ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 2007 թվականի N 919-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԱՅԼ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման 13.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 04 ենթախմբի «01. Նախագծային աշխատանքներ» ծրագրից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության գծով այլ նախագծային աշխատանքների ֆինանսավորման համար նախատեսված հատկացումների բաշխումը` ըստ առանձին օբյեկտների, համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԱՅԼ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ` ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
(հազ. դրամ) |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Ծրագրերի և կատարողների անվանումները | Ինն ամիս |
Տարի | |
խում- բը |
ենթա- խումբը | |||
ԸՆԴԱՄԵՆԸ | 37,099.5 | 37,099.5 | ||
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | 37,099.5 | 37,099.5 | ||
այդ թվում` | ||||
11 | 04 | 01. Նախագծային աշխատանքներ | 37,099.5 | 37,099.5 |
այդ թվում` | ||||
Այլ նախագծային աշխատանքներ | 37,099.5 | 37,099.5 | ||
այդ թվում` | ||||
ք. Երևանի թիվ 130 դպրոցի հիմնանորոգում | 3,500.0 | 3,500.0 | ||
ք. Երևանի թիվ 100 դպրոցի հիմնանորոգում | 3,000.0 | 3,000.0 | ||
ք. Երևանի Չարենցի անվան թիվ 67 դպրոցի հիմնանորոգում | 3,000.0 | 3,000.0 | ||
ք. Երևանի թիվ 77 դպրոցի հիմնանորոգում | 3,500.0 | 3,500.0 | ||
ՀՀ Արագածոտնի մարզի Լեռնապարի դպրոցի կառուցում | 3,000.0 | 3,000.0 | ||
ՀՀ Արագածոտնի մարզի Բերքառատ համայնքի մշակույթի տան հիմնանորոգում | 3,000.0 | 3,000.0 | ||
ՀՀ Արագածոտնի մարզի «Ապարանի ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ-ի հիմնանորոգում | 2,500.0 | 2,500.0 | ||
ՀՀ Արագածոտնի մարզի Զովասար համայնքի մշակույթի տան հիմնանորոգում | 3,000.0 | 3,000.0 | ||
ՀՀ Արագածոտնի մարզի Զովասար համայնքի դպրոցի հիմնանորոգում | 3,000.0 | 3,000.0 | ||
ՀՀ Արագածոտնի մարզի Բաշ Ապարանի հերոսամարտի հուշահամալիրի վերանորոգում և բարեկարգում | 500.0 | 500.0 | ||
ՀՀ Շիրակի մարզի գ. Ազատանի մշակույթի տան հիմնանորոգում | 3,099.5 | 3,099.5 | ||
ՀՀ Արմավիրի մարզի Գայի դպրոցի նոր մասնաշենքի կառուցում | 4,000.0 | 4,000.0 | ||
ՀՀ Արարատի մարզի գ. Արալեզի դպրոցի հիմնանորոգում | 2,000.0 | 2,000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |