040.0282.12.04.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
12 ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2001 թվականի N 282
քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Պետական գույքի հաշվառման համակարգի ներդրումն ապահովելու և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ պետական հաշվառման օբյեկտ են հանդիսանում`
ա) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման այլ մարմինների, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և դրանց ենթակայության պետական հիմնարկների, այդ թվում` պետական բարձրագույն և պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, պետական հանրակրթական դպրոցների և պետական նախադպրոցական հիմնարկների հիմնական միջոց հանդիսացող գույքը.
բ) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (բաժնեմասը):
2. Սույն որոշմամբ հաշվառման ենթակա չէ այն պետական գույքը, որի մասին տեղեկությունները պետական գաղտնիք են:
3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, պետական կառավարման այլ մարմիններին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`
ա) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման այլ մարմինների, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և դրանց ենթակայության պետական հիմնարկների, այդ թվում` պետական բարձրագույն և պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, պետական հանրակրթական դպրոցների և պետական նախադպրոցական հիմնարկների մասին տեղեկանք (N 1 ձևը կցվում է) և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությունների (ձեռնարկությունների) մասին տեղեկանք (N 2 ձևը կցվում է).
բ) մինչև 2001 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել հաշվառման օբյեկտների մասին տեղեկանք, ընդ որում, սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված հաշվառման օբյեկտների մասին տեղեկանքները` համաձայն NN 3, 3ա, 3բ, 4 և 5 ձևերի (կցվում են).
գ) սկսած 2002 թվականից, մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել հաշվառման օբյեկտների մասին տեղեկանքներ` սույն կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված ձևերով:
(3-րդ կետը փոփ. 24.05.01 N 446)
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունը համապատասխան վերադաս պետական կառավարման մարմնի հետ համատեղ (վերադաս պետական կառավարման մարմին չունենալու դեպքում` հաշվառման օբյեկտների մասին տեղեկատվությունը տրամադրող մարմնի հետ) հաշվառման օբյեկտներում ընտրանքային եղանակով ներկայացված տեղեկությունների վերաբերյալ կարող է իրականացնել ուսումնասիրություններ:
5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշմամբ սահմանված հաշվառման օբյեկտների հաշվառման կարգի վերաբերյալ.
բ) սույն որոշման 3-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում նշված ժամկետներում ներկայացված տեղեկանքներն ստանալուց հետո` սույն կետի «ա» ենթակետով սահմանված կարգին համապատասխան ամփոփել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվառման օբյեկտների մասին տեղեկանք. երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվառման օբյեկտների արդյունավետ կառավարման վերաբերյալ առաջարկություններ:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հոկտեմբերի 27-ի «Պետական գույքի կառավարման կատարելագործման առաջնահերթ միջոցառումների մասին» N 670 որոշումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 12-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
Ձև N 1
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
___________________________ենթակայության պետական հիմնարկների, բարձրագույն
(վերադաս պետական կառավարման մարմնի անվանումը)
և միջին մասանգիտական ուսումնական հաստատությունների, հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հիմնարկների մասին
NN ը/կ |
Պետական հիմնարկի, բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատության, հանրակրթական դպրոցի, նախադպրոցական հիմնարկի անվանումները |
Գտնվելու վայրը, հեռախոսահամարը և փոստային հասցեն |
Կազմակերպաիրավական ձևը |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Պատասխանատու անձ _____________
(ստորագրությունը)
Կ.Տ. |
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող իրավաբանական անձանց մասին
_____________________________________________________________________
(պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) տնօրինման լիազորություններն իրականացնող պետական կառավարման մարմնի անվանումը)
NN |
Իրավաբա-նական անձի անվանումը |
Կազմակերպա-իրավական ձևը |
Կանոնադրական կապիտալի չափը(հազ. դրամ) |
Բաժնետոմսի անվանական արժեքը |
Պետական մասնակցության չափը |
Գտնվելու վայրը, հեռախոսահամարը և փոստային հասցեն |
Ծանոթագրություն | |
հազ. դրամ |
տոկոս | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
Ծանոթագրություն: | Եթե պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) տնօրինման իրավունքը վերապահված է մեկից ավելի պետական կառավարման մարմինների, ապա ծանոթագրության մեջ նշել նրանց անվանումները և մասնաբաժինների տոկոսը: |
Պատասխանատու անձ _____________
(ստորագրությունը)
Կ.Տ. |
Ձև N 3
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
_____________________________________
(վերադաս պետական կառավարման մարմնի անվանումը)ենթակայության
__________________________________
(հիմնարկի, բարձրագույն և միջին մասնագիտական)
_________________________________________________________________
ուսումնական հաստատության, հանրակրթական դպրոցի, նախադպրոցական հիմնարկի անվանումը), ամրակցված անշարժ գույքի մասին
(2001 թ. հունվարի 1-ի դրությամբ)
___________________________________________
(լրացվում է յուրաքանչյուր շենքի (շինության) համար առանձին)
1. |
Անշարժ գույքի (շենքի, շինության) գնվելու վայրը |
|
1.1. |
Մարզը |
|
1.2. |
Քաղաքը, գյուղը |
|
1.3. |
Փոստային դասիչը |
|
1.4 |
Փողոցը, տուն |
|
2. |
Անշարժ գույքի նշանակությունը շահագործման հանձնումից հետո (արտադրական, վարչական, օժանդակ և այլն) |
|
3. |
Հատկացված հողատարածքի մակերեսը (քառ.մ) |
|
3.1. |
Հողահատկացման հիմքերը |
|
4. |
Անշարժ գույքի (շենքի կամ շինության) ընդհանուր մակերեսը (քառ.մ) (հաշվի առած հարկայնությունը, հաշվի չառնված սեփականության իրավունքով այլ անձանց (ֆիզիկական կամ իրավաբանական) պատկանող անշարժ գույքը |
|
4.1. |
Նույն շենքից (շինությունից) սեփականության իրավունքով այլ անձանց պատկանող անշարժ գույքի մակերեսը (առկայության դեպքում) (քառ.մ) |
|
5. |
Օգտակար մակերեսը (հաշվարկված սույն տեղեկանքի 4-րդ կետից) |
|
6. |
Անշարժ գույքի (շենքի կամ շինության) կառուցված լինելը (քարից, երկաթբետոնյա կոնստրուկցիաներից, թեթևացված քարից և այլն) |
|
7. |
Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) վկայականի համարը և տալու ամսաթիվը |
|
8. |
Հաշվեկշռին հանձնման-ընդունման ամսաթիվը |
|
9. |
Պատմամշակութային արժեք ներկայացնող անշարժ գույքի վկայականի համարը և տալու ամսաթիվը (եթե անշարժ գույքն այդպիսին է) |
|
10. |
Անշարժ գույքից այլ անձանց (ֆիզիկական կամ իրավաբանական) տրամադրված տարածքը (նշել այդ անձանց թիվը և զբաղեցրած տարածքի ընդհանուր մակերեսը (քառ.մ) |
|
10.1. |
Վարձակալական հիմունքներով այլ անձանց զբաղեցրած տարածքը (նշել այդ անձանց թիվը և զբաղեցրած տարածքի ընդհանուր մակերեսը (քառ.մ) |
|
10.2. |
Այլ հիմունքներով այլ անձանց զբաղեցրած տարածքը (նշել այդ անձանց թիվը և զբաղեցրած տարածքի ընդհանուր մակերեսը (քառ.մ) և հիմքերը) | |
11. |
Վարձակալության հանձնված տարածքների դիմաց գանձվող ընդհանուր վարձավճարի մեծությունը (նախորդ տարվա կտրվածքով) (հազ. դրամ) | |
12. |
Վարձակալության հանձնված տարածքների դիմաց գանձվող ընդհանուր վարձավճարից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված գումարի չափը (հազ. դրամ) |
Պատասխանատու անձ _____________
(ստորագրությունը)
Կ.Տ. |
Ձև N 3 ա
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
_____________________________________ (վերադաս պետական կառավարման մարմնի անվանումը) |
ենթակայության | __________________________________ (հիմնարկի, բարձրագույն և միջին մասնագիտական |
__________________________________________________________________
ուսումնական հաստատության, հանրակրթական դպրոցի, նախադպրոցական հիմնարկի անվանումը) ամրակցված անշարժ գույքի մասին
NN ը/կ |
Անշարժ գույքի անվանումը | Հասցեն | Անշարժ գույքի կառուցված լինելը (քարից, երկաթբետոնյա կոնստրուկցիաներից, թեթևացված քարից և այլն) |
Անշարժ գույքի շահա-գործման հանձնման տարեթիվը | Անշարժ գույքի սկզբ-նական արժեքը (հազ. դրամ) |
Անշարժ գույքի մնացոր-դային արժեքը (հազ. դրամ) |
Աշխատողների ցուցակային թվաքանակը (մարդ) |
Ուսանողների թիվը | Անշարժ գույքի մակերեսը | Հարկերի թիվը | Հարկերի մակերեսը |
Հարկերում սենյակների թիվը |
Նկուղ(քառ. մ.) | Կիսա-նկուղ(քառ. մ.) | Ծանո-թագրու-թյուն | ||
պետ. պատվ. ուսանող |
վճարովի հիմունք-ներով ուսանող |
ընդհանուր(քառ. մ.) |
օգտակար(քառ. մ.) | ||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
Պատասխանատու անձ _____________
(ստորագրությունը)
Կ.Տ. |
Ձև N 3 բ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
_____________________________________ (վերադաս պետական կառավարման մարմնի անվանումը) |
ենթակայության | __________________________________ (հիմնարկի, բարձրագույն և միջին մասնագիտական |
__________________________________________________________________
ուսումնական հաստատության, հանրակրթական դպրոցի, նախադպրոցական հիմնարկի անվանումը) ամրակցված անշարժ գույքի մասին
NN |
Անշարժ գույքի անվանումը |
Հասցեն |
Վարձակալության տրված տարաքը |
Վարձակալի անվանումը |
Վարձակալի զբաղեցրած տարածքի մակերեսը |
1 քառ. մ տարածքի ամսական վարձավճարի չափը (դրամ) |
Տարեկան վարձավճարի չափը |
Պայմանագրի գործողության ժամկետը |
Ծանոթագրություն | ||
հարկ (քառ. մ.) |
նկուղ(քառ. մ.) |
կիսա-նկուղ(քառ. մ.) | |||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Պատասխանատու անձ _____________
(ստորագրությունը)
Կ.Տ. |
Ձև N 4
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
_____________________________________ (վերադաս պետական կառավարման մարմնի անվանումը) |
ենթակայության | __________________________________ (հիմնարկի, բարձրագույն և միջին մասնագիտական |
________________________________________________________________
ուսումնական հաստատության, հանրակրթական դպրոցի, նախադպրոցական հիմնարկի անվանումը) ամրակցված հիմնական միջոցների (բացառությամբ անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների) մասին
NN |
Հիմնական միջոցի անվանումը | Քանակը | Տարեթիվը |
Սկզբնական արժեքը |
Մաշվածությունը |
Մնացորդային արժեքը (հազ. դրամ) |
Վերագնահատման Գ1 գործակիցը (1995 թ-ին կատարված) |
Ծանոթագրություն | ||
թողարկման |
շահա-գործման |
տոկոս |
հազ. դրամ | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
Պատասխանատու անձ _____________
(ստորագրությունը)
Կ.Տ. |
Ձև N 5
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
_____________________________________ (վերադաս պետական կառավարման մարմնի անվանումը) |
ենթակայության | __________________________________ (հիմնարկի, բարձրագույն և միջին մասնագիտական |
________________________________________________________________
ուսումնական հաստատության, հանրակրթական դպրոցի, նախադպրոցական հիմնարկի անվանումը) ամրակցված տրանսպորտային միջոցների մասին
NN |
Տրանսպորտային միջոցի անվանումը և մակնիշը | Տարեթիվը |
Սկզբնական արժեքը |
Մաշվածությունը |
Մնացորդային արժեքը (հազ. դրամ) |
Վառելիքի տեսակը | Պետական համարանիշը | Վերագնահատման Գ1 գործակիցը (1995 թ-ին կատարված) |
Ծանոթագրություն | ||
թողարկման |
շահա-գործման հանձնման |
տոկոս |
հազ. դրամ | ||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Պատասխանատու անձ _____________
(ստորագրությունը)
Կ.Տ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.12.2008, N 1543-Ն | 15.01.2009, N 282 | |
28.04.2005, N 562-Ն | 02.06.2005, N 282 | |
24.05.2001, N 446 | 24.05.2001, N 282 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|