Գլխավոր տեղեկություն
Номер
N 483-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.05.2007-14.04.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2007.05.16/25(549) Հոդ.617
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.04.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.04.2007
Дата вступления в силу
17.05.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.04.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 28 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2007 թվականի N 483-Ն

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏՆԵՐԻՆ ԿԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՈՒ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1190-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումն արդյունավետ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների աշխատանքի դիմաց փոխհատուցման և վարձատրության կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` յուրաքանչյուր զորակոչից առնվազն մեկ ամիս առաջ` տարածքային զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկելու համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել մասնագետների ցուցակը` յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածություն (ըստ առողջապահական կազմակերպությունների)` ընտրության (նշանակման) նպատակով:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի «Զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների աշխատանքի վարձատրության կարգը հաստատելու մասին» N 1190-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 25
Երևան


 


Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 19-ի N 483-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏՆԵՐԻՆ ԿԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական հաշվառման, առողջական վիճակի գնահատման, բժշկական հետազոտման անցկացման դիմաց առողջապահական կազմակերպություններին` իրենց կողմից` բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների աշխատանքի դիմաց փոխհատուցման և նշված մասնագետների վարձատրության կարգը:

2. Զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների կողմից նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական հաշվառման, առողջական վիճակի գնահատման, բժշկական հետազոտման անցկացման դիմաց առողջապահական կազմակերպություններին փոխհատուցելու և բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների վարձատրության նպատակով Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացված ցուցակների համաձայն պետական պատվեր տեղադրող մարմինը յուրաքանչյուր առողջապահական կազմակերպության հետ կնքում է պայմանագիր:

3. Զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների կողմից նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական հաշվառման, առողջական վիճակի գնահատման, բժշկական հետազոտման անցկացման դիմաց առողջապահական կազմակերպություններին փոխհատուցումն ու բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների վարձատրությունը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ տարվա համար այդ նպատակով նախատեսված գումարների սահմաններում` տարեկան 8 ամսվա կտրվածքով:

4. Զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների կողմից նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական հաշվառման, առողջական վիճակի գնահատման, բժշկական հետազոտման անցկացման դիմաց առողջապահական կազմակերպություններին ամենամյա փոխհատուցման և բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների վարձատրության ամսական չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.04.2018, N 405-Ն 14.04.2018, N 483-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան