Գլխավոր տեղեկություն
Номер
N 179-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.09.2007-25.04.2008)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2007.08.22/22.1 Հոդ.301.2
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
12.06.2007
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
19.06.2007
Дата вступления в силу
01.09.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.04.2008

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 օգոստոսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007301

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

12 հունիսի 2007 թ.
ք. Երևան

N 179-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 40-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի ներդրման մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածները և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 20-րդ, 21-րդ, 23-րդ և 31-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Արժեթղթերի գրանցման հայտարարագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 40-ը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի  դեկտեմբերի 5-ի ««Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը» հաստատելու մասին» թիվ 713-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ բաժինները և 9.1-1, 18.3-1, 18.3-2, 21.1-1, 31.1ա-1, 31.1ա-2 և 31.1ա-3 ձևերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ  օրը:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2007 թ. հունիսի 19
Երևան

 

Հավելված

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի հունիսի 12-ի
թիվ 179-Ն որոշմամբ

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  40

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱՍ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Բ Ա Ժ Ի Ն  I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գ Լ ՈՒ Խ  I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող թողարկողների (այդ թվում` հաշվետու թողարկողների) կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ` Կենտրոնական բանկ), ինչպես նաև ֆոնդային բորսա ներկայացվող գրանցման հայտարարագրի կառուցվածքն ու բովանդակությունը, հաշվետու թողարկողների կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, դրանց, ինչպես նաև այլ տեղեկությունների ներկայացման կարգն ու ժամկետները: Սույն կանոնակարգում վերջին երեք տարվա համար պահանջվող տեղեկություններ ներկայացնելու պարտավորությունը չի տարածվում այն թողարկողների վրա, որոնց գործունեության ժամկետը պակաս է երեք տարուց (տեղեկությունները ներկայացնելու օրվա դրությամբ): Տվյալ թողարկողները նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացված գործունեության ողջ ժամկետի համար:

2. Կենտրոնական բանկն իրավունք ունի հաշվետու թողարկողից կամ նրա պաշտոնատար անձանցից պահանջել հաշվետու թողարկողի վերաբերյալ բացատրագիր, տեղեկանք կամ այլ փաստաթուղթ, որն անհրաժեշտ է Կենտրոնական բանկի կողմից վերահսկողություն իրականացնելու նպատակով: Հաշվետու թողարկողը կամ նրա համապատասխան պաշտոնատար անձը պարտավոր է գրավոր ձևով Կենտրոնական բանկ ներկայացնել պահանջվող բացատրագիրը, տեղեկանքը և (կամ) փաստաթուղթը նշված պահանջը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե Կենտրոնական բանկի կողմից ներկայացման ավելի երկար ժամկետ սահմանված չէ:

3. Բաժնետոմսերով կամ պարտատոմսերով ամրագրված իրավունքներին համարժեք իրավունքներ տվող այլ արժեթղթերի թողարկման կամ գրանցման դեպքում հայտարարագրերի և հաշվետվությունների կազմման վրա տարածվում են համապատասխանաբար բաժնետոմսերի կամ պարտատոմսերի համար կիրառվող` սույն կանոնակարգով սահմանված պահանջները (ըստ կիրառելիության):

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը`

1) «Օրենք» նշանակում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

2) «Կառավարման մարմինը» օրենքով, այլ իրավական ակտերով, թողարկողի կանոնադրությամբ սահմանված և (կամ) կանոնադրությամբ նախատեսված կարգով ընտրված կամ նշանակված մարմինն է (մասնակիցների ընդհանուր ժողովը, տնօրենների խորհուրդը, գործադիր մարմինը, վերստուգիչ մարմինը և այլն).

3) «Կառավարմանը մասնակցող անձը» թողարկողի կառավարման մարմիններում ընդգրկված ընտրովի կամ նշանակովի անձինք են:

5. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն Օրենքում կիրառվող նշանակությունը:

 

ՄԱՍ II. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ

 

Բ Ա Ժ Ի Ն  II

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

6. Սույն կանոնակարգի 3-րդ, 4-րդ և 5-րդ բաժիններում նշված հայտարարագրերը Կենտրոնական բանկ են ներկայացվում թղթային կրիչով (1 օրինակ) և էլեկտրոնային տարբերակով: Էլեկտրոնային տարբերակով հայտարարագիրը ներկայացվում է էլեկտրոնային փոստով (առկայության դեպքում` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով), մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով: Հայտարարագրերը էլեկտրոնային փոստով (առկայության դեպքում` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով), մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով ներկայացնելիս, թողարկողին Կենտրոնական բանկի կողմից կոդ շնորհված լինելու դեպքում, ֆայլերը կոդավորվում են հետևյալ ձևով` XXXXX-XXX.xxx, որտեղ XXXXX-ը Կենտրոնական բանկի կողմից թողարկողին շնորհված կոդն է, XXX-ը հայտարարագիրը նույնականացնող տարբերանշանն է, xxx-ը` ֆայլի տեսակը: Հայտարարագրում ներառվող ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են պաշտպանված ֆայլերով` բացառությամբ այն դեպքերի, երբ ֆինանսական հաշվետվությունները կարող են ներկայացվել նաև այլ ձևերով` Կենտրոնական բանկի հետ նախնական համաձայնեցմամբ:

7. Սույն կանոնակարգի 3-րդ, 4-րդ և 5-րդ բաժիններում նշված հայտարարագրերի թղթային կրիչով օրինակը կարվում և վավերացվում է թողարկողի կամ օրենքով նախատեսված դեպքերում` այլ անձի կնիքով, լրացվում տպագրական եղանակով և համարակալվում է:

Եթե անհնար է հայտարարագրում ներառվող որևէ փաստաթուղթ ներկայացնել սույն կետի առաջին պարբերությանը համապատասխան, ապա անհրաժեշտ է հայտարարագրում ներառել դրա վերաշարադրված տարբերակը` «Իսկականի հետ ճիշտ է» նշագրումով:

8. Որպես լրացում ներկայացվող հայտարարագրերը (լրացումները) ներկայացվում են գրանցման հայտարարագրի ձևին, կառուցվածքին և ներկայացման պահանջներին համապատասխան և պարունակում են գրանցման հայտարարագրում ներառման ենթակա բոլոր տեղեկություններն ու փաստաթղթերը (բացառությամբ` հայտարարագրով նախկինում պատշաճ ներկայացված կից փաստաթղթերի):

9. Հայտարարագրում ներառվող այն տեղեկատվությունը, որը կարող է թողարկողի կողմից համարվել գաղտնի, Կենտրոնական բանկ է ներկայացվում Կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի ««Թողարկողների, հաշվետու թողարկողների բաժնային արժեթղթերի նշանակալից կամ խոշոր սեփականատերի և ղեկավարների կողմից գաղտնի համարվող տեղեկությունների և փաստաթղթերի ներկայացման կարգը» և «Գաղտնիությունը հարգելու մասին» դիմումի ձևը հաստատելու մասին» թիվ 80-Ն որոշման համաձայն:

Սույն գլխում նշվածից բացի այլ կերպ ներկայացված հայտարարագիրը (լրացումը) համարվում է չներկայացված:

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

10. Թողարկողը արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման ընթացքի և արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները Կենտրոնական բանկ է ներկայացնում համաձայն սույն կանոնակարգի հավելված 2-ով հաստատված ձևով` կատարելով համապատասխան նշագրում:

11. Հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային փոստով (առկայության դեպքում` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով), մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով, ինչպես նաև թղթային կրիչով` մեկ օրինակ, որը կնքվում (առկայության դեպքում) և ստորագրվում է թողարկողի կամ նրա լիազորված անձի կողմից:

 

Բ Ա Ժ Ի Ն  III

 

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

12. Բաժնետոմսերի գրանցման հայտարարագիրը կազմված է ազդագրից և ազդագրին կից ներկայացվող փաստաթղթերից:

13. Ազդագիրը կազմված է հետևյալ մասերից.

1) Տիտղոսաթերթ` համաձայն հավելված 1-ի.

2) Ամփոփաթերթ.

3) Թողարկվող բաժնետոմսերի վերաբերյալ տեղեկություններ.

4) Թողարկողի վերաբերյալ տեղեկություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

 

14. Ամփոփաթերթում հակիրճ ներկայացվում է ազդագրում ներառվող ամենաէական տեղեկատվությունը` առնվազն ներառելով հետևյալ տեղեկությունների հակիրճ նկարագրությունը.

1) Թողարկվող բաժնետոմսերի վերաբերյալ տեղեկություններ.

2) Թողարկողի վերաբերյալ տեղեկություններ.

ա. ընդհանուր տեղեկություններ.

բ. թողարկողի գործունեության վերաբերյալ տեղեկություններ.

գ. թողարկողի ֆինանսական վիճակը և գործունեության արդյունքները.

դ. թողարկողի կառավարման մարմինները և կառավարմանը մասնակցող անձինք.

ե. թողարկողի հետ փոխկապակցված անձինք, սեփականատերերը.

զ. թողարկողի թողարկած արժեթղթերի վերաբերյալ տեղեկություններ:

Ամփոփաթերթը շարադրվում է ազդագրի բնօրինակի լեզվով և բաղկացած է ոչ ավելի, քան 2500 բառից:

15. Ամփոփաթերթը պետք է պարունակի նախազգուշական դրույթներ առ այն, որ.

1) ամփոփաթերթը դիտվում է որպես ազդագրի ներածական համառոտ նկարագրություն.

2) ներդրողը առաջարկվող բաժնետոմսերում ներդրում անելու որոշումը կայացնելիս պետք է ընթերցի ամբողջ ազդագիրը.

3) ամփոփաթերթի կազմման համար պատասխանատու անձը պատասխանատվություն է կրում ամփոփաթերթում պարունակվող տեղեկատվության ոչ ամբողջական կամ ապակողմնորոշիչ լինելու համար (այդ թվում` թարգմանությանը վերաբերող մասով) միայն այն դեպքում, եթե այն ոչ ճշգրիտ, անհամատեղելի է ազդագրի մյուս մասերի հետ դիտարկելու դեպքում:

16. Ամփոփաթերթում նշվում է, թե ներդրողը ինչպես կարող է ձեռք բերել ազդագրին կից ներկայացվող փաստաթղթերը փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակով:

 

Գ Լ ՈՒ Խ  VII

 

ԹՈՂԱՐԿՎՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

17. Ազդագրի «Թողարկվող բաժնետոմսերի վերաբերյալ տեղեկություններ» բաժնում ներկայացվում են թողարկվող բաժնետոմսերի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

1) Ընդհանուր տեղեկություններ, մասնավորապես`

ա. բաժնետոմսերի դասը և ձևը (փաստաթղթային կամ ոչ փաստաթղթային).

բ. թողարկման (առաջարկի) ընդհանուր ծավալը, եթե թողարկման ծավալը չի նշվում, ապա նշվում է դրա հրապարակման ժամկետը, տեղաբաշխվող (վաճառվող) բաժնետոմսերի քանակը.

գ. մեկ բաժնետոմսի անվանական արժեքը, արժույթը.

դ. փոխարկելի բաժնետոմսերի տեղաբաշխման դեպքում նշվում են այն արժեթղթերը և դրանց սեփականատերերի իրավունքներն ու պարտականությունները, որոնց պետք է փոխարկվեն թողարկվող բաժնետոմսերը, փոխարկման ընթացակարգը.

ե. բաժնետոմսերի տեղաբաշխման կամ առաջարկի իրականացման սկիզբը և ավարտը կամ դրանց որոշման կարգը, ներառյալ` այդ ժամկետների հնարավոր փոփոխությունները.

զ. այն հանգամանքները, որոնց դեպքում բաժնետոմսերի առաջարկը, ինչպես նաև տեղաբաշխումը կարող է հետաձգվել կամ չեղյալ հայտարարվել, ինչպես նաև տեղաբաշխումը չեղյալ համարելու դեպքում ներդրողներին գումարները վերադարձնելու կարգը.

է. բաժնետոմսերի դիմաց վճարումների ժամկետը, չափը, պարբերականությունը, այն հաշիվները և բանկի անվանումները, որտեղ պետք է փոխանցվեն և կուտակվեն բաժնետոմսերի դիմաց վճարվող միջոցները.

ը. բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման մասին որոշման ընդունման ամսաթիվը, բաժնետոմսերի թողարկման մասին որոշումն ընդունող մարմնի անվանումը, իսկ եթե տեղաբաշխման մասին որոշում ընդունողը թողարկողի այլ մարմին է, ապա նաև վերջինիս անվանումը:

2) Բաժնետոմսերի գնի վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես`

ա. բաժնետոմսերի տեղաբաշխման գինը (առկայության դեպքում) կամ դրա որոշման կարգը, բաժնետոմսերի գնի հրապարակման կարգը (ամսաթիվը, տեղեկատվության աղբյուրը և այլն).

