի օգտագործման և բեռնատարողության օգտագործման գործակիցների արտադրյալով: Վազքի օգտագործման գործակիցը հավասար է 0,5-ի, իսկ բեռնատարողության գործակիցը՝ 0,7: Բեռնափոխադրումների ծավալները որոշվում են բեռնաշրջանառությունը բեռնափոխադրման միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Որպես բեռի փոխադրման միջին հեռավորություն է սահմանվում 15 կմ-ը:
3. Ավտոբուսային տրանսպորտի աշխատանքը բնութագրող ծավալային ցուցանիշներն են՝ ուղևորների փոխադրումների ծավալը (ուղևորներով) և ուղևորաշրջանառությունը (ուղևոր-կիլոմետրերով): Ուղևորների փոխադրման և ուղևորաշրջանառության ցուցանիշներում ներառվում են շահագործական երթուղային ավտոբուսներով, միկրոավտոբուսներով և պատվերով աշխատող ավտոբուսներով փոխադրված ուղևորների թվաքանակը:
1) Ուղևորների թվաքանակը ներքաղաքային երթուղիներում որոշվում է համապատասխան երթուղով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթի և տվյալ երթուղու համար հաստատված սակագնի հարաբերությամբ:
2) Ներմարզային երթուղիներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է տվյալ երթուղու տվյալ ավտոբուսի (միկրոավտոբուսի) համար հաշվարկված ուղևորաշրջանառության կրկնապատիկի և տվյալ (համապատասխան) երթուղու փաստացի հեռավորության հարաբերությամբ:
3) Միջմարզային և միջպետական երթուղիներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է վաճառված տոմսերի քանակի հիման վրա:
Պատվերով ավտոբուսներով փոխադրված ուղևորների թվաքանակը ներքաղաքային և ներմարզային երթուղիներում (բացառությամբ՝ զբոսաշրջային ուղևորափոխադրումների) որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներմարզային երթուղիների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Ներմարզային երթուղու միջին հեռավորության ցուցանիշի բացակայության դեպքում հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 15 կմ-ը:
Որպես պատվերով ավտոբուսներով միջմարզային և միջպետական երթուղիներում, ինչպես նաև զբոսաշրջային նպատակներով ավտոբուսներով (բոլոր տեսակի երթուղիներով) փոխադրված ուղևորների թվաքանակ է ընդունվում ավտոբուսի ուղեգրում նշված փոխադրված փաստացի ուղևորների թվաքանակը:
4) Թեթև մարդատար տաքսիներով փոխադրված ուղևորների թվաքանակը որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներքաղաքային փոխադրումների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Ներքաղաքային փոխադրումների դեպքում հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 8 կմ-ը:
5) Ուղևորաշրջանառությունը (տող 230) որոշվում է հետևյալ կերպ.
ներքաղաքային երթուղիներում աշխատող ավտոբուսների ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրված ուղևորների քանակը համապատասխան երթուղու հեռավորության 0.5-ով բազմապատկելու միջոցով.
ներմարզային երթուղիներում ուղևորաշրջանառությունը որոշվում է.
- 1 երթի համար միանգամյա տոմսեր վաճառելու դեպքում՝ ուղևորափոխադրումներից ստացված հասույթը տվյալ երթուղու 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագնի վրա բաժանելու միջոցով: Այդ սակագինը որոշվում է տվյալ երթուղու համար գործող սակագնի և երթուղու երկարության հարաբերությամբ: Օրինակ՝ ենթադրենք Երևան-Արմավիր երթուղու մեկ ուղևորի փոխադրման համար սահմանված է 350 դրամ, իսկ երթուղու երկարությունը՝ 45 կմ, ապա տվյալ երթուղու համար 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագինը կլինի՝ 350 : 45 = 7,78 դրամ.
- առանձին քաղաքացիներին, կազմակերպություններին աբոնենտային ամսական տոմսեր վաճառելու դեպքում՝ 1 ամսում փոխադրված ուղևորների թվաքանակը ուղևորների փոխադրման փաստացի հեռավորությամբ բազմապատկելու միջոցով:
Երթուղու միջին հեռավորությունը որոշվում է հետևյալ կերպ՝
օրինակ, ենթադրենք Ա կազմակերպությունն ունի երեք երթուղիներ.
I երթուղի՝ հեռավորությունը - 20 կմ, երթերի թիվը՝ 15, ուղևորներով վազքը՝ 15x20=300 կմ,
II երթուղի՝ 25 կմ և 20 երթ, ուղևորներով վազքը՝ 20 x25=500 կմ,
III երթուղի՝ 30 կմ և 6 երթ, ուղևորներով վազքը՝ 6 x 30 =180 կմ:
Տվյալ կազմակերպության համար երթուղու միջին հեռավորությունը կլինի՝
(300+500+180): (15+20+6) = 980: 41= 23.9 կմ:
Միջմարզային և միջպետական երթուղիներում ուղևորաշրջանառությունը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և տվյալ երթուղու հեռավորության արտադրյալով:
Պատվերով ավտոբուսների ուղևորաշրջանառությունը.
- ներքաղաքային և ներմարզային երթուղիներում (բացի զբոսաշրջային նպատակների համար նախատեսված ավտոբուսներից) որոշվում է ավտոբուսների ուղևորներով վազքի, դրանց նստատեղերի թվի և տեղատարողության օգտագործման գործակցի արտադրյալով: Տեղատարողության օգտագործման գործակիցը ընդունվում է 0,65.
- միջմարզային և միջպետական երթուղիներում, ինչպես նաև զբոսաշրջային նպատակների համար նախատեսված ավտոբուսներով (բոլոր երթուղիների համար) փոխադրումների ժամանակ ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրվող ուղևորների թվաքանակի և ավտոբուսների ուղևորներով վազքի արտադրյալով:
4. Թեթև մարդատար տաքսիների ներքաղաքային ուղևորաշրջանառությունը որոշվում է ավտոմեքենաների կատարած վճարովի վազքերը կրկնապատկելով, իսկ ներմարզային, միջմարզային և միջպետական հաղորդակցության ուղևորաշրջանառությունը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և տվյալ փոխադրման հեռավորության արտադրյալով:
5. Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 410) ցուցանիշն իրենից ներկայացնում է բեռնատար ավտոմեքենաների շահագործումից ստացված ընդհանուր հասույթն` առանց ավելացված արժեքի հարկի:
Բեռնափոխադրումներից ստացված հասույթի մեջ չեն ներառվում բեռնման-բեռնաթափման աշխատանքներից, առևտրային և առաքիչ գործառնություններից, պահեստների շահագործումից և բեռնափոխադրումների հետ կապված այլ ծառայություններից ստացված հասույթները:
6. Շահագործական ավտոբուսների և միկրոավտոբուսների հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տողեր` 420 և 430) ցույց են տրվում երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների և պատվերով աշխատող ավտոբուսների շահագործումից ստացված հասույթները (առանց ավելացված արժեքի հարկի):
7. Թեթև մարդատար տաքսիներից ստացված հասույթի (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 440) մեջ ներառվում են դրանց շահագործումից ստացված բոլոր տեսակի վճարումները, ներառյալ այն հասույթը, որը ստացվում է պատվիրատուի կողմից ծառայողական նպատակներով կազմակերպության թեթև մարդատար ավտոմեքենաների շահագործման դիմաց:
8. Օժանդակ և լրացուցիչ ավտոտրանսպորտային գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը (տող 450) ներառում է հետևյալ տեսակի ավտոտրանսպորտային գործունեությունից ստացված հասույթները.
1) Բեռների բեռնման և բեռնաթափման (տող 451)՝ բեռների մշակումից:
2) Բեռների պահման և պահեստավորման (տող 452)` բոլոր տեսակի ապրանքների պահումից և պահեստավորումից շտեմարաններում, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստներում, պահեստ-սառնարաններում, զետեղարաններում (բունկերներում) և այլն:
3) Ավտոկայարանների և ավտոկայանների (տող 453)` տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարից, ինչպես նաև տեղերի ամրագրման, ավտոբուսների չվացուցակի, սակագների, փոխադրման պայմանների, ուղեբեռի ձևակերպման կարգի մասին տեղեկատու բյուրոների կողմից տեղեկատվության տրամադրման, հանձնած տոմսերի ընդունման և վճարների վերադարձման, սպասարանների, մոր և մանկան սենյակների տրամադրման ծառայություններից և այլն:
4) Այլ ծառայություններ (տող 454)` բաց կամ փակ տարածքում ավտոհանգրվանների, ավտոտնակների շահագործմից, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների, հեծանիվների կայանատեղերի սպասարկման վճարներից, ավտոմայրուղիների ընդհանուր օգտագործման նշանակության ավտոճանապարհների, մայթերի, կամուրջների և թունելների շահագործումից, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից և այլն:
9. V բաժնի շահագործական շարժակազմի (տողեր` 510, 520, 530 և 540) թվի մեջ ներառվում է ինչպես տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա, այնպես էլ վարձակալված և այլ իրավունքներով օգտագործվող բոլոր բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և թեթև մարդատար տաքսիների քանակը, որոնք գտնվում են աշխատանքում:
10. Կատարած երթերը (տողեր` 550, 560 և 570) լրացվում են բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և միկրոավտոբուսների երթուղու վերջնական կետ ժամանման մասին կատարված նշումների հիման վրա:
11. Աշխատողների միջին ցուցակային թվականակը (տող 610) ցուցանիշը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար` 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվականակի գումարը` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով: Աշխատողների ցուցակային թվականակը հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար: Երկու և ավելի հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների ցուցակային թվականակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար:
|
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ
200_ թ. ____________________ ամսվա համար
1. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը
Ցուցանիշի անվանումը | Տողի համարը | Չափի միավորը | Հաշվետու ամիսը | Աճողական թվերով | |
հաշվետու տարվա սկզբից | նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար | ||||
Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 |
Փոխադրվել են բեռներ, ընդամենը |
110 | հազար տոննա | |||
այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների ներքաղաքային |
111 | -"- | |||
ներմարզային | 112 | -"- | |||
միջմարզային | 113 | -"- | |||
միջպետական | 114 | -"- | |||
Բեռնաշրջանառություն |
120 | հազար տոննա-կմ | |||
այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակներիներ ներքաղաքային |
121 | -"- | |||
ներմարզային | 122 | -"- | |||
միջմարզային | 123 | -"- | |||
միջպետական | 124 | -"- |
2. Ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը
Ցուցանիշի անվանումը | Տողի համարը | Չափի միավորը | Հաշվետու ամիսը | Աճողական թվերով | |
հաշվետու տարվա սկզբից | նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար | ||||
Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 |
Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը |
210 | հազար ուղևոր | |||
այդ թվում` ըստ երթուղիների տեսակների ներքաղաքային |
211 | -"- | |||
ներմարզային | 212 | -"- | |||
միջմարզային | 213 | -"- | |||
միջպետական | 214 | -"- | |||
210 տողից` միկրոավտոբուսներով, ընդամենը |
220 | -"- | |||
այդ թվում` ըստ երթուղիների տեսակների ներքաղաքային |
221 | -"- | |||
ներմարզային | 222 | -"- | |||
միջմարզային | 223 | -"- | |||
միջպետական | 224 | -"- | |||
Ուղևորաշրջանառություն, ընդամենը |
230 | հազար ուղևոր-կմ | |||
այդ թվում` ըստ երթուղիների տեսակների ներքաղաքային |
231 | -"- | |||
ներմարզային | 232 | -"- | |||
միջմարզային | 233 | -"- | |||
միջպետական | 234 | -"- | |||
230 տողից` միկրոավտոբուսներով, ընդամենը |
240 | -"- | |||
այդ թվում` ըստ երթուղիների տեսակների ներքաղաքային |
241 | -"- | |||
ներմարզային | 242 | -"- | |||
միջմարզային | 243 | -"- | |||
միջպետական | 244 | -"- |
3. Թեթև մարդատար տաքսիների աշխատանքը
Ցուցանիշի անվանումը | Տողի համա-րը | Չափի միավորը | Հաշվետու ամիսը | Աճողական թվերով | |
հաշվետու տարվա սկզբից | նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար | ||||
Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 |
Փոխադրվել են ուղևորներ |
310 | հազար ուղևոր | |||
այդ թվում` ըստ երթուղիների տեսակների ներքաղաքային |
311 | -"- | |||
ներմարզային | 312 | -"- | |||
միջմարզային | 313 | -"- | |||
միջպետական | 314 | -"- | |||
Ուղևորաշրջանառություն (հաշվարկվում է վճարովի վազքով) |
320 | հազար ուղևոր-կմ | |||
այդ թվում` ըստ երթուղիների տեսակների ներքաղաքային |
321 | -"- | |||
ներմարզային | 322 | -"- | |||
միջմարզային | 323 | -"- | |||
միջպետական | 324 | -"- |
4. Ֆինանսական ցուցանիշները
Տողի համարը | Չափի միավորը | Հաշվետու ամիսը | այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների | ||||
ներքա-ղաքային | ներմար-զային | միջմար-զային | միջպե-տական | ||||
Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 |
Բեռնափոխադրումներից |
x | x | x | x | x | ||
հասույթ (առանց ավելացված արժեքի հարկի) | 410 | հազար դրամ | |||||
ծախսեր | 411 | -"- | |||||
Ուղևորափոխադրումներից |
x | x | x | x | x | ||
հասույթ (առանց ավելացված արժեքի հարկի) | 420 | հազար դրամ | |||||
ծախսեր | 421 | -"- | |||||
որից` միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումներից |
x | x | x | x | x | ||
հասույթ (առանց ավելացված արժեքի հարկի) | 430 | հազար դրամ | |||||
ծախսեր | 431 | -"- | |||||
Թեթև մարդատար տաքսիներով ուղևորափոխադրումներից |
x | x | x | x | x | ||
հասույթ (առանց ավելացված արժեքի հարկի) | 440 | հազար դրամ | |||||
ծախսեր | 441 | -"- | |||||
Օժանդակ և լրացուցիչ ավտոտրանսպորտային գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը |
450 | հազար դրամ | x | x | x | x | |
այդ թվում՝ բեռների բեռնման և բեռնաթափման | 451 | -"- | x | x | x | x | |
բեռների պահման և պահեստավորման | 452 | -"- | x | x | x | x | |
ավտոկայարանների և ավտոկայանների | 453 | -"- | x | x | x | x | |
այլ (նշել ծառայության տեսակը) | x | x | x | x | |||
454 | -"- | x | x | x | x | ||
455 | -"- | x | x | x | x | ||
456 | -"- | x | x | x | x |
5. Շահագործական շարժակազմի առկայությունը և կատարված երթերը
Տողի համարը | Չափի միավորը | Հաշվետու ամիսը | այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների | ||||
ներքա-ղաքային | ներմար-զային | միջմար-զային | միջպե-տական | ||||
Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 |
Բեռնատար ավտոմեքենաներ | 510 | միավոր | x | x | x | x | |
Ավտոբուսներ | 520 | -"- | |||||
Միկրոավտոբուսներ | 530 | -"- | |||||
Թեթև մարդատար տաքսիներ | 540 | -"- | x | x | x | x | |
Բեռնատար ավտոմեքենաների կատարած երթերը | 550 | -"- | |||||
Ավտոբուսների կատարած երթերը | 560 | -"- | |||||
Միկրոավտոբուսների կատարած երթերը | 570 | -"- | |||||
Թեթև մարդատար տաքսիների պատվերների քանակը | 580 | -"- |
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, ընդամենը | (610) _______ մարդ |
այդ թվում` | |
բեռնափոխադրումներով զբաղվող | (611) _______ մարդ |
ուղևորափոխադրումներով զբաղվող | |
(ավտոբուսներով և միկրոավտոբուսներով) | (612) _______ մարդ |
թեթև մարդատար տաքսիներով | (613) _______ մարդ |
այլ գործունեությամբ զբաղվող | (614) _______ մարդ |
Ղեկավար |
_______________________ |
_______________________ |
Լրացնող |
_____________________ |
_______________________ |
|
|