Գլխավոր տեղեկություն
Номер
N 1247-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.10.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.10.2007
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ
Дата подписания
27.10.2007
Дата вступления в силу
26.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2007 թվականի N 1247-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» ՕԴԱՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կողմից «Եվրակոնտրոլ» օդանավագնացության անվտանգության եվրոպական կազմակերպությանը տարեկան վճարումներ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության անունից «Եվրակոնտրոլ» օդանավագնացության անվտանգության եվրոպական կազմակերպությանը կատարել տարեկան վճարումներ` իր միջոցների հաշվին, և դրանք շահութաբաժինների հաշվարկման նպատակով ճանաչել որպես նվազեցվող ծախս:

2. Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Աբրահամյան


2007 թ. հոկտեմբերի 27
Երևան