«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2007 թվականի N 507-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 525 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետը, ինչպես նաև հաշվի առնելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 525 որոշմամբ հաստատված նյութական ու ոչ նյութական ակտիվների, ապրանքանյութական պաշարների ձեռքբերման ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջների սահմանման և այդ փաստաթղթերի կազմման կարգում կատարել հետևյալ լրացումները`
1) 1-ին կետը «գնման չեկը» բառերից հետո լրացնել «քարտային անդորրագիրը» բառերով.
2) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31-րդ կետով.
«31. Վճարային քարտերով վճարման դեպքում` վճարային քարտերով գործառնության ընթացքում ձևավորված անդորրագրերում (այսուհետ` քարտային անդորրագիր) սույն կարգի 2-րդ կետի «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերով սահմանված պահանջները համարվում են բավարարված, եթե`
ա) առկա է ակտիվներ վաճառող (տրամադրող) կամ ծառայություն մատուցող հարկ վճարող`
- իրավաբանական անձի, իրավաբանական անձանց հիմնարկների, իրավաբանական անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության լրիվ անվանումը, գտնվելու վայրը (հասցեն),
- անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության (հաշվառման) հասցեն և «Ա/Ձ» նշումը,
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ունենալը պարտադիր լինելու դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).
բ) առկա է ակտիվներ կամ ծառայություններ ստացող հարկ վճարող`
-իրավաբանական անձի, իրավաբանական անձանց հիմնարկների, իրավաբանական անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության և վճարային քարտ թողարկող բանկի միջև կնքված պայմանագրի հիման վրա տրամադրված իրավաբանական անձին, իրավաբանական անձանց հիմնարկներին, իրավաբանական անձի մասնաճյուղին կամ ներկայացուցչությանը նույնականացնող քարտային համարը,
- անհատ ձեռնարկատիրոջ և վճարային քարտ թողարկող բանկի միջև կնքված պայմանագրի հիման վրա տրամադրված անհատ ձեռնարկատիրոջը նույնականացնող քարտային համարը,
- ֆիզիկական անձի և վճարային քարտ թողարկող բանկի միջև կնքված պայմանագրի հիման վրա տրամադրված ֆիզիկական անձին նույնականացնող քարտային համարը, ինչպես նաև այդ ֆիզիկական անձի գործատուի կողմից սահմանված կարգով դուրս գրված փաստաթուղթ (հանձնարարություն, կարգադրություն և այլ), որով հավաստվում է գործատուի հաշվին տվյալ ֆիզիկական անձի կողմից այդ գնումները կատարելու իրավասությունը,
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ունենալը պարտադիր լինելու դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն) կամ այն առկա է ակտիվներ (ծառայություններ) ստացող հարկ վճարողի և վճարային քարտ թողարկող բանկի միջև կնքված պայմանագրում.
գ) առկա է ակտիվների անվանացանկն ու քանակը և (կամ) ծառայությունների տեսակն ու ծավալը, կամ քարտային անդորրագրին կցվում է ակտիվներ կամ ծառայություններ ստացող հարկ վճարողի կողմից հավաստված այլ փաստաթուղթ, որը կարող է լրացվել ակտիվներ կամ ծառայություններ ստացող հարկ վճարողի կողմից ինքնուրույնաբար և որում արտացոլված են նույն գումարի չափով ակտիվների անվանացանկն ու քանակը և (կամ) ծառայությունների տեսակն ու ծավալը.
դ) առկա է ակտիվների միավոր գինը և ընդհանուր արժեքը կամ մատուցվող ծառայությունների սակագինն ու հատուցման ենթակա ընդհանուր գումարը, կամ քարտային անդորրագրին կցվում է ակտիվներ կամ ծառայություններ ստացող հարկ վճարողի կողմից հավաստված այլ փաստաթուղթ, որը կարող է լրացվել ակտիվներ կամ ծառայություններ ստացող հարկ վճարողի կողմից ինքնուրույնաբար և որում առկա է նույն գումարի չափով միավոր գինը և ընդհանուր արժեքը կամ մատուցվող ծառայությունների սակագինն ու հատուցման ենթակա ընդհանուր գումարը».
3) 6-րդ կետը «3-րդ,» բառից հետո լրացնել «31-րդ,» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|