բ. եթե թողարկողի բաժնետերն ունի բաժնետոմսի գնման նախապատվության իրավունք, ապա այն գինը կամ դրա որոշման կարգը, որով բաժնետոմսերը տեղաբաշխվում են այդ բաժնետերերի միջև, այդ իրավունքի սահմանափակման կամ չկիրառման դեպքում պատճառների և հետևանքների նկարագրությունը:

3) Շահաբաժինների վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես` շահաբաժինների չափը կամ դրա որոշման կարգը, վճարման պայմանները (օրինակ` վճարման պարբերականությունը, այն վայրերն ու կազմակերպությունների անվանումները, որտեղ բաժնետոմսերի սեփականատերերը կարող են ստանալ իրենց շահաբաժինները, արտոնյալ բաժնետոմսերի ամրագրված շահաբաժինների չափը), շահաբաժնի ստացման իրավունքի սահմանափակումները, ինչպես նաև ոչ ռեզիդենտներին տրվող շահաբաժինների վճարման ընթացակարգը (առկայության դեպքում):

4) Տվյալ դասի և ձևի բաժնետոմսերի սեփականատերերի հիմնական իրավունքներն ու պարտականությունները, որոնք սահմանվում են թողարկողի կանոնադրությամբ և (կամ) թողարկման մասին որոշմամբ, մասնավորապես` բաժնետոմսերով հավաստվող ձայնի իրավունքի, նույն դասի բաժնետոմսերի բաժանորդագրման դեպքում արտոնությունների վերաբերյալ, բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունքի, թողարկողի շահույթի մեջ մասնակցության իրավունքի, լուծարման դեպքում մնացած գույքից բաժին ստանալու իրավունքի վերաբերյալ տեղեկություններ:

5) Սահմանափակումների վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես`

ա. բաժնետոմսերի թողարկման այն սահմանափակումները, որոնք սահմանված են թողարկողի կանոնադրությամբ կամ բաժնետոմսերի թողարկման մասին որոշմամբ (առկայության դեպքում), ինչպես նաև բաժնետոմսերում ներդրումներ կատարողների նկատմամբ սահմանված սահմանափակումները.

բ. բաժանորդագրությունների նվազագույն և առավելագույն մեծությունը (արտահայտված բաժնետոմսերի քանակով և ընդհանուր ծավալով):

6) Տեղեկություններ բաժնետոմսերի տեղաբաշխմանը մասնակցող անձանց և նրանց մասնակցության չափի վերաբերյալ, մասնավորապես` պայմանագրի (լիազորագրի) հիման վրա թողարկողի բաժնետոմսերը տեղաբաշխողի (անդերռայթեր) կազմակերպական-իրավական ձևերը, ֆիրմային անվանումները, գտնվելու վայրը, տեղաբաշխման եղանակները, թողարկողի ու այդ անձանց միջև կնքված պայմանագրի էական պայմաններն ու նրանց պարգևատրման պայմանները, ինչպես նաև նրանց կողմից առաջարկվող բաժնետոմսերի քանակը և գինը:

7) Բաժանորդագրությունների վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես`

ա. բաժանորդագրման իրավունքի իրականացման կարգը.

բ. այն ժամկետը (ներառյալ` կարգը), որի ընթացքում ներդրողները կարող են հետ կանչել իրենց բաժանորդագրությունները, բաժանորդագրման իրավունքի չիրականացման հետևանքները.

գ. այն հնարավոր դեպքերի նկարագրությունը, որոնց առկայության դեպքում բաժանորդագրությունների քանակը կարող է նվազեցվել թողարկողի կողմից, գումարի վերադարձման կարգը:

8) Տեղաբաշխված (տեղաբաշխվող) բաժնետոմսերից ստացվող բաժնետոմսերի սեփականատերերի եկամուտների հարկման կարգի ամբողջական և մանրամասն նկարագիրը:

9) Ֆոնդային բորսայում առևտրի թույլտվության վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես`

ա. նշել, թե արդյոք թողարկվող բաժնետոմսերը հետագայում նախատեսվում են ֆոնդային բորսայում ցուցակման, եթե այդ դասի բաժնետոմսերը արդեն ցուցակված չեն: Սույն դրույթի ներառումը թողարկողի համար թողարկվող արժեթղթերը հետագայում ֆոնդային բորսայում ցուցակելու պարտավորություն չի առաջացնում.

բ. այն բոլոր բորսաների անվանումները, դրանց գտնվելու վայրերը, կապի միջոցները, որտեղ արդեն շրջանառվում են թողարկողի նույն դասի բաժնետոմսերը.

գ. այն անձանց վերաբերյալ տեղեկություններ (առկայության դեպքում), որոնք թողարկողի հետ կնքել են պայմանագիր, համաձայն որի` նշված անձինք հանդիսանալու են շուկա ստեղծող (մարքեթ մեյքեր) երկրորդային շուկայում, պայմանագրի էական պայմանները:

10) Բաժնետոմսերի նկատմամբ իրավունքների և պարտավորությունների հաշվառումը և (կամ) գրանցումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ (կազմակերպական-իրավական ձևը, ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը և կապի այլ միջոցները)։

11) Նոր թողարկման իրականացման կանխատեսվող ամսաթիվը (եթե նախատեսվում է թողարկողի կողմից նաև այլ նոր թողարկում):

 

Գ Լ ՈՒ Խ  VIII

 

ԹՈՂԱՐԿՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

18. «Թողարկողի վերաբերյալ տեղեկություններ» մասը ներառում է հետևյալ բաժինները.

1) ընդհանուր տեղեկություններ.

2) թողարկողի գործունեության վերաբերյալ տեղեկություններ.

3) թողարկողի ֆինանսական վիճակը և գործունեության արդյունքները.

4) թողարկողի կառավարման մարմինները և կառավարմանը մասնակցող անձինք.

5) թողակողի հետ փոխկապակցված անձինք, սեփականատերերը.

6) թողարկողի թողարկած արժեթղթերի վերաբերյալ տեղեկություններ:

 

19. «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները.

1) Թողարկողի պատմությունը և զարգացումը, մասնավորապես`

ա. ֆիրմային անվանումը, առկայության դեպքում` դրա հապավումը (եթե թողարկողի կանոնադրությամբ տրված են թողարկողի ֆիրմային անվանման տարբերակներ այլ լեզուներով, նշվում են նաև դրանք).

բ. թողարկողի ստեղծման կազմակերպական-իրավական ձևը, եթե թողարկողի գործունեության ընթացքում փոփոխվել է նրա անվանումը կամ թողարկողը վերակազմակերպվել է, ապա նշվում են նաև նրա բոլոր անվանումները, կազմակերպական-իրավական ձևերը.

գ. թողարկողի առաջին գրանցման ամսաթիվը, գրանցման համարը և փաստացի գործունեություն իրականացնելու ժամկետը, գրանցման վայրը և գրանցող երկրի անվանումը:

2) Ֆինանսական և այլ խմբերի վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես` արդյունաբերական, բանկային, ֆինանսական խմբերի և միությունների անվանումները և գտնվելու վայրերը, որոնց մասն է կազմում թողարկողը:

3) Թողարկողի մասնաճյուղերը և ներկայացուցչությունները (անվանումները, գտնվելու վայրերը):

4) Թողարկողի աուդիտն իրականացնող անձինք, մասնավորապես`

ա. հայտարարագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա ընթացքում թողարկողի աուդիտն իրականացնող յուրաքանչյուր անձի անվանումը, գործունեության վայրը, կապի միջոցները (ներառյալ` որևէ մասնագիտացված անձի անդամակցությունը).

բ. հայտարարագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա ընթացքում թողարկողի աուդիտն իրականացրած անձանց կողմից աշխատանքից հրաժարման, վերընտրությանը չմասնակցելու, աշխատանքից այլ հիմքերով ազատման պատճառները:

5) Փորձագետների մասնագիտական կարծիքը և այլ անձանցից ստացված տեղեկությունները, մասնավորապես`

ա. թողարկողի փորձագետ կամ խորհրդատու հանդիսացող անձինք, որոնց մասնագիտական կարծիքն օգտագործվել է հայտարարագրում, դրանց գործունեության բնակության վայրը, մասնագիտությունը, առկայության դեպքում` թողարկողի կապիտալում մասնակցության չափը.

բ. եթե ազդագրում ներառված են այլ անձանցից ձեռք բերված տեղեկություններ, ապա ներառվում է հավաստիացում, որ տեղեկատվությունը ճշգրիտ է և չի պարունակում բացթողումներ, որը կապակողմնորոշի ներդրողին: Նշվում է նաև տեղեկատվության աղբյուրը:

6) Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը, կառուցվածքը (սովորական և արտոնյալ բաժնետոմսերի քանակը), մասնակիցների կողմից իրենց բաժնային արժեթղթերի դիմաց վճարման պարտավորությունների կատարման աստիճանը (տոկոսային արտահայտությամբ), կանոնադրական կապիտալի մեծացման մտադրությունների վերաբերյալ տեղեկություններ, հայտարարագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա համար կանոնադրական կապիտալի փոփոխությունները, ինչպես նաև չվճարված բաժնետոմսերի քանակը տարվա սկզբի և վերջի դրությամբ:

7) Թողարկողի կողմից թողարկված արժեթղթերի նկատմամբ առկա օպցիոնների վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես` նշվում են պայմանագրի (օպցիոնի) կողմերի (առանձին նշելով աշխատակիցների) անվանումները, պայմանագրի կնքման ամսաթիվը, մարման ամսաթիվը, առարկան (արժեթղթերի դասը), պայմանագրի գինը, օպցիոնի իրականացման կարգը:

8) Բաժնետերերի տարեկան և արտահերթ ժողովների հրավիրման կարգը:

 

20. «ԹՈՂԱՐԿՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները.

1) Ռիսկային գործոններ, որտեղ նկարագրվում են այն հիմնական գործոնները, որոնցով պայմանավորված է այս առաջարկի ընդունման հնարավոր բացասական հետևանքները և դրանց առաջացմանը նպաստող հնարավոր գործոնները (այդ թվում` թողարկողի իրականացրած գործունեության, վերջին շրջանում կատարված շահութաբեր գործառնությունների, ֆինանսական դրության, իրականացվող կամ իրականացվելիք գործունեության, բաժնային արժեթղթերի և դրանց փոխարկվող արժեթղթերի շուկային վերաբերող և այլ ռիսկային գործոնները), ինչպես նաև այդ ռիսկերի ի հայտ գալու հավանականությունը:

2) Թողարկողի հիմնական գործունեության նկարագիրը, մասնավորապես`

ա. հիմնական գործունեության նկարագիրը` հակիրճ արտացոլելով նաև թողարկողի համար առավել կարևոր գործունեության ոլորտների արդի վիճակները և դրանց զարգացման ընդհանուր միտումները.

բ. վաճառված ապրանքների կամ մատուցվող ծառայությունների հիմնական բնութագրիչների նկարագրությունը (գին, ծավալ և այլն) հայտարարագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա ընթացքում, նոր ապրանքների կամ ծառայությունների նկարագրությունը, դրանց հետ կապված զարգացման հեռանկարները: Եթե թողարկողը զբաղվում է բնական ռեսուրսների արդյունահանմամբ կամ վերամշակմամբ, ապա անհրաժեշտ է ներկայացնել բնական ռեսուրսի տեսակը, պաշարների կանխատեսվող չափը, գտնվելու վայրը, ինչպես նաև դրա օգտագործման իրավունքի ժամկետները.

գ. թողարկողի արտադրանքների սպառման (ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման) ներքին և արտաքին հիմնական շուկաների նկարագրությունը (մասնավորապես` տվյալ շուկայում թողարկողի բաժինը, ստացվող եկամտի չափը, ընդլայնման միտումները), թողարկողի արտադրանքի իրացման հիմնական մեթոդները (օրինակ` երկարաժամկետ, կարճաժամկետ պայմանագրերի, պատահական պայմանագրերի, սեփական առաքման ցանցի, միջնորդ կազմակերպությունների, ապրանքային ֆոնդային բորսայի և այլ միջոցներով), խոշոր սպառողների անվանումները, մասնաբաժինը (տոկոսային արտահայտությամբ) թողարկողի հասույթում.

դ. թողարկողի հիմնական մրցակիցները, նրանց բաժինը շուկայում` ըստ գործունեության առանձին տեսակների (հնարավորության դեպքում), ապագայում նոր մրցակիցներ ի հայտ գալու վերաբերյալ տեղեկություններ (հայտնի լինելու դեպքում).

ե. թողարկողի այն մատակարարները, որոնց բաժին է ընկնում ապրանքանյութական արժեքների (դրամական արտահայտությամբ) ընդհանուր մատակարարման 10 տոկոսից ավելին, նրանց բաժինը մատակարարման ընդհանուր ծավալում, ընդհանուր մատակարարման մեջ ներմուծման տոկոսային մասը.

զ. թողարկողի կողմից կնքված պայմանագրերը, մասնավորապես` գործողության մեջ գտնվող, ինչպես նաև հայտարարագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա ընթացքում թողարկողի կնքած այն պայմանագրերի պայմանները (անձի անվանումը, ում հետ կնքվել է պայմանագիրը, պայմանագրի առարկան, գինը, գործողության ժամկետը), որոնց գինը գերազանցում է նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը.

է. թողարկողի գործունեության իրականացման հատուկ թույլտվությունների (լիցենզիաների), արտոնագրերի (պատենտների), ապրանքանիշերի վերաբերյալ տեղեկություններ` նշելով գործունեության համապատասխան տեսակները, տրման ամսաթվերը, գործողությունների ժամկետները.

ը. հետազոտությունները և զարգացման ուղղությունները, մասնավորապես` հայտարարագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա ընթացքում թողարկողի կողմից հետազոտական և զարգացման աշխատանքներին ուղղված քաղաքականությունը (էական լինելու դեպքում), ներառյալ` դրանց ուղղված ծախսերի մեծությունը:

3) Թողարկողի հիմնական և ոչ հիմնական գործունեության մեջ ներգրավված գույքը (շենքեր, շինություններ, հողատարածք և այլն), մասնավորապես` ներկայացվում են դրանց գտնվելու վայրը, տարածքի մեծությունը և օգտագործման նպատակը, ներկայացվում են նաև սարքերը, սարքավորումները, տեխնիկան և այլն, մասնավորապես, նշվում է արժեքը, հաշվեկշռում դրանց ընդհանուր մեծության տոկոսային մասը: Եթե որևէ գույք կամ սարքավորում ընկերությանը սեփականության իրավունքով չի պատկանում, կամ նրա նկատմամբ սեփականության իրավունքը սահմանափակված է (օրինակ` եթե գույքը գրավ է դրված), ապա համառոտ ներկայացվում են այդ գույքի օգտագործման պայմանները և (կամ) օգտագործման սահմանափակումների բնույթը:

4) Ներդրումների վերաբերյալ տեղեկություններ (մասնավորապես` գույքի, մեքենաների, սարքավորումների, համակարգչային ծրագրերի և այլնի ձեռքբերում, ֆինանսական ակտիվներում ներդրումներ), մասնավորապես`

ա. հայտարարագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարիների համար ներդրումների նկարագրությունը.

