ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
25 հոկտեմբերի 2005 թ. |
N 512-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 441/13 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Աէրոբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն՝ Մխիթար Ասլանյանի 2005 թվականի հոկտեմբերի 10-ի դիմումը՝ ք. Երևան, Կասյան 5 հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 441/13) արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «Աէրոբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտարժույթի փոխանակման կետին տրամադրված թիվ 441/13 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|