Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 169-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.06.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.07.16/20(260) Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
12.06.2007
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
19.06.2007
Дата вступления в силу
19.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

12 հունիսի 2007 թ.

թիվ 169-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՖԻՆՏՐԱՍՏ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՈՉ ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊՈ ԹԻՎ 0006 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի օգոստոսի 1-ի թիվ 476-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեություն իրականացնողի լիցենզավորման, մասնաճյուղերի գրանցման և ապահովագրական գործունեություն իրականացնողի կանոնադրական կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ձեռք բերելու համար նախնական համաձայնություն ստանալու կարգի» 25-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2007 թվականի մայիսի 31-ի թիվ 24 արձանագրություն) և հաշվի առնելով «ՖԻՆՏՐԱՍՏ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ բաց բաժնետիրական ընկերության 2007 թվականի մայիսի 14-ի թիվ 256-07 գրությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «ՖԻՆՏՐԱՍՏ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ բաց բաժնետիրական ընկերությանը 1997 թվականի մարտի 18-ին տրամադրված ոչ կյանքի ապահովագրության իրականացման ԱՊՈ թիվ 0006 լիցենզիան՝ իր դիմումի համաձայն:

2. «ՖԻՆՏՐԱՍՏ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ բաց բաժնետիրական ընկերությանը հանձնարարել՝ սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից 45 օրվա ընթացքում ընկերության կողմից ապահովագրության պայմանագրերով ստանձնած ապահովագրական իրավունքները և պարտականությունները փոխանցել մեկ այլ ապահովագրողի՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հուլիսի 18-ի թիվ 454-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական պայմանագրերով ստանձնած ապահովագրական ռիսկերի փոխանցման կարգի»:

3. Սահմանել, որ՝

ա) «ՖԻՆՏՐԱՍՏ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ բաց բաժնետիրական ընկերության հետ ապահովագրության պայմանագրեր կնքած ֆիզիկական և իրավաբանական անձինք, համաձայն «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի, իրավունք ունեն սույն որոշման ընդունման օրվանից վաղաժամկետ լուծել այդ պայմանագրերը և ստանալ պայմանագրի ժամկետի չլրացած օրերի համար մուծված ապահովագրավճարները՝ մասհանված ծախսերը, եթե նման դրույթ նախատեսված է ապահովագրության պայմանագրով (վկայագրով): Ընկերության կողմից վերը նշված ապահովագրավճարների մասը վերադարձնելու անհնարինության դեպքում ապահովադիրները կարող են դիմել դատարան՝ դրանք դատական կարգով բռնագանձելու կամ ընկերությանը անվճարունակ ճանաչելու հայցով,

բ) մինչև «ՖԻՆՏՐԱՍՏ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ բաց բաժնետիրական ընկերության կողմից ստանձնած ապահովագրական ռիսկերի պայուսակի փոխանցումը կամ կնքված պայմանագրերի լուծումը ապահովագրական պատահարներ տեղի ունենալու դեպքում «ՖԻՆՏՐԱՍՏ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ բաց բաժնետիրական ընկերության կողմից իրականացվում են ապահովագրական հատուցումներ:

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մամուլի քարտուղարին՝ «ՖԻՆՏՐԱՍՏ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ բաց բաժնետիրական ընկերության հետ ապահովագրության պայմանագրեր կնքած ապահովադիրների շահերի պաշտպանության նպատակով ապահովել սույն որոշման հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում և մամուլում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՖԻՆՏՐԱՍՏ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ բաց բաժնետիրական ընկերությանը հանձնելու պահից:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ՝

Տ. Սարգսյան


2007 թ. հունիսի 19
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան