040.0078.05.02.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2001 թվականի N 78
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ, ԸՍՏ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՔ (ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ) ՀԱՏՈՒԿ ԵՎ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՏՈՒԿ ԵՎ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 240-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումներ շնորհելու, ըստ զբաղեցրած պաշտոնների հասանելիք (առավելագույն) հատուկ և դասային կոչումներ սահմանելու, հատուկ և դասային կոչումների համար համապատասխան դրամական հավելավճարներ տալու կարգը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշման N 4 հավելվածի «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններում, աշխատողներին շնորհված հատուկ կոչումների և աշխատանքային ստաժի համար սահմանվող հավելումները» բաժինը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ, ԸՍՏ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՔ (ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ) ՀԱՏՈՒԿ ԵՎ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՏՈՒԿ ԵՎ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումներ շնորհելու, ըստ զբաղեցրած պաշտոնների հասանելիք (առավելագույն) հատուկ և դասային կոչումներ սահմանելու, հատուկ և դասային կոչումների համար համապատասխան դրամական հավելավճարներ տալու կարգը:
2. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումներ, բացառությամբ մաքսային ծառայության գլխավոր պետական խորհրդականի, մաքսային ծառայության պետական խորհրդականի դասային և մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչումների, շնորհվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի կողմից:
(2-րդ կետը փոփ. 25.08.01 N 770)
3. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձինք հատուկ և դասային կոչումներից կարող են զրկվել աշխատանքից հեռացվելու դեպքում:
4. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների` ըստ զբաղեցրած պաշտոնների հասանելիք դասային կոչումներն են`
Դասային կոչման անվանումը |
Զբաղեցրած պաշտոնը |
1 |
2 |
Մաքսային ծառայության Մաքսային ծառայության պետական Մաքսային ծառայության առաջին |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահը
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի |
Մաքսային ծառայության երկրորդ դասի խորհրդական |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի |
Մաքսային ծառայության երրորդ դասի խորհրդական |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի |
Մաքսային ծառայության առաջին դասի տեսուչ |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի |
Մաքսային ծառայության երկրորդ դասի տեսուչ |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի |
Մաքսային ծառայության երրորդ դասի տեսուչ |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի |
(4-րդ կետը փոփ. 25.08.01 N 770)
5. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների` ըստ զբաղեցրած պաշտոնների հասանելիք հատուկ կոչումներն են`
Հատուկ կոչման անվանումը |
Զբաղեցրած պաշտոնը |
1 |
2 |
Մաքսային ծառայության գեներալ-մայոր |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահը ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալը |
Մաքսային ծառայության գնդապետ |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի |
Մաքսային ծառայության փոխգնդապետ |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի |
Մաքսային ծառայության մայոր |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի |
Մաքսային ծառայության կապիտան |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի |
Մաքսային ծառայության ավագ լեյտենանտ |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի |
Մաքսային ծառայության լեյտենանտ |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի |
(5-րդ կետը փոփ. 25.08.01 N 770)
6. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների հատուկ և դասային կոչումներ ունեցող աշխատողների համար մաքսային մարմիններում աշխատելու ընթացքում սահմանվում է հավելավճար` հետևյալ չափերով`
Դասային և հատուկ կոչումները |
Հավելավճարի |
1 |
2 |
Մաքսային ծառայության գլխավոր պետական խորհրդական | 6550 |
Մաքսային ծառայության պետական խորհրդական, մաքսային ծառայության գեներալ-մայոր |
5890 |
Մաքսային ծառայության առաջին դասի խորհրդական, մաքսային ծառայության գնդապետ |
5240 |
Մաքսային ծառայության երկրորդ դասի խորհրդական, մաքսային ծառայության փոխգնդապետ |
4580 |
Մաքսային ծառայության երրորդ դասի խորհրդական, մաքսային ծառայության մայոր |
3280 |
Մաքսային ծառայության առաջին դասի տեսուչ, մաքսային ծառայության կապիտան |
2960 |
Մաքսային ծառայության երկրորդ դասի տեսուչ, մաքսային ծառայության ավագ լեյտենանտ |
2620 |
Մաքսային ծառայության երրորդ դասի տեսուչ, մաքսային ծառայության լեյտենանտ |
2300 |
Մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտ | 2100 |
7. Եթե Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձը միաժամանակ կրում է հատուկ և դասային կոչում, ապա նրան հասանելիք հավելավճարի չափը որոշվում է այն կոչմանը համապատասխան, որի համար սույն կարգով սահմանված է հավելավճարի առավել բարձր չափ:
8. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների հատուկ և դասային կոչումներ ունեցող աշխատողների համար մաքսային մարմիններում աշխատելու ընթացքում, ըստ աշխատանքային ստաժի և աշխատավարձի դրույքաչափի, սահմանվում է հավելավճարների հետևյալ կարգը`
5-10 տարվա աշխատանքային ստաժի համար` աշխատավարձի համապատասխան պաշտոնային նվազագույն դրույքաչափի 5 տոկոսի չափով.
10-15 տարվա աշխատանքային ստաժի համար` աշխատավարձի համապատասխան պաշտոնային նվազագույն դրույքաչափի 10 տոկոսի չափով.
15-20 տարվա աշխատանքային ստաժի համար` աշխատավարձի համապատասխան պաշտոնային նվազագույն դրույքաչափի 15 տոկոսի չափով.
20-25 տարվա աշխատանքային ստաժի համար` աշխատավարձի համապատասխան պաշտոնային նվազագույն դրույքաչափի 20 տոկոսի չափով.
25 և ավելի աշխատանքային ստաժ ունենալու դեպքում` աշխատավարձի համապատասխան պաշտոնային նվազագույն դրույքաչափի 20 տոկոսի և 25-ից ավելի տարվա աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար` լրացուցիչ հավելավճար` աշխատավարձի դրույքաչափի մեկ տոկոսի չափով:
Սույն կետով նախատեսված հավելավճարների սահմանման համար հիմք հանդիսացող աշխատանքային ստաժի մեջ ընդգրկվում է այն աշխատանքը կամ ծառայությունը, որի կապակցությամբ աշխատողը կրել է զինվորական, հատուկ կամ դասային կոչում:
9. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքին և սույն կարգին համապատասխան Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումներ շնորհելու ու դրանց համապատասխան դրամական հավելավճարներ ստանալու ընթացակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն, բացառությամբ մաքսային ծառայության գլխավոր պետական խորհրդականի, պետական խորհրդականի դասային և մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչումներ շնորհելու ընթացակարգի:
(9-րդ կետը փոփ. 25.08.01 N 770)
(կարգը փոփ. 25.08.01 N 770)