Գլխավոր տեղեկություն
Номер
N 292-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (07.07.2007-06.06.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.04.16/20(255) Հոդ.345
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.03.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.03.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.04.2003
Дата вступления в силу
17.04.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 ապրիլի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մարտի 2003 թվականի N 292-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 31.05.07 N 639-Ն)

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան և «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(Նախաբանը խմբ. 31.05.07 N 639-Ն)

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժիններում բացել արտաբյուջետային բանկային հաշիվներ` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի բյուջեով նախատեսված զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման և ոչ հավաստի տվյալներով փաստաթղթերի հիման վրա նշանակված գործազրկության նպաստի` օրենքով սահմանված կարգով վերադարձման և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ փոխանցման համար:

(1-ին կետը փոփ. 31.05.07 N 639-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության հանրապետական ծառայությանը և դրա մարզային ու տարածքային կենտրոններին արտաբյուջետային հաշիվներ բացելու թույլտվություն տալու մասին» N 845 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մարտի 31
Երևան