Գլխավոր տեղեկություն
Номер
N 09-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.06.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.06.20/18(258) Հոդ.257
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
18.05.2007
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
18.05.2007
Дата вступления в силу
30.06.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 հունիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60307238

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

18 մայիսի 2007 թ.
ք. Երևան

N 09-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 44-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի «Ձև թիվ 35-պատահար (ամսական) «Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 44-Ն որոշման հավելված 1-ով հաստատված հաշվետվության ձևից հանել «(Պետավտոտեսչության վարչությունը)» բառերը:

2. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի հունիսի 24-ի «Օտարման նպատակով ավտոմեքենաների հաշվառումից դուրսգրման մասին» ձև թիվ 2-ավտո (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 14-Ն որոշման հավելված 1-ով հաստատված հաշվետվության ձևից հանել «(Պետավտոտեսչության վարչությունը)» բառերը:

 

Նախագահ

Ս. Մնացականյան