բ. ներդրումները, որոնք ընթացքի մեջ են, ներառյալ` տարածքային տեղաբաշխումը (ներքին, օտարերկրյա) և ֆինանսավորման աղբյուրները (ներքին, արտաքին):

5) Այն անձանց անվանացանկը, որտեղ թողարկողը, ներառյալ նրա դուստր ընկերությունները, բաժնային արժեթղթերի նշանակալից կամ խոշոր սեփականատեր են, մասնավորապես` նշվում է անձի ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, թողարկողին (թողարկողի դուստրին) պատկանող բաժնային արժեթղթերի քանակը (տոկոսային արտահայտությամբ) և մասնակցության չափը:

6) Թողարկողի աշխատողները, հատկացումներ, մասնավորապես`

ա. հայտարարագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա համար յուրաքանչյուր տարվա վերջի դրությամբ կամ յուրաքանչյուր տարվա համար աշխատողների միջին թվաքանակը.

բ. աշխատակիցներին պատկանող թողարկողի բաժնետոմսերի վերաբերյալ տեղեկություններ (մասնավորապես` բաժնետոմսերի դասը, ընդհանուր տոկոսային մասը բաժնետոմսերի ընդհանուր ծավալում (յուրաքանչյուր դասի համար` առանձին)).

գ. այն ծրագրերի կամ համաձայնությունների մասին, որոնցով նախատեսվում է աշխատողների մասնակցությունը թողարկողի կապիտալում.

դ. տեղեկություններ այն անձանց մասին, որոնց` վերջին 3 ավարտված ֆինանսական տարվա ընթացքում թողարկողի կողմից սահմանված տարեկան վարձատրությունը գերազանցում է նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը (անունը, ազգանունը, պաշտոնը, վճարված աշխատավարձի պարգևատրումների, ինչպես նաև այլ վճարումների չափը (առանձին նշելով կոնկրետ վճարման գծով գումարի չափը) և ընդհանուր գումարը.

ե. տեղեկություններ հայտարարագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 ավարտված ֆինանսական տարվա ընթացքում թողարկողի սահմանած պարգևավճարների, շահույթի բաշխման համաձայնությունների վերաբերյալ: Նշվում են այդ անձանց անվանումը, պարգևավճարների և շահույթի բաշխման համաձայնության չափը (առանձին նշվում է կոնկրետ վճարման գծով գումարի չափը) և ընդհանուր գումարը:

7) Հարկային արտոնությունները, որոնցից օգտվում է թողարկողը (օրենքներով և (կամ) այլ իրավական ակտերով), կամ որոնք սահմանվել են հատուկ տվյալ թողարկողի համար:

8) Դատական և իրավական ընթացակարգը, մասնավորապես` հայտարարագրի գրանցման ներկայացմանը նախորդող 12 ամսվա ընթացքում թողարկողի նկատմամբ դատարանի, պետական մարմինների կողմից կիրառված պատասխանատվության միջոցների (վարչական, քաղաքացիաիրավական) մասին: Նշվում են թողարկողին պատասխանատվության ենթարկելու հիմքերը (պատճառները), տեսակն ու չափը, ինչպես նաև հայտարարագրի` գրանցման ներկայացնելու պահի դրությամբ դրա կատարման աստիճանը: Ներկայացվում են նաև թողարկողի դեմ ցանկացած սնանկության (անվճարունակության) կամ լուծարային վարույթի կիրառման նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկություններ:

9) Փոխկապակցված գործարքների վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես` նկարագրել այն գործարքները (գործարքի առարկան, կատարման ամսաթիվը, գործարքի արժեքը, կողմերի անվանումը (անունը, ազգանունը), գործարքների ընդհանուր մասնաբաժինը թողարկողի եկամուտների ընդհանուր մեծության մեջ), որոնք իրականացվել են (վերջին տարվա համար) կամ նախատեսվում են իրականացվել թողարկողի կառավարմանը մասնակցող անձանց, բաժնային արժեթղթերի խոշոր և նշանակալից սեփականատերերի կամ նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև թողարկողի հետ փոխկապակցված անձանց հետ, և որոնց արժեքը կազմում է թողարկողի ակտիվների հաշվեկշռային արժեքի 1 և ավելի տոկոսը և (կամ) գերազանցում է 2 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը:

10) Թողարկողի նախատեսվող գործունեությունը և հեռանկարները, մասնավորապես`

ա. թողարկողի ապագա գործունեության նկարագրությունը.

բ. նախատեսվող եկամուտների աղբյուրների առնչությամբ թողարկողի ծրագրերի հակիրճ նկարագրությունը.

գ. ապագա գործունեության իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների չափը.

դ. նոր արտադրության կազմակերպման, արտադրության ընդլայնման կամ կրճատման, նոր արտադրատեսակների մշակման, հիմնական միջոցների արդիականացման և վերակառուցման, գործունեության ուղղվածության հնարավոր փոփոխության հետ կապված ծրագրերը.

ե. նախատեսվող գիտահետազոտական, զարգացման ուղղությունները, նոր ապրանքների, ծառայությունների և տեխնոլոգիաների ներդրման ու կատարելագործման հետ կապված աշխատանքները:

 

21. «ԹՈՂԱՐԿՈՂԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները.

1) ֆինանսական հաշվետվություններ, մասնավորապես` ազդագրում ներառվում են թողարկողի (բացառությամբ այն անձանց, որոնք Կենտրոնական բանկ են ներկայացնում ֆինանսական հաշվետվություններ օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով) ֆինանսական հաշվետվությունները` կազմված Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված` կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանին, տարեկան և միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների ձևերին, այդ ձևերը լրացնելու հրահանգին և սույն կանոնին համապատասխան: Այն անձինք, որոնք Կենտրոնական բանկ են ներկայացնում ֆինանսական հաշվետվություններ օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են Կենտրոնական բանկի սահմանած հաշվային պլանին, տարեկան և միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների ձևերին, այդ ձևերը լրացնելու հրահանգներին և սույն կետին համապատասխան: Ֆինանսական հաշվետվությունները կարող են կազմվել նաև այլ ձևերով` նախապես համաձայնեցնելով Կենտրոնական բանկի հետ: Ֆինանսական հաշվետվություններում թողարկողը կարող է չներառել այն հոդվածները (տողերը), որոնցում տեղեկություններ կամ մնացորդներ չկան` պահպանելով հոդվածների (տողերի) սահմանված հերթականությունը և համարակալումը: Թողարկողները նշված ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են հետևյալ կարգով`

ա. հայտարարագրերում ներառում են հայտարարագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա տարեկան (անկախ աուդիտորական եզրակացությամբ) և ընթացիկ տարվա եռամսյակային այն ֆինանսական հաշվետվությունները, որոնց ներկայացման ժամկետը լրացել է` համաձայն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգի, բացառությամբ, եթե որոշակի խմբի թողարկողների համար օրենքով և դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով ներկայացման ավելի վաղ ժամկետ սահմանված չէ.

բ. հայտարարագրի ներկայացման պահին նախորդող տարվա տարեկան ֆինանսական հաշվետվության ներկայացման ժամկետը լրացած չլինելու դեպքում, ներկայացվում են այդ տարվա եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները.

գ. այն թողարկողները, որոնց գործունեության ժամանակահատվածը հայտարարագրի ներկայացման պահի դրությամբ պակաս է «ա» պարբերությամբ սահմանված հաշվետու ժամանակահատվածից, ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են` ելնելով «ա» պարբերության դրույթներն առավելագույնս պահպանելու սկզբունքից։

2) Ֆինանսական վիճակի, գործունեության արդյունքների փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես` հայտարարագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա համար (յուրաքանչյուր տարվա համար` առանձին) զուտ շահույթի և վնասի մեծությունը (տոկոսային արտահայտությամբ), ակտիվների եկամտաբերությունը և այլն, ներառյալ` փոփոխությունների պատճառները: Սույն կետում ներառվող տեղեկությունները ներկայացվում են այնքանով, որքանով ընդգրկված չեն ազդագրի այլ մասերում:

3) Կապիտալ ռեսուրսները, մասնավորապես`

ա. թողարկողի պարտավորությունների կառուցվածքի (այդ թվում` կրեդիտորական պարտքերի) համառոտ նկարագիրը, դրանց առաջացման հիմքերը, տեսակարար կշիռը ընդհանուր կրեդիտորական պարտքերի կառուցվածքում և կատարման հնարավորության աստիճանը.

բ. սեփական կապիտալի աճի կամ նվազման հայտնի և էական միտումները:

4) Շահույթի կանխատեսումը և գնահատումը, մասնավորապես`

ա. այն հիմնարար սկզբունքների կամ վարկածների նկարագիրը, որոնց հիման վրա իրականացվել է շահույթի կանխատեսումը կամ գնահատումը.

բ. տարանջատված նկարագրվում են այն գործոնները, որոնց վրա թողարկողի կառավարման մարմինները ազդելու հնարավորություն ունեն և այն գործոնները, որոնց վրա ազդելու այդպիսի հնարավորությունը բացակայում է, ընդ որում, նկարագրությունը պետք է շարադրվի ներդրողի համար մատչելի լեզվով.

գ. դրույթ հետևյալ բովանդակությամբ` «Սույն կետում նշված տեղեկությունները ընդամենը կանխատեսումներ են և ներդրումային որոշումներ կայացնելիս չպետք է հիմնվել դրանց վրա».

դ. եթե թողարկողը նախկինում իրականացրել է շահույթի կանխատեսում կամ գնահատում, որի իրականացման ժամկետը դեռ չի ավարտվել, և եթե թողարկողը կարծում է, որ այն դեռևս համապատասխանում է ներկա կանխատեսումներին, ապա նշվում է դրույթ այդ մասին, հակառակ դեպքում հիմնավորվում է կանխատեսումների անհամապատասխանությունը: Շահույթի կանխատեսումը կամ գնահատումը պետք է համադրելի լինի վերջին 3 տարվա ընթացքում թողարկողի իրականացրած կանխատեսումների կամ գնահատումների հետ:

 

22. «ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները.

1) ընդհանուր տեղեկություններ կառավարման մարմինների վերաբերյալ, մասնավորապես`

ա. կառավարման մարմինների սխեմատիկ կառուցվածքը, թողարկողի կանոնադրությամբ վերապահված իրավասությունները.

բ. թողարկողի կառավարմանը մասնակցող յուրաքանչյուր անձի անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը), գործունեության ոլորտը (մասնագիտությունը), վերջին 3 տարվա ընթացքում իրականացրած գործունեության ոլորտը (զբաղեցրած ղեկավար պաշտոնները), այդ թվում` նշելով այն կազմակերպությունների անվանումները, որտեղ այդ անձը ղեկավար պաշտոն է զբաղեցրել (զբաղեցնում), թողարկողի կողմից տվյալ անձին հայտարարագիրը գրանցման ներկայացնելու պահին նախորդող 3 տարվա ընթացքում տրված վարձատրությունները, տվյալ անձին պատկանող թողարկողի բաժնային արժեթղթերի քանակը (տոկոսային արտահայտությամբ), տվյալ անձի նշանակալից մասնակցությունն այլ (ոչ ռեզիդենտների համար` Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ գործող թողարկողների) բաժնային արժեթղթերում (առանձին նշելով արժեթղթերի դասերը, դրանք թողարկողների անվանումները և տվյալ անձին պատկանող բաժնային արժեթղթերի քանակը (տոկոսային արտահայտությամբ)): Համառոտ նկարագրել բոլոր պայմանագրերը (համաձայնագրերը) կամ որոշումները, որոնց համաձայն` տվյալ անձը հանդիսանում է թողարկողի կառավարմանը մասնակցող անձ, նրա գործողությունների լիազորության ժամկետները.

գ. հայտարարագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա ընթացքում կառավարմանը մասնակցող անձի դեմ սնանկացման (անվճարունակության) միջնորդությունների ներկայացման, ինչպես նաև դատարանի որոշման (դատավճռի) հիման վրա կամ պետական որևէ մարմնի կողմից նրա նկատմամբ պատասխանատվության միջոցի կիրառման հիմքերը (պատճառները) և հետևանքները.

դ. կառավարմանը մասնակցող անձանց միջև ազգակցական կապի բնույթը (ընտանիքի անդամներ, անձի կամ նրա ամուսնու հայր, մայր, քույր, եղբայր կամ նրանց ամուսիններ).

ե. ցանկացած շահերի բախում թողարկողի և թողարկողի կառավարմանը մասնակցող անձանց միջև, շահերի բախման բացակայության դեպքում նշվում է այդ մասին դրույթ:

 

23. «ԹՈՂԱՐԿՈՂԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ԹՈՂԱՐԿՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԸ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները.

1) թողարկողի հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես`

ա. փոխկապակցված անձ հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, վերջին 3 տարվա ընթացքում թողարկողի կառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոնները` նշելով պաշտոնը և այդ անձին պատկանող թողարկողի բաժնային արժեթղթերի քանակը (տոկոսային արտահայտությամբ).

բ. փոխկապակցված անձ հանդիսացող իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, տվյալ իրավաբանական անձի գործադիր (կոլեգիալ) մարմնի և տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) այն անդամների անունները, ազգանունները, որոնք վերջին 3 տարվա ընթացքում թողարկողի կառավարման մարմիններում պաշտոն են զբաղեցրել (զբաղեցնում են) կամ թողարկողի բաժնային արժեթղթերում մասնակցություն են ունեցել (ունեն)` նշելով զբաղեցրած բոլոր պաշտոնները և այդ անձանց պատկանող թողարկողի և(կամ) տվյալ իրավաբանական անձի բաժնային արժեթղթերի քանակը (տոկոսային արտահայտությամբ)։

Եթե անձը փոխկապակցված անձ է դարձել Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի «Փոխկապակցված անձ» սահմանման «բ» պարբերության համաձայն, ապա ներկայացվում է նաև փոխկապակցված անձի կառավարմանը մասնակցող անձանց, ինչպես նաև այդ անձանց և թողարկողի կառավարմանը մասնակցող անձանց միջև ազգակցական կապերի բնույթը, իսկ եթե փոխկապակցված անձ է դարձել «գ» և «դ» պարբերությունների համաձայն, ապա համառոտ նկարագրվում են փոխկապակցված անձի կողմից թողարկողի որոշումները կանխորոշելու փաստացի հնարավորությունները, պայմանագրի այն կետերը, որոնք հնարավորություն են տալիս կանխորոշելու նման որոշումները կամ ընդհանուր տնտեսական շահերի բացատրությունը, որի համաձայն գործում է տվյալ անձը։

2) Թողարկողի նշանակալից, բայց ոչ խոշոր սեփականատերերի վերաբերյալ, մասնավորապես`

ա. նշանակալից սեփականատեր հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, վերջին 3 տարվա ընթացքում թողարկողի կառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոնները` նշելով պաշտոնը և այդ անձին պատկանող թողարկողի բաժնային արժեթղթերի քանակը (տոկոսային արտահայտությամբ).

բ. նշանակալից սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, տվյալ իրավաբանական անձի գործադիր (կոլեգիալ) մարմնի և տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) այն անդամների անունները, ազգանունները, որոնք վերջին 3 տարվա ընթացքում թողարկողի կառավարման մարմիններում պաշտոն են զբաղեցրել (զբաղեցնում են) կամ թողարկողի բաժնային արժեթղթերում մասնակցություն են ունեցել (ունեն)` նշելով զբաղեցրած բոլոր պաշտոնները և այդ անձանց պատկանող թողարկողի և(կամ) տվյալ իրավաբանական անձի բաժնային արժեթղթերի քանակը (տոկոսային արտահայտությամբ):

 

24. «ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները.

1) արժեթղթի դասը և ձևը (փաստաթղթային կամ ոչ փաստաթղթային).

2) յուրաքանչյուր ձևի, դասի արժեթղթերի գրանցման համարները, տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում).

3) արդյոք արժեթուղթը ցուցակված է, թե ոչ, ցուցակված լինելու դեպքում` ցուցակող բորսայի անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցները.

4) յուրաքանչյուր դասի արժեթղթի համար թողարկված կամ տեղաբաշխված արժեթղթերի ընդհանուր ծավալը և արժեթղթերի քանակը.

5) արժեթղթերի մարման ժամկետները (առկայության դեպքում).

6) տվյալ դասի և ձևի արժեթղթերի սեփականատերերի հիմնական իրավունքները և պարտականությունները.

7) գրանցվող (գրանցված) արժեթղթերի յուրաքանչյուր դասի համար եկամուտների (շահաբաժինների) վճարման պայմանները և չափը` ավարտված վերջին 2 ֆինանսական տարիների համար: Մանրամասն նկարագրել այն դեպքերը, երբ արժեթղթերի դիմաց վճարումները սահմանափակվել են կամ կարող են սահմանափակվել: Առանձին նշել.

ա. շահույթի առկայության պարագայում եկամուտների (շահաբաժինների) չվճարման դեպքերը և չվճարման պատճառները.

բ. միջանկյալ եկամուտների չափը, եթե ընթացիկ տարում թողարկողը միջանկյալ վճարումներ է իրականացրել.

8) արժեթղթերի մասին շուկայական տեղեկություններ, մասնավորապես, եթե թողարկողի արժեթղթերի վաճառքը կատարվում է ֆոնդային բորսայում, ապա նշվում են թողարկողին հայտնի` դրանց վաճառքի ամենաբարձր և ամենացածր գները վերջին երկու ֆինանսական տարիների համար.

9) համառոտ նկարագրություն թողարկված արժեթղթերի փոխարկման, բաժանման, համախմբման, ձեռքբերման, հետգնման դեպքերի և պատճառների, ժամկետների, ինչպես նաև դրանց արդյունքների վերաբերյալ:

 

Գ Լ ՈՒ Խ  IX

 

ԱԶԴԱԳՐԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

25. Ազդագրին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

1) բաժնետոմսերի թողարկմանն առնչվող առավելագույնը 3 տարի վաղեմության ժամկետ ունեցող որոշումները և պայմանագրերը կամ դրանց պատճենները, այդ թվում`

ա. թողարկողի կանոնադրության պատճենը.

բ. թողարկողի պետական գրանցման վկայականի պատճենը.

գ. բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման մասին որոշման արձանագրության պատճենը.

ե. թողարկողի բաժնետոմսերով նախատեսված պարտավորությունները կամ դրանց մի մասը երաշխավորող անձի (առկայության դեպքում) կողմից տրված երաշխավորագրի պատճենը.

զ. հայտարարագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտի եզրակացության պատճենները.

է. այն պայմանագրերի պատճենները, որոնք թողարկողը կնքել է արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձի (այդ թվում` Կենտրոնական դեպոզիտարիայի) հետ.

ը. հաշվետու թողարկող չհանդիսացող փոխկապակցված անձանց գրավոր համաձայնությունն իրենց մասին տեղեկությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու մասին.

թ. բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման ծախսերի նախահաշիվը (թողարկվող բաժնետոմսերի համար).

ժ. հայտարարագրում օգտագործվող կամ այդ նպատակով ստացած որևէ անձի (հաշվապահի, գնահատողի, խորհրդատուի կամ այլ փորձագետի) ստորագրված մասնագիտական կարծիքը և այդ կարծիքն օգտագործելու մասին գրավոր համաձայնությունը.

ժա. պետական տուրքի անդորրագիրը.

ժբ. այլ փաստաթղթեր (թողարկողի հայեցողությամբ):

 

Բ Ա Ժ Ի Ն  IV

 

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

Գ Լ ՈՒ Խ  X

 

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

26. Պարտատոմսերի գրանցման հայտարարագիրը կազմված է ազդագրից և ազդագրին կից ներկայացվող փաստաթղթերից:

27. Ազդագիրը կազմված է հետևյալ մասերից.

1) Տիտղոսաթերթ` համաձայն հավելված 1-ի.

2) Ամփոփաթերթ.

3) Թողարկվող պարտատոմսերի վերաբերյալ տեղեկություններ.

4) Թողարկողի վերաբերյալ տեղեկություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  XI

 

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

 

28. Ամփոփաթերթում հակիրճ ներկայացվում է ազդագրում ներառվող ամենաէական տեղեկատվությունը` առնվազն ներառելով հետևյալ տեղեկությունները.

1) Թողարկվող պարտատոմսերի վերաբերյալ տեղեկություններ.

2) Թողարկողի վերաբերյալ տեղեկություններ.

ա. ընդհանուր տեղեկություններ.

բ. թողարկողի գործունեության վերաբերյալ տեղեկություններ.

գ. թողարկողի ֆինանսական վիճակը և գործունեության արդյունքները.

դ. թողարկողի կառավարման մարմինները և կառավարմանը մասնակցող անձինք.

ե. թողակողի հետ փոխկապակցված անձինք, սեփականատերերը.

զ. թողարկողի թողարկած արժեթղթերի վերաբերյալ տեղեկություններ:

Ամփոփաթերթը շարադրվում է ազդագրի բնօրինակի լեզվով և բաղկացած է ոչ ավելի, քան 2500 բառից:

29. Ամփոփաթերթը պետք է պարունակի նախազգուշական դրույթներ առ այն, որ`

1) ամփոփաթերթը դիտվում է որպես ազդագրի ներածական համառոտ նկարագրություն.

2) ներդրողը առաջարկվող պարտատոմսերում ներդրում անելու որոշումը կայացնելիս պետք է ընթերցի ամբողջ ազդագիրը.

3) ամփոփաթերթի կազմման համար պատասխանատու անձը պատասխանատվություն է կրում ամփոփաթերթում պարունակվող տեղեկատվության ոչ ամբողջական կամ ապակողմնորոշիչ լինելու համար (այդ թվում` թարգմանությանը վերաբերող մասով) միայն այն դեպքում, եթե այն ոչ ճշգրիտ, անհամատեղելի է ազդագրի մյուս մասերի հետ դիտարկելու դեպքում:

30. Ամփոփաթերթում նշվում է, թե ներդրողը ինչպես կարող է ձեռք բերել ազդագրին կից ներկայացվող փաստաթղթերը` փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակով:

 

Գ Լ ՈՒ Խ  XII

 

ԹՈՂԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

31. Ազդագրի «Թողարկվող պարտատոմսերի վերաբերյալ տեղեկություններ» բաժնում ներկայացվում են թողարկվող պարտատոմսերի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

1) Ընդհանուր տեղեկություններ, մասնավորապես`

ա. պարտատոմսերի դասը և ձևը (փաստաթղթային կամ ոչ փաստաթղթային),

բ. թողարկման (առաջարկի) ընդհանուր ծավալը, եթե թողարկման ծավալը չի նշվում, ապա նշվում է դրա հրապարակման ժամկետը, տեղաբաշխվող (վաճառվող) պարտատոմսերի քանակը.

գ. մեկ պարտատոմսի անվանական արժեքը, արժույթը.

դ. փոխարկելի պարտատոմսերի տեղաբաշխման դեպքում նշվում են այն արժեթղթերը և դրանց սեփականատերերի իրավունքներն ու պարտականությունները, որոնց պետք է փոխարկվեն թողարկվող պարտատոմսերը, փոխարկման ընթացակարգը.

ե. պարտատոմսերի տեղաբաշխման կամ առաջարկի իրականացման սկիզբը և ավարտը կամ դրանց որոշման կարգը, ներառյալ` այդ ժամկետների հնարավոր փոփոխությունները.

զ. այն հանգամանքները, որոնց դեպքում պարտատոմսերի առաջարկը, ինչպես նաև տեղաբաշխումը կարող է հետաձգվել կամ չեղյալ հայտարարվել, ինչպես նաև տեղաբաշխումը չեղյալ համարելու դեպքում ներդրողներին գումարների վերադարձման կարգը.

է. պարտատոմսերի դիմաց վճարումների ժամկետը, չափը, պարբերականությունը, այն հաշիվները և բանկի անվանումները, որտեղ պետք է փոխանցվեն և կուտակվեն պարտատոմսերի դիմաց վճարվող միջոցները.

ը. պարտատոմսերի մարման, ներառյալ, եթե նախատեսվում է վաղաժամկետ մարում, վաղաժամկետ մարման պայմանները.

թ. ապահովված պարտատոմսերի դեպքում ապահովման միջոցի վերաբերյալ տեղեկություններ.

ժ. պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման մասին որոշման ընդունման ամսաթիվը, պարտատոմսերի թողարկման մասին որոշումն ընդունող մարմնի անվանումը, իսկ եթե տեղաբաշխման մասին որոշում ընդունողը թողարկողի այլ մարմին է, ապա` նաև վերջինիս անվանումը:

2) Պարտատոմսերի գնի վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես` պարտատոմսերի տեղաբաշխման գինը (առկայության դեպքում) կամ դրա որոշման կարգը, պարտատոմսերի գնի հրապարակման կարգը (ամսաթիվը, տեղեկատվության աղբյուրը և այլն):

3) Պարտատոմսերից ստացվող եկամուտների վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես` եկամուտների չափը կամ դրա որոշման կարգը, վճարման պայմանները (վճարման պարբերականությունը, այն վայրերն ու կազմակերպությունների անվանումները, որտեղ պարտատոմսերի սեփականատերերը կարող են ստանալ իրենց եկամուտները), ինչպես նաև ոչ ռեզիդենտներին տրվող եկամուտների վճարման ընթացակարգը (առկայության դեպքում):

4) Սահմանափակումների վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես`

ա. պարտատոմսերի թողարկման այն սահմանափակումները, որոնք սահմանված են թողարկողի կանոնադրությամբ կամ պարտատոմսերի թողարկման մասին որոշմամբ (առկայության դեպքում), ինչպես նաև պարտատոմսերում ներդրումներ կատարողների նկատմամբ սահմանված սահմանափակումները,

բ. բաժանորդագրությունների նվազագույն և առավելագույն մեծությունը (արտահայտված պարտատոմսերի քանակով կամ ընդհանուր ծավալով):

5) Տեղեկություններ պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցող անձանց և նրանց մասնակցության չափի վերաբերյալ, մասնավորապես` պայմանագրի (լիազորագրի) հիման վրա թողարկողի պարտատոմսերը տեղաբաշխողի (անդերռայթերի) կազմակերպական-իրավական ձևերը, ֆիրմային անվանումները, գտնվելու վայրը, տեղաբաշխման եղանակները, թողարկողի ու այդ անձանց միջև կնքված պայմանագրի էական պայմաններն ու նրանց պարգևատրման պայմանները, ինչպես նաև նրանց կողմից առաջարկվող պարտատոմսերի քանակը և գինը:

6) Բաժանորդագրությունների վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես`

ա. բաժանորդագրման իրավունքի իրականացման կարգը.

բ. այն ժամկետը, որի ընթացքում ներդրողները կարող են հետ կանչել իրենց բաժանորդագրությունները, բաժանորդագրման իրավունքի չիրականացման հետևանքները.

գ. այն հնարավոր դեպքերի նկարագրությունը, որոնց առկայության դեպքում բաժանորդագրությունների քանակը կարող է նվազեցվել բաժանորդագրված անձանց կողմից, վճարված գումարի վերադարձման կարգը:

7) Տեղաբաշխված (տեղաբաշխվող) պարտատոմսերից ստացվող սեփականատերերի եկամուտների հարկման կարգի ամբողջական և մանրամասն նկարագիրը:

8) Պարտատոմսերի սեփականատերերի հիմնական իրավունքները (ներառյալ իրավունքների իրականացման կարգը):

9) Այն կազմակերպությունների կազմակերպական-իրավական ձևը, ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը, դրա փոստային հասցեն և կապի այլ միջոցները, որոնք իրականացնում են պարտատոմսերի նկատմամբ իրավունքների և պարտավորությունների հաշվառումը և (կամ) գրանցումը:

 

Գ Լ ՈՒ Խ  XIII

 

ԹՈՂԱՐԿՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

32. «Թողարկողի վերաբերյալ տեղեկություններ» մասը ներառում է հետևյալ բաժինները.

1) ընդհանուր տեղեկություններ.

2) թողարկողի գործունեության վերաբերյալ տեղեկություններ.

3) թողարկողի ֆինանսական վիճակը և գործունեության արդյունքները.

4) թողարկողի կառավարման մարմինները և կառավարմանը մասնակցող անձինք.

5) թողակողի հետ փոխկապակցված անձինք, սեփականատերերը.

6) թողարկողի թողարկած արժեթղթերի վերաբերյալ տեղեկություններ:

 

33. «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները.

1) Թողարկողի պատմությունը և զարգացումը, մասնավորապես`

ա. ֆիրմային անվանումը, առկայության դեպքում` դրա հապավումը (եթե թողարկողի կանոնադրությամբ տրված են թողարկողի ֆիրմային անվանման տարբերակներ այլ լեզուներով, նշվում են նաև դրանք).

բ. թողարկողի ստեղծման կազմակերպական-իրավական ձևը, եթե թողարկողի գործունեության ընթացքում փոփոխվել է նրա անվանումը, կամ թողարկողը վերակազմակերպվել է, ապա նշվում են նաև նրա բոլոր անվանումները, կազմակերպական-իրավական ձևերը.

գ. թողարկողի առաջին գրանցման ամսաթիվը, գրանցման համարը և փաստացի գործունեություն իրականացնելու ժամկետը, գրանցման վայրը և գրանցող երկրի անվանումը։

2) Ֆինանսական և այլ խմբերի վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես` արդյունաբերական, բանկային, ֆինանսական խմբերի և միությունների անվանումները և գտնվելու վայրերը, որոնց մասն է կազմում թողարկողը:

3) Թողարկողի աուդիտն իրականացնող անձինք, մասնավորապես`

ա. հայտարարագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա ընթացքում թողարկողի աուդիտն իրականացնող յուրաքանչյուր անձի անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցները (ներառյալ` որևէ մասնագիտացված անձի անդամակցությունը).

բ. հայտարարագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա ընթացքում թողարկողի աուդիտն իրականացրած անձանց կողմից աշխատանքից հրաժարման, վերընտրությանը չմասնակցելու, աշխատանքից ազատման այլ պատճառները:

4) Փորձագետների մասնագիտական կարծիքը և այլ անձանցից ստացված տեղեկությունները, մասնավորապես`

ա. թողարկողի փորձագետ կամ խորհրդատու հանդիսացող անձինք, որոնց մասնագիտական կարծիքն օգտագործվել է հայտարարագրում, դրանց գործունեության վայրը, մասնագիտությունը, առկայության դեպքում` թողարկողի կապիտալում մասնակցության չափը.

բ. եթե ազդագրում ներառված են այլ անձանցից ձեռք բերված տեղեկություններ, ապա ներառվում է հավաստիացում, որ տեղեկատվությունը ճշգրիտ է և չի պարունակում բացթողումներ, որը կապակողմնորոշի ներդրողին: Նշվում է նաև տեղեկատվության աղբյուրը:

5) Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը, կառուցվածքը (սովորական և արտոնյալ բաժնետոմսերի քանակը), մասնակիցների կողմից իրենց բաժնային արժեթղթերի դիմաց վճարման պարտավորությունների կատարման աստիճանը (տոկոսային արտահայտությամբ), կանոնադրական կապիտալի մեծացման մտադրությունների վերաբերյալ տեղեկություններ, նախորդող վերջին 3 տարվա ընթացքում կանոնադրական կապիտալի փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ, չվճարված բաժնետոմսերի քանակը տարվա սկզբի և վերջի դրությամբ:

6) Թողարկողի կողմից թողարկված արժեթղթերի նկատմամբ առկա օպցիոնների վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես` նշվում են պայմանագրի (օպցիոնի) կողմերի (առանձին նշելով աշխատակիցների) անվանումները, պայմանագրի կնքման ամսաթիվը, մարման ամսաթիվը, առարկան (արժեթղթերի դասը), պայմանագրի գինը, օպցիոնի իրականացման կարգը:

 

34. «ԹՈՂԱՐԿՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները.

1) Ռիսկային գործոններ, որտեղ նկարագրվում են այն հիմնական գործոնները, որոնցով պայմանավորված են այս առաջարկի ընդունման հնարավոր բացասական հետևանքները և դրանց առաջացմանը նպաստող հնարավոր գործոնները (այդ թվում` թողարկողի իրականացված գործունեության, վերջին շրջանում կատարված շահութաբեր գործառնությունների, ֆինանսական դրության, իրականացվող կամ իրականացվելիք գործունեության, բաժնային արժեթղթերի և դրանց փոխարկվող արժեթղթերի շուկային վերաբերող և այլ ռիսկային գործոնները), ինչպես նաև այդ ռիսկերի ի հայտ գալու հավանականությունը:

2) Թողարկողի հիմնական գործունեության նկարագիրը, մասնավորապես`

ա. հիմնական գործունեության նկարագիրը` հակիրճ արտացոլելով նաև թողարկողի համար առավել կարևոր գործունեության ոլորտների արդի վիճակները և դրանց զարգացման ընդհանուր միտումները.

բ. վաճառված ապրանքների կամ մատուցվող ծառայությունների հիմնական բնութագրիչների նկարագրությունը (գին, ծավալ և այլն) հայտարարագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա ընթացքում, նոր ապրանքների կամ ծառայությունների նկարագրությունը, դրանց հետ կապված զարգացման հեռանկարները: Եթե թողարկողը զբաղվում է բնական ռեսուրսների արդյունահանմամբ կամ վերամշակմամբ, ապա անհրաժեշտ է ներկայացնել բնական ռեսուրսի տեսակը, պաշարների կանխատեսվող չափը, գտնվելու վայրը, ինչպես նաև դրա օգտագործման իրավունքի ժամկետները.

գ. թողարկողի արտադրանքների սպառման (ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման) ներքին և արտաքին հիմնական շուկաների նկարագրությունը (մասնավորապես` տվյալ շուկայում թողարկողի բաժինը, ստացվող եկամտի չափը, ընդլայնման միտումները), թողարկողի արտադրանքի իրացման հիմնական մեթոդները (օրինակ` երկարաժամկետ, կարճաժամկետ պայմանագրերի, պատահական պայմանագրերի, սեփական առաքման ցանցի, միջնորդ կազմակերպությունների, ապրանքային ֆոնդային բորսայի միջոցով), խոշոր սպառողների անվանումները, մասնաբաժինը (տոկոսային արտահայտությամբ) թողարկողի հասույթում.

դ. թողարկողի հիմնական մրցակիցները, նրանց բաժինը շուկայում` ըստ գործունեության առանձին տեսակների (հնարավորության դեպքում), ապագայում նոր մրցակիցներ ի հայտ գալու վերաբերյալ տեղեկություններ (հայտնի լինելու դեպքում).

ե. թողարկողի այն մատակարարները, որոնց բաժին է ընկնում ապրանքանյութական արժեքների (դրամական արտահայտությամբ) ընդհանուր մատակարարման 10 տոկոսից ավելին, նրանց բաժինը մատակարարման ընդհանուր ծավալում, ընդհանուր մատակարարման մեջ ներմուծման տոկոսային մասը.

զ. թողարկողի կողմից կնքված պայմանագրերը, մասնավորապես` գործողության մեջ գտնվող, ինչպես նաև հայտարարագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա ընթացքում թողարկողի կնքած այն պայմանագրերի պայմանները (անձի անվանումը, ում հետ կնքվել է պայմանագիրը, պայմանագրի առարկան, գինը, գործողության ժամկետը), որոնց գինը գերազանցում է նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը.

է. թողարկողի գործունեության իրականացման հատուկ թույլտվությունների (լիցենզիաների), արտոնագրերի (պատենտների), ապրանքանիշերի վերաբերյալ տեղեկություններ` նշելով գործունեության համապատասխան տեսակները, տրման ամսաթվերը, գործողությունների ժամկետները:

3) Թողարկողի հիմնական և ոչ հիմնական գործունեության մեջ ներգրավված գույքը (շենքեր, շինություններ, հողատարածք և այլն), մասնավորապես` ներկայացվում են դրանց գտնվելու վայրը, տարածքի մեծությունը և օգտագործման նպատակը, ներկայացվում են նաև սարքերը, սարքավորումները, տեխնիկան և այլն, մասնավորապես` նշվում է արժեքը, հաշվեկշռում դրանց ընդհանուր մեծության տոկոսային մասը: Եթե որևէ գույք կամ սարքավորում ընկերությանը սեփականության իրավունքով չի պատկանում, կամ նրա նկատմամբ սեփականության իրավունքը սահմանափակված է (օրինակ` եթե գույքը գրավ է դրված), ապա համառոտ ներկայացնել այդ գույքի օգտագործման պայմանները և (կամ) օգտագործման սահմանափակումների բնույթը:

4) Այն անձանց անվանացանկը, որտեղ թողարկողը, ներառյալ նրա դուստր ընկերությունները, բաժնային արժեթղթերի նշանակալից կամ խոշոր սեփականատեր են, մասնավորապես` նշվում է անձի ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, թողարկողին (թողարկողի դուստրին) պատկանող բաժնային արժեթղթերի քանակը և մասնակցության չափը:

5) Հարկային արտոնությունները, որոնցից օգտվում է թողարկողը (օրենքներով և (կամ) այլ իրավական ակտերով), կամ որոնք սահմանվել են հատուկ տվյալ թողարկողի համար:

6) Դատական և իրավական ընթացակարգը, մասնավորապես` հայտարարագրի գրանցման ներկայացմանը նախորդող 12 ամսվա ընթացքում թողարկողի նկատմամբ դատարանի, պետական մարմինների կողմից կիրառված պատասխանատվության միջոցների (վարչական, քաղաքացիաիրավական) մասին: Նշվում են թողարկողին պատասխանատվության ենթարկելու հիմքերը (պատճառները), տեսակն ու չափը, ինչպես նաև հայտարարագրի գրանցման ներկայացման պահի դրությամբ դրա կատարման աստիճանը: Ինչպես նաև ներկայացվում են թողարկողի դեմ ցանկացած սնանկության (անվճարունակության) կամ լուծարման վարույթի կիրառման նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկություններ:

7) Փոխկապակցված գործարքների վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես` նկարագրել այն բոլոր գործարքները (գործարքի առարկան, կատարման ամսաթիվը, գործարքի արժեքը, կողմերի անվանումը (անունը, ազգանունը), գործարքների ընդհանուր մասնաբաժինը թողարկողի եկամուտների ընդհանուր մեծության մեջ), որոնք իրականացվել են (վերջին 3 տարվա համար) կամ նախատեսվում են իրականացնել թողարկողի կառավարմանը մասնակցող անձանց, բաժնային արժեթղթերի խոշոր և նշանակալից սեփականատերերի կամ նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև թողարկողի հետ փոխկապակցված անձանց հետ, և որոնց արժեքը գերազանցում է թողարկողի ակտիվների հաշվեկշռային արժեքի 1 և ավելի տոկոսը և (կամ) գերազանցում է 2 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը:

8) Թողարկողի նախատեսվող գործունեությունը և հեռանկարները, մասնավորապես` թողարկողի ապագա գործունեության, նախատեսվող եկամուտների աղբյուրների առնչությամբ թողարկողի ծրագրերի հակիրճ նկարագրությունը:

 

35. «ԹՈՂԱՐԿՈՂԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները.

1) Ֆինանսական հաշվետվություններ, մասնավորապես` ազդագրում ներառվում են թողարկողի (բացառությամբ այն անձանց, որոնք Կենտրոնական բանկ են ներկայացնում ֆինանսական հաշվետվություններ օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով) ֆինանսական հաշվետվությունները` կազմված Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված` կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանին, տարեկան և միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների ձևերին, այդ ձևերը լրացնելու հրահանգին և սույն կանոնին համապատասխան: Այն անձինք, որոնք Կենտրոնական բանկ են ներկայացնում ֆինանսական հաշվետվություններ օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են Կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվային պլանին, տարեկան և միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների ձևերին, այդ ձևերը լրացնելու հրահանգներին և սույն կետին համապատասխան: Ֆինանսական հաշվետվությունները կարող են կազմվել նաև այլ ձևերով` նախապես համաձայնեցնելով Կենտրոնական բանկի հետ: Ֆինանսական հաշվետվություններում թողարկողը կարող է չներառել այն հոդվածները (տողերը), որոնցում տեղեկություններ կամ մնացորդներ չկան` պահպանելով հոդվածների (տողերի) սահմանված հերթականությունը և համարակալումը: Թողարկողները նշված ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են հետևյալ կարգով`

ա. թողարկողները հայտարարագրերում ներառում են հայտարարագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա տարեկան (անկախ աուդիտորական եզրակացությամբ) և ընթացիկ տարվա եռամսյակային այն ֆինանսական հաշվետվությունները, որոնց ներկայացման ժամկետը լրացել է համաձայն Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգի, բացառությամբ, եթե որոշակի խմբի թողարկողների համար օրենքով և դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով ներկայացման ավելի վաղ ժամկետ սահմանված չէ.

բ. հայտարարագրի ներկայացման պահին նախորդող տարվա տարեկան ֆինանսական հաշվետվության ներկայացման ժամկետը լրացած չլինելու դեպքում ներկայացվում են այդ տարվա եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները.

գ. այն թողարկողները, որոնց գործունեության ժամանակահատվածը հայտարարագրի ներկայացման պահի դրությամբ պակաս է «ա» պարբերությամբ սահմանված հաշվետու ժամանակահատվածից, ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են` ելնելով «ա» պարբերության դրույթներն առավելագույնս պահպանելու սկզբունքից։

2)  Ֆինանսական վիճակի, գործունեության արդյունքների փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես` հայտարարագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա համար (յուրաքանչյուր տարվա համար` առանձին) զուտ շահույթի և վնասի մեծությունը (տոկոսային արտահայտությամբ), ակտիվների եկամտաբերությունը և այլն, ներառյալ փոփոխությունների պատճառները: Սույն կետում ներառվող տեղեկությունները ներկայացվում են այնքանով, որքանով ընդգրկված չեն ազդագրի այլ մասերում:

3) Կապիտալ ռեսուրսները, մասնավորապես`

ա. ներկայացվում են թողարկողի պարտավորությունների կառուցվածքի (այդ թվում` կրեդիտորական պարտքերի) համառոտ նկարագիրը, դրանց առաջացման հիմքերը, տեսակարար կշիռը ընդհանուր կրեդիտորական պարտքերի կառուցվածքում և կատարման հնարավորության աստիճանը.

բ. ներկայացնել նաև սեփական կապիտալի աճի կամ նվազման հայտնի և էական միտումները:

 

36. «ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները.

1) Ընդհանուր տեղեկություններ կառավարման մարմինների վերաբերյալ, մասնավորապես`

ա. կառավարման մարմինների սխեմատիկ կառուցվածքը, թողարկողի կանոնադրությամբ վերապահված իրավասությունները.

բ. թողարկողի կառավարմանը մասնակցող յուրաքանչյուր անձի անվանումը (անունը, ազգանունը), գործունեության վայրը (բնակության վայրը), գործունեության ոլորտը (մասնագիտությունը), վերջին 3 տարվա ընթացքում իրականացրած գործունեության ոլորտը (զբաղեցրած ղեկավար պաշտոնները), այդ թվում` նշելով այն կազմակերպությունների անվանումները, որտեղ այդ անձը ղեկավար պաշտոն է զբաղեցրել (զբաղեցնում).

գ. ցանկացած շահերի բախում թողարկողի և թողարկողի կառավարմանը մասնակցող անձանց միջև, շահերի բախման բացակայության դեպքում, նշվում է դրույթ այդ մասին:

 

37. «ԹՈՂԱՐԿՈՂԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ԹՈՂԱՐԿՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԸ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները.

1) Թողարկողի հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես`

ա. փոխկապակցված անձ հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, վերջին 3 տարվա ընթացքում թողարկողի կառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոնները` նշելով պաշտոնը և այդ անձին պատկանող թողարկողի բաժնային արժեթղթերի քանակը (տոկոսային արտահայտությամբ).

բ. փոխկապակցված անձ հանդիսացող իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, տվյալ իրավաբանական անձի գործադիր (կոլեգիալ) մարմնի և տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) այն անդամների անունները, ազգանունները, որոնք վերջին 3 տարվա ընթացքում թողարկողի կառավարման մարմիններում պաշտոն են զբաղեցրել (զբաղեցնում են) կամ թողարկողի բաժնային արժեթղթերում մասնակցություն են ունեցել (ունեն)` նշելով զբաղեցրած բոլոր պաշտոնները և այդ անձանց պատկանող թողարկողի և(կամ) տվյալ իրավաբանական անձի բաժնային արժեթղթերի քանակը (տոկոսային արտահայտությամբ):

Եթե անձը փոխկապակցված անձ է դարձել Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի «Փոխկապակցված անձ» սահմանման «բ» պարբերության համաձայն, ապա ներկայացվում են նաև փոխկապակցված անձի կառավարմանը մասնակցող անձանց, ինչպես նաև այդ անձանց և թողարկողի կառավարմանը մասնակցող անձանց միջև ազգակցական կապերի բնույթը, իսկ եթե փոխկապակցված անձ է դարձել «գ» և «դ» պարբերությունների համաձայն, ապա համառոտ նկարագրվում են փոխկապակցված անձի կողմից թողարկողի որոշումները կանխորոշելու փաստացի հնարավորությունները, պայմանագրի այն կետերը, որոնք հնարավորություն են տալիս կանխորոշելու նման որոշումները կամ ընդհանուր տնտեսական շահերի բացատրությունը, որի համաձայն գործում է տվյալ անձը:

2) Թողարկողի նշանակալից, բայց ոչ խոշոր սեփականատերերի վերաբերյալ, մասնավորապես`

ա. նշանակալից սեփականատեր հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայտարարագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա ընթացքում թողարկողի կառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոնները` նշելով պաշտոնը և այդ անձին պատկանող թողարկողի բաժնային արժեթղթերի քանակը (տոկոսային արտահայտությամբ).

բ. նշանակալից սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, տվյալ իրավաբանական անձի գործադիր (կոլեգիալ) մարմնի և տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) այն անդամների անունները, ազգանունները, որոնք վերջին 3 տարվա ընթացքում թողարկողի կառավարման մարմիններում պաշտոն են զբաղեցրել (զբաղեցնում են) կամ թողարկողի բաժնային արժեթղթերում մասնակցություն են ունեցել (ունեն)` նշելով զբաղեցրած բոլոր պաշտոնները և այդ անձանց պատկանող թողարկողի և (կամ) տվյալ իրավաբանական անձի բաժնային արժեթղթերի քանակը (տոկոսային արտահայտությամբ):

 

38. «ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները.

1) արժեթղթի դասը և ձևը (փաստաթղթային կամ ոչ փաստաթղթային).

2) յուրաքանչյուր ձևի, դասի արժեթղթերի գրանցման համարները, տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում).

3) արդյոք արժեթուղթը ցուցակված է, թե ոչ, ցուցակված լինելու դեպքում` ցուցակող բորսայի անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցները.

4) յուրաքանչյուր դասի արժեթղթի համար թողարկված կամ տեղաբաշխված արժեթղթերի ընդհանուր ծավալը և արժեթղթերի քանակը.

5) արժեթղթերի մարման ժամկետները (առկայության դեպքում).

6) տվյալ դասի և ձևի արժեթղթերի սեփականատերերի հիմնական իրավունքները և պարտականությունները.

7) գրանցվող (գրանցված) արժեթղթերի յուրաքանչյուր դասի համար եկամուտների (շահաբաժինների) վճարման պայմանները և չափը` ավարտված վերջին 2 ֆինանսական տարիների համար: Մանրամասն նկարագրել այն դեպքերը, երբ արժեթղթերի դիմաց վճարումները սահմանափակվել են կամ կարող են սահմանափակվել: Առանձին նշել.

ա. շահույթի առկայության պարագայում եկամուտների (շահաբաժինների) չվճարման դեպքերը և չվճարման պատճառները.

բ. միջանկյալ եկամուտների չափը, եթե ընթացիկ տարում թողարկողը միջանկյալ վճարումներ է իրականացրել.

8) համառոտ նկարագրություն թողարկված արժեթղթերի փոխարկման, բաժանման, համախմբման, ձեռքբերման, հետգնման դեպքերի և պատճառների, ժամկետների, ինչպես նաև դրանց արդյունքների վերաբերյալ:

 

Գ Լ ՈՒ Խ  XIV

 

ԱԶԴԱԳՐԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

39. Ազդագրին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

1) պարտատոմսերի թողարկմանն առնչվող առավելագույնը 3 տարի վաղեմության ժամկետ ունեցող որոշումները և պայմանագրերը կամ դրանց պատճենները` այդ թվում.

ա. թողարկողի կանոնադրության պատճենը.

բ. թողարկողի պետական գրանցման վկայականի պատճենը.

գ. պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման մասին որոշման արձանագրության պատճենը.

ե. թողարկողի պարտատոմսերով նախատեսված պարտավորությունները կամ դրանց մի մասը երաշխավորող անձի (առկայության դեպքում) կողմից տրված երաշխավորագրի պատճենը.

զ. հայտարարագրի գրանցման ներկայացմանը նախորդող վերջին 3 տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտի եզրակացության պատճենները.

է. այն պայմանագրերի պատճենները, որոնք թողարկողը կնքել է արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձի (այդ թվում` Կենտրոնական դեպոզիտարիայի) հետ.

ը. հաշվետու թողարկող չհանդիսացող փոխկապակցված անձանց գրավոր համաձայնությունն իրենց մասին տեղեկությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու մասին.

թ. պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման ծախսերի նախահաշիվը (թողարկվող պարտատոմսերի համար).

ժ. հայտարարագրում օգտագործվող կամ այդ նպատակով ստացած որևէ անձի (հաշվապահի, գնահատողի, խորհրդատուի կամ այլ փորձագետի) ստորագրված մասնագիտական կարծիքը և այդ կարծիքն օգտագործելու մասին գրավոր համաձայնությունը.

ժա. պետական տուրքի անդորրագիրը.

ժբ. գույքի գրավով ապահովված պարտատոմսերի դեպքում ապահովվածությունը հավաստող փաստաթղթերի պատճենը.

ժգ. այլ փաստաթղթեր (թողարկողի հայեցողությամբ):

 

ՄԱՍ III. ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ

 

Բ Ա Ժ Ի Ն  V

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  XV

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

40. Թողարկողների կողմից Օրենքի 3-րդ գլխի 20-րդ և 23-րդ հոդվածների համաձայն` գրանցման հայտարարագիրը կազմված է ազդագրից և ազդագրին կից ներկայացվող փաստաթղթերից` համաձայն սույն կանոնակարգի 9-րդ գլխի (բաժնետոմսերի համար) և սույն կանոնակարգի 14-րդ գլխի (պարտատոմսերի համար):

41. Ազդագիրը կազմված է հետևյալ մասերից.

1) Տիտղոսաթերթ` համաձայն հավելված 1-ի.

2) Ամփոփաթերթ` համաձայն սույն կանոնակարգի 6-րդ գլխի.

3) Գրանցվող բաժնետոմսերի վերաբերյալ տեղեկություններ` համաձայն սույն կանոնակարգի 16-րդ գլխի և գրանցվող պարտատոմսերի վերաբերյալ տեղեկություններ` համաձայն սույն կանոնակարգի 17-րդ գլխի.

4) Թողարկողի վերաբերյալ տեղեկություններ բաժնետոմսերի համար` համաձայն սույն կանոնակարգի 8-րդ գլխի և թողարկողի մասին տեղեկություններ պարտատոմսերի համար` համաձայն սույն կանոնակարգի 13-րդ գլխի:

 

Գ Լ ՈՒ Խ  XVI

 

ԳՐԱՆՑՎՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

42. Ազդագրի «Գրանցվող բաժնետոմսերի վերաբերյալ տեղեկություններ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները.

1) Ընդհանուր տեղեկություններ, մասնավորապես`

ա. բաժնետոմսերի դասը և ձևը (փաստաթղթային կամ ոչ փաստաթղթային).

բ. բաժնետոմսերի տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում).

գ. գրանցման ներկայացվող բաժնետոմսերի ընդհանուր ծավալը, քանակը.

դ. գրանցման ներկայացվող մեկ բաժնետոմսի անվանական արժեքը, արժույթը.

ե. փոխարկելի բաժնետոմսերի տեղաբաշխման դեպքում նշվում են այն արժեթղթերը և դրանց սեփականատերերի իրավունքներն ու պարտականությունները, որոնց պետք է փոխարկվեն թողարկվող բաժնետոմսերը, փոխարկման ընթացակարգը.

զ. գրանցման ներկայացվող բաժնետոմսերի ձեռքբերման սահմանափակումները (առկայության դեպքում), որոնք սահմանված են թողարկողի կանոնադրությամբ կամ օրենքով:

2) Շահաբաժինների վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես` շահաբաժինների չափը կամ դրա որոշման կարգը, վճարման պայմանները (օրինակ` վճարման պարբերականությունը, այն վայրերն ու կազմակերպությունների անվանումները, որտեղ բաժնետոմսերի սեփականատերերը կարող են ստանալ իրենց շահաբաժինները, արտոնյալ բաժնետոմսերի ամրագրված շահաբաժինների չափը), շահաբաժնի ստացման իրավունքի սահմանափակումները, ինչպես նաև ոչ ռեզիդենտներին տրվող շահաբաժինների վճարման ընթացակարգը (առկայության դեպքում):

3) Տվյալ դասի և ձևի բաժնետոմսերի սեփականատերերի հիմնական իրավունքներն ու պարտականությունները, որոնք սահմանվում են թողարկողի կանոնադրությամբ և (կամ) թողարկման մասին որոշմամբ, մասնավորապես` բաժնետոմսերով հավաստվող ձայնի իրավունքի, նույն դասի բաժնետոմսերի բաժանորդագրման դեպքում արտոնությունների վերաբերյալ, բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունքի, թողարկողի շահույթի մեջ մասնակցության իրավունքի վերաբերյալ, լուծարման դեպքում մնացած գույքից բաժին ստանալու իրավունքի վերաբերյալ:

4) Այն կազմակերպությունների կազմակերպական-իրավական ձևը, ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը և կապի այլ միջոցները, որոնք իրականացնում են բաժնետոմսերի նկատմամբ իրավունքների և պարտավորությունների հաշվառումը և (կամ) գրանցումը:

 

Գ Լ ՈՒ Խ  XVII

 

ԳՐԱՆՑՎՈՂ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

43. Ազդագրի «Գրանցվող պարտատոմսերի վերաբերյալ տեղեկություններ» բաժնում ներկայացվում են հետևյալ տեղեկությունները.

1) Ընդհանուր տեղեկություններ, մասնավորապես`

ա. պարտատոմսերի դասը և ձևը (փաստաթղթային կամ ոչ փաստաթղթային).

բ. պարտատոմսի տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում).

գ. գրանցման ներկայացվող պարտատոմսերի ընդհանուր ծավալը, քանակը.

դ. գրանցման ներկայացվող մեկ պարտատոմսի անվանական արժեքը, արժույթը.

ե. փոխարկելի պարտատոմսերի տեղաբաշխման դեպքում նշվում են այն արժեթղթերը և դրանց սեփականատերերի իրավունքներն ու պարտականությունները, որոնց պետք է փոխարկվեն թողարկվող պարտատոմսերը, փոխարկման ընթացակարգը.

զ. ապահովված պարտատոմսերի դեպքում ապահովման միջոցի վերաբերյալ տեղեկություններ.

է. պարտատոմսերի մարման, ներառյալ եթե նախատեսվում է պարտատոմսերի վաղաժամկետ մարում, վաղաժամկետ մարման պայմանները.

ը. գրանցման ներկայացվող պարտատոմսերի ձեռքբերման սահմանափակումները (առկայության դեպքում), որոնք սահմանված են թողարկողի կանոնադրությամբ կամ օրենքով:

2) Պարտատոմսերի սեփականատերերի հիմնական իրավունքները (ներառյալ իրավունքների իրականացման կարգը):

3) Պարտատոմսերից ստացվող եկամուտների վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես` եկամուտների չափը կամ դրա որոշման կարգը, վճարման պայմանները (վճարման պարբերականությունը, այն վայրերն ու կազմակերպությունների անվանումները, որտեղ պարտատոմսերի սեփականատերերը կարող են ստանալ իրենց եկամուտները), ինչպես նաև ոչ ռեզիդենտներին տրվող եկամուտների վճարման ընթացակարգը (առկայության դեպքում):

4) Այն կազմակերպությունների կազմակերպական-իրավական ձևը, ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը և կապի այլ միջոցները, որոնք իրականացնում են պարտատոմսերի նկատմամբ իրավունքների և պարտավորությունների հաշվառումը և (կամ) գրանցումը:

 

Գ Լ ՈՒ Խ  XVIII

 

ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ: ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԺԵԹՂԹԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՑՈՒՑԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ՁԵՎԸ

 

44. Ֆոնդային բորսայում արժեթղթի գրանցման դեպքում թողարկողի կողմից արժեթղթի գրանցման հայտարարագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգն է.

1) Ֆոնդային բորսային արժեթղթի գրանցման հայտարարագրի (լրացման) ներկայացման օրը, թողարկողը պարտավոր է դրա մեկ օրինակը միաժամանակ ներկայացնել Կենտրոնական բանկ` կից գրությամբ, որում նշվում է հայտարարագիրը (լրացումը) բորսա ներկայացնելու ամսաթիվը:

2) Գրանցման հայտարարագիրը (լրացումը) Կենտրոնական բանկ ներկայացնելիս կիրառվում են 2-րդ բաժնով սահմանված պահանջները:

3) 44-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված պահանջները չեն կիրառվում, եթե թողարկողը ֆոնդային բորսա գրանցման է ներկայացնում Կենտրոնական բանկում արդեն իսկ գրանցված արժեթուղթ:

45. Ֆոնդային բորսայի կողմից արժեթղթերի գրանցման և հետագա ցուցակման մասին Կենտրոնական բանկին տեղեկացման ձևը ներկայացված է հավելված 3-ում:

 

Գ Լ ՈՒ Խ  XIX

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

46. Արժեթղթերի գրանցման ընթացակարգը ներառում է հետևյալ փուլերը`

1) գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացումը Կենտրոնական բանկ.

2) Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերի քննարկումը.

3) արժեթղթերի գրանցումը կամ գրանցման մերժումը:

47. Թողարկողներն արժեթղթերի գրանցման համար Կենտրոնական բանկ են ներկայացնում 5-րդ բաժնով սահմանված գրանցման հայտարարագիր:

48. Այն արժեթղթերի գրանցման համար, որոնց գրանցման հայտարարագիրը գրանցված է, գրանցումը կասեցված կամ դադարեցված չէ, թողարկողը Կենտրոնական բանկ է ներկայացնում.

1) դիմում արժեթղթերի գրանցման համար` նշելով թողարկողի անվանումը, արժեթղթերի տեսակը, քանակը, անվանական արժեքը (առկայության դեպքում), սեփականատերերի թիվը և զուտ ակտիվների չափը գրանցման մասին որոշում ընդունելու պահի դրությամբ, ընդ որում, դիմումի մեջ ներկայացվող տվյալների վաղեմության ժամկետը պետք է մեկ ամսից ավելի չլինի.

2) արժեթղթեր թողարկողի կառավարման իրավասու մարմնի որոշումն արժեթղթերի գրանցման մասին,

3) հրապարակված ազդագրի տպագիր տարբերակը.

4) քաղվածք արժեթղթերի սեփականատերերի ռեեստրից` գրանցված սեփականատերերի քանակի վերաբերյալ.

5) արժեթղթի գրանցման հայտարարագրում ներառված տեղեկությունների այն փոփոխությունները, որոնք դիմումի ներկայացման օրվա դրությամբ Կենտրոնական բանկ չեն ներկայացվել.

6) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

49. 48-րդ կետով սահմանված փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացվում են սույն կանոնակարգի 2-րդ բաժնով սահմանված պահանջներին համապատասխան:

 

Բ Ա Ժ Ի Ն  VI

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  XX

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

50. Հաշվետու թողարկողների կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվական ձևերն են.

1) ընթացիկ հաշվետվություններ, որոնք Կենտրոնական բանկ են ներկայացվում սույն կանոնակարգի 21-րդ (բաժնետոմսերի համար) և սույն կանոնակարգի 22-րդ (պարտատոմսերի համար) գլուխներում ներառվող տեղեկությունների ի հայտ գալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում.

2) եռամսյակային ֆինանսական հաշվետվություններ, որոնք Կենտրոնական բանկ են ներկայացվում հաշվետու եռամսյակի ավարտից հետո 45 օրվա ընթացքում: Հաշվետվություններ ներկայացվում են ֆինանսական տարվա առաջին 3 եռամսյակների համար, չորրորդ եռամսյակի համար հաշվետվություն չի ներկայացվում.

3) Տարեկան հաշվետվություն, որը Կենտրոնական բանկ է ներկայացվում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը (ներառյալ):

51. Եթե հաշվետվության ներկայացման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա այն ներկայացվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

52. Եռամսյակային հաշվետվությունները ներառում են եռամսակային ֆինանսական հաշվետվությունների տիտղոսաթերթը` համաձայն հավելված 4-ի և ֆինանսական հաշվետվությունները` համաձայն 8-րդ գլխի 21-րդ կետի 1-ին ենթակետի (բաժնետոմսերի համար) և 13-րդ գլխի 35-րդ կետի 1-ին ենթակետի (պարտատոմսերի համար):

53. Տարեկան հաշվետվությունը ներառում է տարեկան հաշվետվության տիտղոսաթերթը` համաձայն սույն կանոնակարգի հավելված 4-ի և սույն կանոնակարգի 3-րդ (բաժնետոմսերի համար) և 4-րդ (պարտատոմսերի համար) բաժիններում ներկայացված հայտարարագրում պարունակվող տեղեկությունները` փոփոխված (բացառությամբ 7-րդ գլխում (բաժնետոմսերի համար) և սույն կանոնակարգի 12-րդ գլխում (պարտատոմսերի համար) ներառվող տեղեկությունների), որոնց փոխարեն ներկայացվում են սույն կանոնակարգի 16-րդ գլխում (բաժնետոմսերի համար) և սույն կանոնակարգի 17-րդ գլխում (պարտատոմսերի համար) ներառվող տեղեկությունները` փոփոխված: Ընդ որում, հաշվետվությունում ներառվում է դրույթ առ այն, որ տվյալ տեղեկությունը փոփոխվել է նախորդ տարեկան հաշվետվության համեմատությամբ (առաջին անգամ տարեկան հաշվետվություն ներկայացնելու դեպքում` գրանցման հայտարարագրի հետ):

54. Հաշվետու թողարկողների կողմից հաշվետվությունները ներկայացվում են Կենտրոնական բանկ թղթային կրիչով (1 օրինակ) և ինտերնետով` հաշվետվությունների ընդունման համակարգի միջոցով (ստացման մասին հետադարձ ծանուցման ռեժիմով) կամ առկայության դեպքում` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Այդ համակարգերի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են էլեկտրոնային փոստով կամ մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով` կից ներկայացնելով համակարգի խափանման վերաբերյալ գրություն: Հաշվետվությունների ընդունման համակարգով, Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, էլեկտրոնային փոստով, մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով հաշվետվությունները ներկայացնելիս ֆայլերը կոդավորվում են հետևյալ ձևով`

1) ընթացիկ հաշվետվությունների համար` XXXXX-001.xxx, որտեղ XXXXX-ը Կենտրոնական բանկի կողմից թողարկողին շնորհված կոդն է, xxx-ը ֆայլի տեսակն է.

2) եռամսյակային ֆինանսական հաշվետվությունների համար` XXXXX-002-fin.xxx, որտեղ XXXXX-ը Կենտրոնական բանկի կողմից թողարկողին շնորհված կոդն է, xxx-ը ֆայլի տեսակն է: Եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են պաշտպանված ֆայլերով` բացառությամբ այն դեպքերի, երբ ֆինանսական հաշվետվությունները կարող են ներկայացվել նաև այլ ձևերով` Կենտրոնական բանկի հետ նախնական համաձայնեցմամբ.

3) տարեկան հաշվետվությունների համար` XXXXX-003.xxx, որտեղ XXXXX-ը Կենտրոնական բանկի կողմից թողարկողին շնորհված կոդն է, xxx-ը ֆայլի տեսակն է: Տարեկան հաշվետվություններում ներառվող ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են առանձին պաշտպանված ֆայլով (բացառությամբ այն դեպքերի, երբ ֆինանսական հաշվետվությունները կարող են ներկայացվել նաև այլ ձևերով` Կենտրոնական բանկի հետ նախնական համաձայնեցմամբ)` կոդավորելով XXXXX-003-fin.xxx:

55. Հաշվետվությունների թղթային կրիչով օրինակը կարվում և վավերացվում է թողարկողի կամ օրենքով նախատեսված դեպքերում` այլ անձի կնիքով, լրացվում է տպագրական եղանակով և համարակալվում։

Եթե անհնար է հաշվետվություններում ներառվող որևէ փաստաթղթի ներկայացումը սույն կետի առաջին պարբերության դրույթներին համապատասխան, ապա անհրաժեշտ է հաշվետվությունում ներառել դրա վերաշարադրված տարբերակը` «Իսկականի հետ ճիշտ է» նշագրումով:

56. Հաշվետվություններում ներառվող այն տեղեկատվությունը, որը թողարկողի կողմից համարվում է գաղտնի, Կենտրոնական բանկ է ներկայացվում համաձայն Կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի ««Թողարկողների, հաշվետու թողարկողների բաժնային արժեթղթերի նշանակալից կամ խոշոր սեփականատերի և ղեկավարների կողմից գաղտնի համարվող տեղեկությունների և փաստաթղթերի ներկայացման կարգը» և «Գաղտնիությունը հարգելու մասին» դիմումի ձևը հաստատելու մասին» թիվ 80-Ն որոշման:

Սույն գլխում նշվածից բացի այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չներկայացված:

 

Գ Լ ՈՒ Խ  XXI

 

ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԱՄԱՐ)

 

57. Բաժնետոմսերի դեպքում ընթացիկ հաշվետվությունը ներառում է.

1) ընթացիկ հաշվետվությունների տիտղոսթերթը` համաձայն հավելված 4-ի.

2) սույն կանոնակարգի 58-րդ կետում նկարագրվող տեղեկությունները (փոփոխության առկայության դեպքում): Նշված տեղեկությունները ներառվում են այն մանրամասնությամբ, որքանով ներառվել են ազդագրում:

58. Ընթացիկ հաշվետվությունում ներառվում են հետևյալ տեղեկությունները.

1) թողարկողի անվանման, գտնվելու վայրի, կապի միջոցների փոփոխության վերաբերյալ.

2) բաժնետոմսերով հավաստվող իրավունքների և պարտականությունների, շահաբաժինների վճարման չափի, վայրի, ամսաթվի և այլ պայմանների փոփոխության վերաբերյալ.

3) բաժնետերերի միջև կնքված ցանկացած պայմանագրերի վերաբերյալ, որը հավանական է, որ կազդի թողարկողի կամ թողարկողի մյուս բաժնետերերի վրա (տեղեկատվության թողարկողին հայտնի լինելու դեպքում).

4) վերակազմակերպման վերաբերյալ կառավարման մարմինների որոշումների վերաբերյալ, ինչպես նաև դատարանի կողմից թողարկողի դեմ նախաձեռնված ցանկացած լուծարային և սնանկության վարույթի վերաբերյալ.

5) թողարկողի գործունեության ոլորտի փոփոխության, ներառյալ նոր լիցենզիաների ձեռքբերման վերաբերյալ.

6) տարեկան և արտահերթ ժողովների գումարման վերաբերյալ, ներառյալ ժողովների արդյունքում ընդունված հիմնական որոշումների հակիրճ նկարագրությունը, ժողովների արձանագրությունները.

7) կանոնադրական կապիտալի փոփոխությունների վերաբերյալ.

8) կառավարմանը մասնակցող անձանց փոփոխությունների և նոր նշանակված անդամի վերաբերյալ տեղեկություններ.

9) նշանակալից սեփականատերերի, փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկություններ.

10) դատավարությունների վերաբերյալ, որտեղ թողարկողը հանդես է եկել որպես հայցվոր (քաղաքացիական հայցվոր) կամ պատասխանող (քաղաքացիական պատասխանող), կիրառված պատասխանատվության միջոցները.

11) թողարկողի սեփական արժեթղթերի` գնման կամ վաճառքի օպցիոնների կնքման վերաբերյալ և դրա իրականացման պայմանները (ծավալը, գինը, ամսաթիվը).

12) փոխկապակցված գործարքների վերաբերյալ.

13) այն գործարքների վերաբերյալ, որոնց արժեքը գերազանցում է թողարկողի ակտիվների հաշվեկշռային արժեքի 25 տոկոսը.

14) բաժնետոմսերի հետգնման կամ ձեռքբերման որոշումների վերաբերյալ.

15) այլ տեղեկություններ (թողարկողի հայեցողությամբ), որոնք չեն պահանջվում սույն մասում, սակայն թողարկողի կարծիքով` սույն հաշվետվության շրջանակներում դրանց ներկայացումն անհրաժեշտ է:

59. Եթե սույն կանոնակարգի 58-րդ կետով նշված տեղեկատվությունների փոփոխությունները հանգեցնում են ընկերության կանոնադրության փոփոխությանը, ապա ընթացիկ հաշվետվությանը կից ներկայացվում է նաև կանոնադրության փոփոխության վերաբերյալ քաղվածքը, կամ եթե նոր կանոնադրություն է ընդունվել, ապա կցվում է նորը:

 

Գ Լ ՈՒ Խ  XXII

 

ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԱՄԱՐ)

 

60. Պարտատոմսերի դեպքում ընթացիկ հաշվետվությունը ներառում է.

1) ընթացիկ հաշվետվությունների տիտղոսաթերթը` համաձայն հավելված 4-ի.

2) սույն կանոնակարգի 61-րդ կետում նկարագրվող տեղեկությունները (փոփոխության առկայության դեպքում): Նշված տեղեկությունները ներառվում են այն մանրամասնությամբ, որքանով ներառվել են ազդագրում:

61. Ընթացիկ հաշվետվությունում ներառվում են հետևյալ տեղեկությունները.

1) թողարկողի անվանման, գտնվելու վայրի, կապի միջոցների փոփոխության վերաբերյալ.

2) պարտատոմսերով հավաստվող իրավունքների, եկամուտների վճարման չափի, վայրի, ամսաթվի և այլ պայմանների փոփոխության վերաբերյալ.

3) վերակազմակերպման վերաբերյալ կառավարման մարմինների որոշումների վերաբերյալ, ինչպես նաև դատարանի կողմից թողարկողի դեմ նախաձեռնված ցանկացած լուծարային և սնանկության վարույթի վերաբերյալ.

4) թողարկողի գործունեության ոլորտի փոփոխության, ներառյալ նոր լիցենզիաների ձեռքբերման վերաբերյալ.

5) կանոնադրական կապիտալի փոփոխությունների վերաբերյալ.

6) կառավարմանը մասնակցող անձանց փոփոխությունների և նոր նշանակված անդամի վերաբերյալ տեղեկություններ.

7) նշանակալից սեփականատերերի, փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկություններ.

8) ցանկացած դատավարության վերաբերյալ, որտեղ թողարկողը հանդես է եկել որպես հայցվոր կամ պատասխանող, կիրառված պատասխանատվության միջոցները.

9) փոխկապակցված գործարքների վերաբերյալ.

10) այն գործարքների վերաբերյալ, որոնց արժեքը գերազանցում է թողարկողի ակտիվների հաշվեկշռային արժեքի 10 տոկոսը.

11) պարտատոմսերի ապահովման միջոցի փոփոխության, վաղաժամկետ մարման վերաբերյալ տեղեկություններ.

12) այլ տեղեկություններ (թողարկողի հայեցողությամբ), որոնք չեն պահանջվում սույն մասում, սակայն թողարկողի կարծիքով` սույն հաշվետվության շրջանակներում դրանց ներկայացումն անհրաժեշտ է:

62. Եթե սույն կանոնակարգի 61-րդ կետով նշված տեղեկատվությունների փոփոխությունները հանգեցնում են ընկերության կանոնադրության փոփոխությանը, ապա ընթացիկ հաշվետվությանը կից ներկայացվում է նաև կանոնադրության փոփոխության վերաբերյալ քաղվածքը, կամ եթե նոր կանոնադրություն է ընդունվել, ապա կցվում է նորը:

 

 

Հավելված 1
«Արժեթղթերի գրանցման
հայտարարագիր և հաշվետու
 թողարկողների հաշվետվություններ»
հավելվածի

Արժեթղթի ազդագիր
ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ

թողարկողի ֆիրմային անվանումը (անունԸ, ազգանունը)

կազմակերպական - իրավական ձևը

գտնվելու վայրը, կապի միջոցները (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն)

տեղաբաշխվող արժեթղթերի դասը`

___________________________

արժեթղթերի ձևը`

___________________________

արժեթղթերի քանակը`

___________________________

արժեթղթերի անվանական արժեքը (արժույթը)`

___________________________

_______________________________________________________________

«ՍՈՒՅՆ ԱԶԴԱԳԻՐԸ ՆԵՐԱՌՈՂ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ԳՐԱՆՑՎԱԾ ՉԷ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ: ԱԶԴԱԳՐՈՎ ԱՐԺԵԹՈՒՂԹ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼ ՄԻԱՅՆ ՎԵՐՈՀԻՇՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑԵԼՈՒՑ ԵՎ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՆՈՐԴԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ»:

(Այս դրույթը պարտադիր է, եթե ազդագիրը ներառող արժեթղթերի գրանցման հայտարարագիրը գրանցված չէ Կենտրոնական բանկում: Ազդագիրը ներառող արժեթղթերի գրանցման հայտարարագիրը գրանցելուց հետո թողարկողը հանում է սույն կետով նշված դրույթը և նշում է հայտարարագրի գրանցման ամսաթիվը):

 

________________________________________________________________

«ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ ՍՈՒՅՆ ԱԶԴԱԳՐՈՒՄ ԶԵՏԵՂՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՍԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՃՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ: ԳՐԱՆՑՄԱՆ ՓԱՍՏԸ ՉԻ ՀԱՎԱՍՏՈՒՄ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ»:

 

«Մենք` ստորագրող անձինք, հավաստիացնում ենք, որ ազդագրում ներառված տեղեկությունները ճշգրիտ և ստույգ են, չեն պարունակում բացթողումներ, որոնք կարող են խեղաթյուրել ազդագրի ամբողջականությունը»:

 

________________________________________________________________

ստորագրող անձինք`

 

_______________

_______________

_______________

_______________

(անուն, ազգանուն)

(պաշտոն)

(ստորագրություն)

(ամսաթիվ)

_______________

_______________

_______________

_______________

(անուն, ազգանուն)

(պաշտոն)

(ստորագրություն)

(ամսաթիվ)

_______________

_______________

_______________

_______________

(անուն, ազգանուն)

(պաշտոն)

(ստորագրություն)

(ամսաթիվ)

 

Ստորագրությունները վավերացնում եմ (ստորագրությունները վավերացվում են տնօրենների խորհրդի նախագահի կամ գործադիր տնօրենի, կամ նման իրավասություն ունեցող այլ անձի կողմից)`

_______________

_______________

_______________

_______________

(անուն, ազգանուն)

(պաշտոն)

(ստորագրություն)

(ամսաթիվ)

 

Ազդագրում ներառվող տեղեկությունների ցանկը`

______________________

Կ.Տ.

 

 

Հավելված 2
«Արժեթղթերի գրանցման
հայտարարագիր և հաշվետու
 թողարկողների հաշվետվություններ»
հավելվածի

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

________________________________________________________________

r Տեղաբաշխման ընթացքի վերաբերյալ

r Տեղաբաշխման արդյունքների վերաբերյալ

________________________________________________________________ 

________________________________________________________________

թողարկողի ֆիրմային անվանումը, կազմակերպական- իրավական տեսակը (անունը, ազգանունը)

________________________________________________________________

թողարկողի գտնվելու վայրը և փոստային հասցեն, կապի միջոցները

Արժեթղթի դասը (տեսակը)

 

 

Հաշվետու ժամանակաշրջանի սկիզբը`

/__/__/_____/

ավարտը`

/__/__/_____/

 

(ամսաթիվը)

(ամսաթիվը)

Տեղաբաշխման ժամկետները` սկիզբը`

/__/__/_____/

ավարտը`

/__/__/_____/

 

(ամսաթիվը)

(ամսաթիվը)

ՎԱՃԱՌՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐ

Վճարման ձևը Միանվագ  վճարում Տարաժամկետ վճարում
քանակը գումարը
(նշելով արժույթը)
քանակը փաստացի վճարված գումարը
(նշելով արժույթը)
ՀՀ արժույթով        
արտարժույթով        
գույքով`
այդ թվում`արժեթղթերով
       
       

Վաճառված արժեթղթերի ընդհանուր քանակը

 

 

 

Հրապարակային տեղաբաշխման գինը` նշելով արժույթը

 

 

 

Վաճառված արժեթղթի միջին գինը` նշելով արժույթը

 

 

Պատասխանատու անձ`

_______________

_______________

_______________

(անուն, ազգանուն)

(պաշտոն)

(ստորագրություն)

Կ.Տ.

 

____ ______________ _____թ.

Ծանոթություն

Եթե արժեթղթերի դիմաց վճարումները կատարվել են մեկից ավելի արժույթով, ապա վաճառված արժեթղթերի միջին գինը և հրապարակային տեղաբաշխման գինը անհրաժեշտ է նշել ըստ յուրաքանչյուր արժույթի:

 

 

Հավելված 3
«Արժեթղթերի գրանցման
հայտարարագիր և հաշվետու
 թողարկողների հաշվետվություններ»
հավելվածի

 

___________ ___կողմից ՀՀ կենտրոնական բանկին արժեթղթի գրանցման մասին տեղեկացում:

(բորսայի անվանումը)

_________________________

(բորսայի գտնվելու վայրը և կապի միջոցները)

_________________________

(տեղեկացման համարը)

____ _____________ ____ թ.

(տեղեկացման ամսաթիվը)

 

Տեղեկացնում ենք, որ ______________________________________________

(բորսայի կառավարման իրավասու մարմնի անվանումը)

 

ընդունել է գրանցման և հետագա ցուցակման համար`

 

Արժեթղթի դասը (տեսակը) __________________________________________

 

Թողարկողի անվանումը ____________________________________________

 

Արժեթղթի քանակը ________________, անվանական արժեքը _________________

(արժույթը)

Արժեթղթին շնորհված տարբերակիչ ծածկագիրը _____________________________

 

Արժեթղթի գրանցման համարը ________________________________________

 

Արժեթղթի գրանցման հայտարարագրի` բորսա ներկայացման ամսաթիվը.

 

_____ ___________ ____ թ.

 

Արժեթղթի գրանցման հայտարարագրի լրացումների` բորսա ներկայացման ամսաթիվը.

 

_____ ___________ ____ թ.

 

Բորսայի կառավարման իրավասու մարմնի որոշում` թիվ ______, ____ ______ _____թ.

(համարը)

(ամսաթիվը)

 

Ընդունված որոշումը ______________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

______________________________ _______________ ___________

(բորսայի իրավասու մարմնի ղեկավարի պաշտոնը)

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

______________________________

 

________________


______________________
 

Կ.Տ.

 

 

Հավելված 4
«Արժեթղթերի գրանցման
հայտարարագիր և հաշվետու
 թողարկողների հաշվետվություններ»
հավելվածի

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ

 

________________________________________________________________

r

Ընթացիկ հաշվետվություն

r

Եռամսյակային ֆինանսական հաշվետվություն

r

Տարեկան հաշվետվություն

________________________________________________________________

թողարկողի ֆիրմային անվանումը (անունը, ազգանունը)

կազմակերպական-իրավական ձևը

գտնվելու վայրը, հասցեն, կապի միջոցները (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն)

հաշվետվության համարն ու ամսաթիվը

___________________________________________________________

տեղաբաշխված արժեթղթերի դասը` __________________________________

 

արժեթղթերի քանակը` __________________________________

 

արժեթղթերի անվանական արժեքը (արժույթը)` ________________________________

 

«Մենք` ստորագրող անձինք, հավաստիացնում ենք, որ հաշվետվությունում ներառվող տեղեկությունները ճշգրիտ և ստույգ են և չեն պարունակում բացթողումներ, որոնք կարող են խեղաթյուրել հաշվետվության ամբողջականությունը»:

 

ստորագրող անձինք`

 

_______________

_______________

_______________

_______________

(անուն, ազգանուն)

(պաշտոն)

(ստորագրություն)

(ամսաթիվ)

_______________

_______________

_______________

_______________

(անուն, ազգանուն)

(պաշտոն)

(ստորագրություն)

(ամսաթիվ)

_______________

_______________

_______________

_______________

(անուն, ազգանուն)

(պաշտոն)

(ստորագրություն)

(ամսաթիվ)

 

Ստորագրությունները վավերացնում եմ (ստորագրությունները վավերացվում են տնօրենների խորհրդի նախագահի կամ գործադիր տնօրենի, կամ նման իրավասություն ունեցող այլ անձի կողմից)`

 

 

_______________

_______________

_______________

_______________

(անուն, ազգանուն)

(պաշտոն)

(ստորագրություն)

(ամսաթիվ)

 

Կ.Տ.

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.03.2008, թիվ 68-Ն 25.04.2008, N 179-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան