Գլխավոր տեղեկություն
Номер
N 478
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (31.07.2003-04.09.2003)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.09.03/19(52)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.07.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.07.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.07.1998
Дата вступления в силу
30.07.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.06.2009

040.0478.30.07.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

30 հուլիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 1998 թվականի N 478

քաղ. Երևան

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել`

ա) տարածքային հատակագծման ուրվագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը (կցվում է).

բ) տարածքային հատակագծման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը (կցվում է).

գ) բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը (կցվում է).

դ) («դ» ենթակետն ուժը կորցրել է 03.07.03 N 832-Ն)

ե) («ե» ենթակետն ուժը կորցրել է 02.05.03 N 608-Ն)

(1-ին կետը փոփ. 02.05.03 N 608-Ն, 03.07.03 N 832-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հուլիսի 30-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998
ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 478 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

տարածքային հատակագծման ուրվագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման եվ փոփոխման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Տարածքային հատակագծման ուրվագիծը քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է, որը մշակվում է Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մարզերի համար:

Հայաստանի Հանրապետության տարածքային հատակագծման ուրվագծի պատվիրատուի պարտականությունները կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության մարզերի համար` համապատասխան մարզպետը:

 

II. Տարածքային հատակագծման ուրվագծի մշակումը

 

2. Պատվիրատուն`

սահմանված կարգով ընտրված քաղաքաշինական փաստաթղթեր մշակողին (այսուհետև` կատարող) է հանձնում նախագծման առաջադրանքը.

կատարողին է տրամադրում նախագծման համար անհրաժեշտ ծավալի ելակետային նյութեր.

կատարողի հետ սահմանված կարգով կնքում է պայմանագիր:

Պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ` կատարողը կարող է իրականացնել ելակետային նյութերի կամ նրանց մի մասի հավաքումը, ուրվագծի համաձայնեցումը:

Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքային հատակագծման ուրվագծի նախագծման առաջադրանքը նախապես համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ:

 

III. Տարածքային հատակագծման ուրվագծի փորձաքննությունը

 

3. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո տարածքային հատակագծման ուրվագիծը ներկայացնում է համալիր փորձաքննության:

Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի և փորձաքննություն կատարողի միջև կնքվող պայմանագրով:

 

IV. Տարածքային հատակագծման ուրվագծի համաձայնեցումը

 

4. Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո տարածքային հատակագծման ուրվագծի մասին սահմանված կարգով իրազեկում է հասարակայնությանը և այն սահմանված կարգով ներկայացնում պետական կառավարման հանրապետական մարմինների համաձայնեցմանը:

5. Պատվիրատուն տարածքային հատակագծման ուրվագիծն ու դրա վերաբերյալ պետական կառավարման համապատասխան մարմինների և իր համաձայնությունները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

V. Տարածքային հատակագծման ուրվագծի հաստատումը

 

6. Տարածքային հատակագծման ուրվագիծը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հետևյալ մասերով`

տարածքի հեռանկարային զարգացման ուրվագիծ.

տարածքի գոտևորման ուրվագիծ.

ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների ուրվագիծ.

բնական և տեխնածին վտանգավոր ազդեցություններից տարածքի պաշտպանության ուրվագիծ.

ուրվագծի իրականացման առաջնահերթ միջոցառումների ցանկ:

 

VI. Տարածքային հատակագծման հաստատված ուրվագծի փոփոխությունները

 

7. Տարածքային հատակագծման հաստատված ուրվագծի փոփոխությունները կատարավում են սույն կարգի համապատասխան:

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998
ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 478 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

տարածքային հատակագծման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման եվ փոփոխման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Տարածքային հատակագծման նախագիծը քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է, որը մշակվում է Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մարզերի կամ դրանց առանձին հատվածների` արդյունաբերական հանգույցների, բնության հատուկ պահպանվող, առողջարանային, ռեկրեացիոն, պատմամշակութային և այլ նշանակության տարածքների համար:

Հայաստանի Հանրապետության տարածքային հատակագծման նախագծի պատվիրատուի պարտականությունները կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության մարզերի և դրանց առանձին հատվածների համար` համապատասխան մարզպետը:

 

II. Տարածքային հատակագծման նախագծի մշակումը

 

2. Պատվիրատուն`

սահմանված կարգով ընտրված քաղաքաշինական փաստաթղթեր մշակողին (այսուհետև` կատարող) է հանձնում նախագծման առաջադրանքը.

կատարողին է տրամադրում նախագծման համար անհրաժեշտ ծավալի ելակետային նյութեր.

կատարողի հետ սահմանված կարգով կնքում է պայմանագիր:

Պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ` կատարողը կարող է իրականացնել ելակետային նյութերի կամ դրանց մի մասի հավաքումը, նախագծի համաձայնեցումը:

Հայաստանի Հանրապետության մարզերի և դրանց առանձին հատվածների տարածքային հատակագծման նախագծի նախագծման առաջադրանքը նախապես համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ:

 

III. Տարածքային հատակագծման նախագծի փորձաքննությունը

 

3. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո տարածքային հատակագծման նախագիծը ներկայացնում է համալիր փորձաքննության:

Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի և փորձաքննություն կատարողի միջև կնքվող պայմանագրով:

 

Iv. Տարածքային հատակագծման նախագծի համաձայնեցումը

 

4. Պատվիրատուն տարածքային հատակագծման նախագծի վերաբերյալ փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո նախագծի մասին սահմանված կարգով իրազեկում է հասարակայնությանը և այն սահմանված կարգով ներկայացնում պետական կառավարման հանրապետական մարմինների համաձայնեցմանը:

5. Պատվիրատուն տարածքային հատակագծման նախագիծն ու դրա վերաբերյալ` պետական կառավարման համապատասխան մարմինների և իր համաձայնությունները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

v. Տարածքային հատակագծման նախագծի հաստատումը

 

6. Տարածքային հատակագծման նախագիծը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հետևյալ մասերով`

տարածքի հեռանկարային զարգացման նախագիծ.

տարածքի գոտևորման ուրվագիծ.

ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների ուրվագիծ.

բնական և տեխնածին վտանգավոր ազդեցություններից տարածքի պաշտպանության նախագիծ:

 

vI. Տարածքային հատակագծման հաստատված նախագծի փոփոխությունները

 

7. Տարածքային հատակագծման հաստատված նախագծի փոփոխությունները կատարվում են սույն կարգին համապատասխան:

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998
ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 478 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման եվ փոփոխման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագիծը հիմնական քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է, որը մշակվում է քաղաքի ու գյուղի համար:

Գլխավոր հատակագծի նախագիծը մշակվում է երկու փուլով`

ա) գլխավոր հատակագծի հայեցակարգ (մինչև 10000 բնակչությամբ քաղաքի և գյուղի համար կարող է համատեղվել գլխավոր հատակագծի հետ).

բ) գլխավոր հատակագիծ, ներառյալ բնակավայրի սահմանների նկարագիրը:

Մինչև 10000 բնակչությամբ քաղաքի և գյուղի գլխավոր հատակագծի նախագիծը կարող է համատեղվել մանրամասն հատակագծման նախագծի հետ:

2. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագիծը մշակվում է համայնքի ղեկավարի պատվերով (Երևանի համար` Երևանի քաղաքապետի պատվերով):

 

II. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մշակումը

 

3. Պատվիրատուն`

սահմանված կարգով ընտրված քաղաքաշինական փաստաթղթեր մշակողին (այսուհետև` կատարող) է հանձնում մարզպետի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համաձայնեցված նախագծման առաջադրանքը.

կատարողին է տրամադրում նախագծման համար անհրաժեշտ ծավալի ելակետային նյութեր.

կատարողի հետ սահմանված կարգով կնքում է պայմանագիր:

Պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ` կատարողը կարող է իրականացնել ելակետային նյութերի կամ դրանց մի մասի հավաքումը, նախագծի համաձայնեցումը:

 

III. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի «Գլխավոր հատակագծի հայեցակարգ» փուլի հաստատումը

 

4. Պատվիրատուն «Գլխավոր հատակագծի հայեցակարգ» փուլի ավարտից հետո այն ներկայացնում է համայնքի ավագանուն և այնուհետև մարզպետին` հավանության:

5. Մարզպետը գլխավոր հատակագծի հայեցակարգը համաձայնեցման է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, որից հետո այն հաստատում է պատվիրատուն:

Երևանի գլխավոր հատակագծի հայեցակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Գլխավոր հատակագծի հայեցակարգը հիմք է հանդիսանում բնակավայրի «Գլխավոր հատակագիծ» փուլի մշակման համար:

 

Iv. Բնակավայրի գլխավոր հատակագծի փորձաքննությունը

 

7. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո նախագիծը ներկայացնում է համալիր փորձաքննության:

Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի և փորձաքննություն կատարողի միջև կնքված պայմանագրով:

 

v. Բնակավայրի գլխավոր հատակագծի համաձայնեցումը

 

8. Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց և համայնքի ավագանու կողմից հավանության արժանանալուց հետո նախագծի մասին սահմանված կարգով իրազեկում է հասարակայնությանը և այն ներկայացնում մարզպետին:

9. Մարզպետը նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն` համաձայնեցման:

(9-րդ կետը լրաց. 10.08.01 N 738)

 

vI. Բնակավայրի գլխավոր հատակագծի հաստատումը

 

10. Մարզպետը նախագիծը սույն կարգի 9-րդ կետում նշված մարմինների և իր համաձայնություններով սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:

11. Հայաստանի Հանրապետության կառավարությունը բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի «Բնակավայրի սահմանների նկարագիր» մասը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

12. Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Բնակավայրի սահմանների նկարագիր» մասի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատումից հետո հաստատում է բնակավայրի գլխավոր հատակագծի նախագիծը` «Գլխավոր հատակագիծ» փուլի «Գլխավոր հատակագիծ` հիմնական գծագիր» մասով:

 

vII. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի փոփոխությունները

 

13. Բնակավայրի գլխավոր հատակագծի «Բնակավայրի սահմանների նկարագիր» և «Գլխավոր հատակագիծ` հիմնական գծագիր» մասերում փոփոխությունները կատարվում են սույն կարգին համապատասխան:

14. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մյուս մասերում փոփոխությունները կատարվում են քաղաքաշինության բնագավառի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված և ծրագրվող փոփոխությանն առնչվող այլ պետական կառավարման մարմինների համաձայնությամբ:

(14-րդ կետը փոփ. 16.12.00 N 829)

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998
ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 478 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

բնակավայրի կամ դրա առանձին հատվածի մանրամասն հատակագծման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման եվ փոփոխման

 

(Կարգը լրաց. 16.12.00 N 829,  ուժը կորցրել է 03.07.03 N 832-Ն)


 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998
ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 478 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

բնակավայրի կամ դրա առանձին հատվածի կառուցապատման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման եվ փոփոխման

 

(Կարգն ուժը կորցրել է 02.05.03 N 608-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան